User Tag List

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 213 հատից

Թեմա: Անիմե

  1. #16
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ ներկայացնել 2 հրաշալի ամինե սերիալներ, որոնք դիտել եմ վերջերս.
    Code Geass:
    Մի փոքր սյուժեից
    Անիմեում մեկ այլ իրականություն է. կա գերհզոր Բրիտանական իմպերա /ոչ մի կապ չունի ներկայիս Բրիտանիայի հետ/, որի իշխանության տակ է գտնվում աշխարհի 1/3-ը, այդ թվում նաեւ Ճապոնիան: Բոլոր նվաճված երկրներ պես, այստեղ էլ ոչ-բրիտանացիները գտնվում են ծայր աստիճան վատ պայմաններում, ամենուրեք անհավասարություն է, մահ...Ահա այստեղ էլ ապրում է մեր գլխավոր հերոսը՝ Լիլուշը, իր կույր եւ հաշմանդամ քրոջ հետ: Տաղանդավոր բրիտանական ուսանող, խարիզմատիկ անձնավորություն, բարի եղբայր եւ ընկեր...եւ ահա մի պատահականության շնորհիվ նա դառնում է հակաբրիտանական տեռորիստների եւ բրիտանական զորքերի միջեւ բախման ակամա մասնակից, որի ընթացքում անծանոթ մի աղջկանից ստանում է հատուկ շնորհ՝ Գիես, շնորհ, որի միջոցով հնարավոր է իրեն ենթարկել ցանկացած մարդու կամքը...
    Լիլուշը, հանդիսանալով բրիտանական իմպերատորի որդին, /այդ մասին իհարկե ոչ ոք չգիտեր/, միանում է հակաբրիտանական շարժմանն ու դառնում դրա առաջնորդը՝ ծածկելով իր ինքնությունը «Զեռո»-ի դիմակի տակ: Լիլուշի իրական ցանկությունն ու նպատակն էր՝ վրեժ լուծել իր հորից եւ կառուցել նոր ու արդար երկիր, որտեղ իր քույրը կարող էր երջանիկ լինել: Նա ստիպված է լինում երկակի կյանք վարել. բրիտանական հաջողակ ուսանող եւ հակաբրիտանական շարժման առաջնորդ...բայց միայն Լիլուշը չէր, որ ստիպված էր թաքցնել իր ինքնությունն ու իսկական նպատակները...
    Նրանք, ովքեր տեսել են «Մահվան տետրակ»-ը, կգտնեն շատ նմանություններ Լիլուշի եւ Յագամիի կերպարների միջեւ. երկուսն էլ ունեն գերբնական ուժ, որն օգտագործում են իրենց գերագույն նպատակին հասնելու համար, երկուսն էլ հրաշալի ստրատեգներ են եւ ապրում են երկակի կյանքով...Նույնիսկ հերոսների նպատակներն են ինչ որ չափով նման միմյանց...Այնուամենայնիվ, Code Geass-ը ավելի բազմաժանր ու լայնածավալ /գործողությունների տարածական ընդգրկման եւ մասշտաբի առումով/ անիմե է, այն դրամա է՝ երբեմն կոմեդիկ տարրերով, ֆանտաստիկա՝ միախառնված նորագույն գիտական նվաճումներերի հետ, մարտական՝ հսկա ռոբոտների եւ բազմապիսի էներգետիկ զենքերի կիրառմամբ: Լիլուշի եւ նրա մտերիմ ընկերոջ կերպարները հրաշալի կերպով են ներկայացված՝ սկզբում միամիտ, բարի, ուրախ ու անհոգ 2 երիտասարդներ, իսկ վերջում արդեն ոխերիմ թշնամիներ, որոնք կարճ ժամանակում կարողացել են համտեսել պատերազմի բոլոր պտուղները: Հետաքրքիր է, թե ինչպես են ճապոնացիները կարողանում կերպարի այդպիսի փոփոխությունը պատկերել աչքերի ու հայացքի միջոցով. բավական է նայել սկզբի մի քանի սերիաները, հետո վերջինները, եւ կարողանում ես հստակորեն տարբերությունը տեսնել՝ առանց գիտակցելու, թե ինչպես այդ անցումը կատարվեց:
    Լիլուշը պայքարում էր իր երազանքի համար՝ ոտնակոխ անելով նույնիսկ այն ամենն, ինչ իր համար ամենաթանկն էր. իր գաղափարները, ընկերներին, վստահությունն ու սերը...Ով է ճիշտ, իսկ ով սխալ, չկա հստակ սահմանազատում չարի ու բարու, կան ուղղակի մարդիկ, իրենց բնավորություններով եւ կյանքի հանդեպ իրենց մոտեցումներով, իրենց էմոցիաներով, եւ հետեւաբար նույնիսկ ամենամտածված ծրագիրը կարող է ձախողվել: Մարդիկ շախմատային քարեր չեն եւ նույնիսկ գերբնական Գիասն է անզոր այս պարագայում...
    Թե ինչ ավարտ ունեցավ այդ համառ դեռահասի պայքարն ընդդեմ «մեծ» իմպերիայի եւ անհավասարության, դիտեք ինքներդ, միայն կավելացնեմ, որ ավարտն իսկապես հրաշալի էր մտածված, հուզիչ եւ շքեղ, անսպասելի եւ միեւնույն ժամանակ տրամաբանական եւ բացարձակորեն ճիշտ...
    All hail… Leloush!!!



