Սլավիկը սաղ ա:![]()
Սլավիկը սաղ ա:![]()
Lusinamara (03.07.2012), Moonwalker (03.07.2012), Quyr Qery (07.07.2012), soultaker (03.07.2012), Vaio (03.07.2012), Շինարար (03.07.2012), Ռուֆուս (03.07.2012)
Lusinamara (03.07.2012)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Lusinamara (03.07.2012)
Հարգելի ակումբակից բուտբոլասերներ, ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր անհամբեր սպասում էին իմ մեկնաբանություններին, շնորհակալ եմ անհանգստացողներից, չեմ նեղացել ինձ աշխատանքից հեռացնողներից
Որպես ակումբի մեկնամաբ իմ հրաժեշտի խոսքում պարտքքս եմ համարում ամփոփելու գուշակների մրցույթի արդյունքները:
Բայց նախքան այդ անդրադառնա իմ բացակայության պատճառներին և այդ ընթացքում տեղի ունեցած խաղերին:
Աշխատանքի բերումով գտնվում էի ՀՀ-ից դուրս` Հոկտեմբերիանի դուստր ձեռնարկություն Նիդերլանդներում, ավելի կոնկրետ Ամստերդամում և մասնակցում էի մի բոլորովին ոչ ֆուտբոլայյին միջոցառման: Սակայն դա ինձ չխանգարեց ոչ միայն դիտելու կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը, այլև դիտել դրանք բավականին հետաքրքիր մթնոլորտում:
Իսպանիա-Պորտուգալիա կիսաեզրափակիչ հանդիպումը բախտ ունեցա դիտելու Ամստերդամի Այաքսի Արենա մարզադաշտում, բայց ոչ թե տրիբունայից, այլ խոտածածկին նստած ու մեծ, ահռելի մեծության էկրանների վրա: Բավական է միայն նշել, որ գարեջուրն ու դրա թաշախուստը (ներող եղեք ոչ ֆուտբոլային արտահայտության համար) մարզադաշտում առկա էին որքան որ սրտներս ուզեր, մարզադաշտում ծածանվում էր Armenia գրությամբ դրոշը և դրա կողքին, ձեր անդրդվելի ծառան` ՀՀ օլիմպիական հավաքականի մարզազգեստով
Խաղի մանրամասներն այդքան կարևորն չէին, որքան ինտրիգը և Ռոնալդուի հայացքը խաղի ավարտին
Իսպանիան տուն-տունիկ խաղալով պլստաց:
Գերմանի-Իտալիա հրաշալի հանդիպման առաջին խաղակեսը կինոթատրոնում դիտելուց հետո տեղափոխվեցինք արգենտինյան ռեստորան (ռեստորանիկ), որտեղ շրջապատված լինելով իտալացի և գերմանացի երկրպագուներով (մանավանդ գերմանուհի երկրպագուհիներով), ըմպելով Իռլանդական գարեջուր, հնդիկ մատուցողների աջակցությամբ ըմբոշխնում էինք գերմանական մեքենայի աննախադեպ սայթաքումը և մխիթարական խոսքեր ասում (շշնջում) գերմանուհի երկրպագուհիներին, ինչպես նաև մերթ ընդ մերթ առիջը բաց չէի թողնում ականջներս փակելու հենց ականջիս տակ լիաթոք հայհոյող իտալուհու ձայնից չխլանալու համար:
Իսպանիա-Իտալիա !!! Եզրափակիչ .... այն էլ ինչպիսի ... սենց բան դեռ չէի տեսել` ինտրիգ, գեղեցիկ խաղ, մարզչական "վա բանկ" և ձախողում:
Մի նախադասությամբ. դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ուրախ են, ովքեր տխուր են, ովքեր ուրախ են, որ ոմանք տխուր են և ովքեր, ովքեր տխուր են, որ ոմանք ուրախ են` դիտեք ֆուտբոլ, խաղացեք ֆուտբոլ և մի մոռացեք, որ դուք ականատեսն ու ժամանակակիցն եք եղել Եվրո 2012 ֆուտբոլային հրաշքին:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (03.07.2012)
Եվ այսպես` ամփոփենք արդյունքները.
