Համաձայնելով Հայկի բոլոր ասածներին՝ որոշ բաներ էլ ավելացնեմ.
Հոգեբանություն և փիլիսոփայություն – ակնոցը, կարծում եմ, տվյալ դեպքում ոչինչ չասող պատկերակ է, առաջարկում եմ բուի նկար՝ որպես իմաստության խորհրդանիշ, որը, կարելի է համարել, որ երկու գիտություններն էլ միավորում է։
Կենցաղ – սուրճի բաժակներն, իմ կարծիքով, չափից դուրս նեղ են կենցաղը բնորոշելու համար, ինձ թվում է՝ տուն կամ տնական ինչ–որ մթնոլորտ/միջավայր ներկայացնող պատկերակն ավելի հարմար կլիներ։
Ժամանց – էս բաժնին, իմ կարծիքով, ավելի շուտ ասոցիացվում է խաղի, քան նվերների հետ։ Առաջարկում եմ որևէ խաղ խորհրդանշող պատկերակ դնել։
Էջանիշներ