    Host Club Ouran:
    Անիմեն պատմում է մի աղջկա մասին, որն իր գիտելիքների շնորհիվ ընդունվում է Ճապոնիայի ամենաէլիտար դպրոցներից մեկը, որտեղ սովորում են միմիայն մեծահարուստների երեխաները: Լինելով դպրոցում միակ աղքատ ընտանիքի ներկայացուցիչը՝ նա դառնում է դպրոցում շատ հանրահայտ, բացի այդ, կարճ մազերի պատճառով վերջինիս բոլորը տղայի տեղ են դնում: Եվ ահա մի օր, երբ Հարուկին մտնում է երաժշտության սենյակ, հայտնաբերում է Օուրան ակումբը եւ ծանոթանում ակումբի տղաների հետ: Այնտեղ նա պատահաբար կոտրում է անչափ թանկ մի ծաղկաման...այդ օրվանից Հարուկիի կյանքը կտրուկ փոխվում է...
    Սա լրիվ այլ ոճի է՝ կոմեդիա, դրամատիկ տարրերով, բայց ընդհանուր ֆոնի վրա դա էլ ավելի է ընդգծում այս անիմեի հմայքը: Կարող եմ ասել, որ նայելու ընթացքում եւ դրանից հետո դեռ երկար ինձ բաց չէին թողնում չափից դուրս դրական էմոցիաները, երբ ամեն պահ հիշում ես այս կամ այն դրվագն ու «փլվում» ծիծաղից, բացի այդ շատ բարձր տրամադրություն է հաղորդում: Ակումբի ամեն մի անդամ յուրովի հետաքրքիր է, զավեշտալի եւ, ինչպես վերջում է պարզվում, ունի որոշակի անձնական պատճառներ ակումբին միանալու համար: Այս անիմեն անչափ էմոցիոնալ է, ընդ որում, էմոցիաներն արտահայտվում են անիմեին խիստ բնորոշ կերպ. մարդիկ կարող է ծիծաղելի տեսք ընդունեն, դեմքի վրա ի հայտ են գալիս անիմեիին բնորոշ նշաններ /անիմե նայողները հաստատ կհիշեն դրանցից շատերը/, փոխվում է աչքերի ձեւն ու անգամ կերպարներին նկարելու ոճը: Մի խոսքով, լրիվ «ԱՆԻՄԵ» անիմե է :
    Ժամանակ լիներ, հաստատ էլի կնայեի...


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (08.09.2016), Ռեյ սամա (16.08.2014)

  3. #17
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    76
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    միայն Death Note-ն եմ նայել.վատը չի.մի քանի նկար էլ իմ collection-ից
    death_note__l_1_by_slumberdoll.jpgdeath-note-book.jpg
    Light_Yagami,_Death_Note,_Manga.jpgl-death-note-dark-31000.jpg
    hgh.jpg
    Վերջին խմբագրող՝ Դարք: 11.05.2010, 09:51:

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    romanista (01.07.2011), Yellow Raven (11.05.2010)

  5. #18
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ես երկու օրը haibane renmei-ին նայեցի: Ասեմ որ շունչս պահած եմ տայել բոլոր սերիաները, հետո որ վերջացավ, տենց էլ չհասկացա ոչ ինչ էր ուզում ասել, ոչ էլ իմ ուզած հարցերի պատասխանը չստացա: Ասածս են է, եթե նման մոտեցման սիրահարներ կան, երբ վերջնական նպատակ բացակայում է, և պետք է ետ տարբեր նպատակները փնտրել ընթացքում, կարող են նայել

    Հա ի դեպ, սիրածս անիմե-ն` Elfen Lied
    Վերջին խմբագրող՝ Արտիստ: 11.05.2010, 10:03:

