Ուզում եմ այս թեմայում գրեք ձևավորմանը վերաբերվող նկատառումներ, ինչը դուր չի գալիս, ինչն արժի փոխել, ինչ ավելացնել և այլն, այդ թվում պատկերակների, գունային լուծումների մասին:
Մասնավորապես քիչ առաջ ֆորումի առաջին էջում բաժիններից յուրաքանչյուրի կողքին ավելացրի այդ բաժինը ներկայացնող պատկերակ: Կուզեի լսեի ձեր կարծիքները դրանց մասին, մասնավորապես, թե որոնք են անհամապատասխան կամ ըստ ձեզ փոխելու ենթակա:
Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ի սկզբանե ասեմ, որ հաշվի եմ առնելու բոլոր կարծիքները, բայց դա չի նշանակում որ բոլոր ցանկությունները, նկատառումներն իրագործվելու են: Այլ կերպ ասած ձևավորումը շարունակում է մնալ իմ «ճաշակին», կողքից լսում եմ կարծիքներ:
Էջանիշներ