1. Vaio-18
2. Astgh-13 (Lusinamara-ի համեմատ ավելի շատ քանակով ճիշտ գուշակություններ է կատարել)
3. Lusinamara-13
Guest-11
Ռուսա-4
Moonwalker-4
Varzor-3
Rammstein-3
ARam Grig-3
Ռուֆուս-3
Soultaker-2
John-1
Տրիբուն-1
Ներսես_AM-1
Sagittarius-1
Lampone-1
Kita-1
Apsara-1
Շինարար-0
Juzeppe-Balzammo-0
Raul Gonsalez-0
Եվ ասյպես շնորհավորենք առաջատարներին, Vaio-ն ուղղակի մի ֆանտաստիկ գուշակությամբ (Անգլիա - Իտալիա) կարողացավ ստանձնել միանձնյա առաջատարի դերը և արժանիորեն հաղթեց:
Թող չընկճվեն այն մասնակիցները, ովքեր ավելի ուշ են միացել հիթ շքերթին և ցածր միավորներ են հավաքել կամ էլ միավոր չեն վաստակել` առջևում դեռ կա Աշխարհ 2014-ը !!!![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Տրիբուն (03.07.2012)
Եվ թող առաջինը նա արգելափակի ինձ, ով ինքը արգելափակման արժանի չէ
Իմ առաջարկը նվերի պահով հստակ էր` http://www.akumb.am/showthread.php/5...=1#post2349532
Նվերը հաղթողին պիտի անեն գուշակության մրցույթին բոլոր մասնակցիները: Ու որպեսզի կողմապահ չլինեմ անձամբ մասնակցել եմ գուշակումներին, նույնիսկ վերջին երեք խաղի գուշակումները չեմ գրել:
Ես պրոբլեմ չունեմ` համաքվենք (քցվենք), որոշենք ու նվեր անենք
Հ.Գ.
Գործի տեղն արդեն նվերն արել ենք` Հոլանդից ծխելու պարագաներ, որ արդեն շամանի կոչում տանք հաղթողին
![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 03.07.2012, 19:49:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Lusinamara (03.07.2012)
Մրցանակակիրներին իրենց ուրախությունն էլ մրցանակ է![]()
Շնորհավորում եմ երկյակին ու ինձ
Շնորհակալություն եմ հայտնում խաղի գլխավոր հովանավոր Վարզորին![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Բաց են թողել եզրափակիչը` 4 - 0:
Ինչքան էլ գովեն Ինյեստային, միևնույն է, ինքը լավագույնը չէր: Չկա ինչ-որ չափորոշիչ, որով հստակ ասեն, թե այ այս հանգամանքների ու ցուցանիշների հիման վրա այս մարդը արժանացել է նման կոչման: Ինձ և զարմացնում, և զայրացնում է այն հանգամանքը, որ անընդհատ շեշտում են, որ Իսպանիայի հավաքականը ընդամենը մեկ գնդակ է բաց թողել, բայց լավագույն խաղացողի տիտղոսը տալիս են չգիտեմ ում: Կարծեմ Ինյեստան դարպասապահը չէր: Կարճ ասած` հերթական անիմաստ որոշումը:Լավագույն խաղացողը
«Եվրո-2012»-ի լավագույն խաղացող ճանաչվեց Անդրես Ինյեստան, թեև իսպանացիների կիսապաշտպանը ոչ մի գնդակ չի խփել ու որևէ գոլային փոխանցում չի կատարել: Բայց եթե շրջանցենք վիճակագրությունն ու տեսնենք, թե ով է Իսպանիայի շարժիչ ուժը, ապա պարզ կդառնա, թե ինչու է Ինյեստան ճանաչվել լավագույնը: Ինյեստան թերևս չեմպիոնների կազմում միակ խաղացողն էր, ով ողջ մրցաշարի ընթացքում, առանց հոգնելու, սրում էր խաղը, խաբս տալիս մրցակիցներին, հիանալի փոխանցումներ կատարում:
armsport.am
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Varzor (04.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