Կարևորը ռսներին 40 հազարական եվրոյից զրկեցինք![]()
Yellow Raven (26.03.2011), Նաիրուհի (26.03.2011)
բա ես ինչքան եմ ուրախացել.... միշտ թվում էր, թե 1-3 պարտվելու ենք:![]()
![]()
![]()
Չէի ասի որ տղերքի խաղը դուրս եկավ,բայց կուզեի առանձնացնել Բերեզովսկու ու Արզումանյանի խաղը,շնորհավորում եմ Հայասատանի հավաքականին ու բոլոր ֆանատներին
Toki wa kane nari.
Время - деньги
Սաղ հեչ, բայց էն օպերային երգիչը բռնաբարեց հիմները![]()
Adriano (26.03.2011), ministr (26.03.2011), Moonwalker (27.03.2011), Լեո (26.03.2011)

Ինձ դուր չեկավ, ուրիշ բան եթե դա ավանդույթ է, ու երբ ասենք Ուկրաինայի կամ Վրաստանի հետ է լինում խաղ, նույնատիպ ուկրաիներեն ու վրացերեն պլակատներ էլ լինեն: Մի խոսքով, էլի լավ է, կարևորը չկրվեցինք, չնայած չեմ հիշում՝ ով էր ասել, ու ես երեք-մեկով մերոնց հաղթանակին էի սպասում, բայց էլի լավ էր: Հավանեցի մեր հավաքականը, վաղուց չէի հետևել խաղերին:
Գանգրահեր (26.03.2011)

Ջղայնացած եմ ահավոր...
Ո՜նց չկարողացանք գոնե մի գոլ խփել... Լրիվ անկապ-հիասթափված վիճակում եմ. ձենս կտրված, սառած, հոգնած, ու դրա դիմաց գոնե մի գոլ չխփեցինք
Մարդ կա՝ երջանկացել է, որովհետև պարտություն էր գուշակում, իսկ ես համոզված էի, որ հաղթելու ենք: Էնպես չէր, որ չէինք կարողանում խաղալ ու ուղղակի ժամանակ էինք ձգում...
Հ. Գ. Զուռնա-դհոլին էլ բան չասեք. գոնե մենակ էդ էր միիի քիչ տրամադրությունս բարձրացնում, չնայած էնքան լարված էինք, որ կարգին երկրպագել էլ չստացվեց. թող հլը մի գոլ խփեինք, զուռնա-դհոլն էդ ժամանակ կտեսնեիք, քոչարին ու ամբողջ քաղաքով երթն էլ բոնուս...
Բայց ապրեն տղերքը. ուժերի ներածի չափ խաղացին, ուղղակի մեկ-մեկ ֆիզիկապես ավելի թույլ պարաստված լինելն զգացնել էր տալիս...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Shah (26.03.2011), Հայուհի (26.03.2011), Ջուզեպե Բալզամո (27.03.2011)
Խաղից ահավոր դժգոհ եմ, իսկ արդյունքից նման խաղի պայմաններում գոհ եմ
Առաջատարից 2 միավոր ենք հետ մնում, վատ չի![]()
Քիչ առաջ ստադիոնից հասա տուն:
Այսպիսի խաղով պետք է նման արդյունքից դժգոհ չլինենք:
Լավ խաղացին Բերեզովսկին, Հովսեփյանը, Հայրապետյանը, Մկոյանը և Մկրտչյանը: Երկրորդ կեսում նաև Եդիգարյան եղբայրներն ու Ղազարյանը: Մովսիսյանից ավելին էի սպասում: Մխիթարյանը վատ խաղաց: Մի քանի անգամ կորցրեց գնդակը որից հետո մեզ կարող էին գոլ խփել: Ահավոր վատ խաղաց Մալաքյանը:
Հիմա մտածում եմ, որ մեծ սխալ էր խաղերի օրերով փոխվելը: Եթե հիշում ենք այս խաղը պետք է ռուսների դաշտում լիներ, իսկ հունիսին մեր դաշտում: Միևնույն է հավանականությունը փոքր է, որ դրսում ռուսների հետ դրական արդյունք կապահովեինք: Իսկ այդ դեպքում ճիշտ կլիներ, որ հիմա այնտեղ խաղայինք, թեկուզև սառույցի վրա, իսկ հունիսին, հավանաբար շոգ եղանակին, որին մերոնք սովոր ենք, այստեղ: Ֆունկցիոնալ առումով էլ լավ վիճակում կլինեինք այն ժամանակ, խաղի առումով էլ ու ռուսների նկատմամբ հաղթանակն այնքան էլ անիրական չէր լինի, ինչքան որ էր այսօրվա խաղում: Իսկ ընդհանուր առմամբ մեր տղաներից պետք է գոհ լինենք այսօր: Իրենց ուժերի առավելագույնով արեցին ինչ կարող էին: Համախմբված էին, մեկը մեկի համար կանգնած, այդ պատճառով էլ Աստված մեր կողմն էր:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