  6. #19
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ ներկայացնել 2 հրաշալի ամինե սերիալներ, որոնք դիտել եմ վերջերս.
    Code Geass:
    Մի փոքր սյուժեից
    Անիմեում մեկ այլ իրականություն է. կա գերհզոր Բրիտանական իմպերա /ոչ մի կապ չունի ներկայիս Բրիտանիայի հետ/, որի իշխանության տակ է գտնվում աշխարհի 1/3-ը, այդ թվում նաեւ Ճապոնիան: Բոլոր նվաճված երկրներ պես, այստեղ էլ ոչ-բրիտանացիները գտնվում են ծայր աստիճան վատ պայմաններում, ամենուրեք անհավասարություն է, մահ...Ահա այստեղ էլ ապրում է մեր գլխավոր հերոսը՝ Լիլուշը, իր կույր եւ հաշմանդամ քրոջ հետ: Տաղանդավոր բրիտանական ուսանող, խարիզմատիկ անձնավորություն, բարի եղբայր եւ ընկեր...եւ ահա մի պատահականության շնորհիվ նա դառնում է հակաբրիտանական տեռորիստների եւ բրիտանական զորքերի միջեւ բախման ակամա մասնակից, որի ընթացքում անծանոթ մի աղջկանից ստանում է հատուկ շնորհ՝ Գիես, շնորհ, որի միջոցով հնարավոր է իրեն ենթարկել ցանկացած մարդու կամքը...
    Լիլուշը, հանդիսանալով բրիտանական իմպերատորի որդին, /այդ մասին իհարկե ոչ ոք չգիտեր/, միանում է հակաբրիտանական շարժմանն ու դառնում դրա առաջնորդը՝ ծածկելով իր ինքնությունը «Զեռո»-ի դիմակի տակ: Լիլուշի իրական ցանկությունն ու նպատակն էր՝ վրեժ լուծել իր հորից եւ կառուցել նոր ու արդար երկիր, որտեղ իր քույրը կարող էր երջանիկ լինել: Նա ստիպված է լինում երկակի կյանք վարել. բրիտանական հաջողակ ուսանող եւ հակաբրիտանական շարժման առաջնորդ...բայց միայն Լիլուշը չէր, որ ստիպված էր թաքցնել իր ինքնությունն ու իսկական նպատակները...
    Նրանք, ովքեր տեսել են «Մահվան տետրակ»-ը, կգտնեն շատ նմանություններ Լիլուշի եւ Յագամիի կերպարների միջեւ. երկուսն էլ ունեն գերբնական ուժ, որն օգտագործում են իրենց գերագույն նպատակին հասնելու համար, երկուսն էլ հրաշալի ստրատեգներ են եւ ապրում են երկակի կյանքով...Նույնիսկ հերոսների նպատակներն են ինչ որ չափով նման միմյանց...Այնուամենայնիվ, Code Geass-ը ավելի բազմաժանր ու լայնածավալ /գործողությունների տարածական ընդգրկման եւ մասշտաբի առումով/ անիմե է, այն դրամա է՝ երբեմն կոմեդիկ տարրերով, ֆանտաստիկա՝ միախառնված նորագույն գիտական նվաճումներերի հետ, մարտական՝ հսկա ռոբոտների եւ բազմապիսի էներգետիկ զենքերի կիրառմամբ: Լիլուշի եւ նրա մտերիմ ընկերոջ կերպարները հրաշալի կերպով են ներկայացված՝ սկզբում միամիտ, բարի, ուրախ ու անհոգ 2 երիտասարդներ, իսկ վերջում արդեն ոխերիմ թշնամիներ, որոնք կարճ ժամանակում կարողացել են համտեսել պատերազմի բոլոր պտուղները: Հետաքրքիր է, թե ինչպես են ճապոնացիները կարողանում կերպարի այդպիսի փոփոխությունը պատկերել աչքերի ու հայացքի միջոցով. բավական է նայել սկզբի մի քանի սերիաները, հետո վերջինները, եւ կարողանում ես հստակորեն տարբերությունը տեսնել՝ առանց գիտակցելու, թե ինչպես այդ անցումը կատարվեց:
    Լիլուշը պայքարում էր իր երազանքի համար՝ ոտնակոխ անելով նույնիսկ այն ամենն, ինչ իր համար ամենաթանկն էր. իր գաղափարները, ընկերներին, վստահությունն ու սերը...Ով է ճիշտ, իսկ ով սխալ, չկա հստակ սահմանազատում չարի ու բարու, կան ուղղակի մարդիկ, իրենց բնավորություններով եւ կյանքի հանդեպ իրենց մոտեցումներով, իրենց էմոցիաներով, եւ հետեւաբար նույնիսկ ամենամտածված ծրագիրը կարող է ձախողվել: Մարդիկ շախմատային քարեր չեն եւ նույնիսկ գերբնական Գիասն է անզոր այս պարագայում...
    Թե ինչ ավարտ ունեցավ այդ համառ դեռահասի պայքարն ընդդեմ «մեծ» իմպերիայի եւ անհավասարության, դիտեք ինքներդ, միայն կավելացնեմ, որ ավարտն իսկապես հրաշալի էր մտածված, հուզիչ եւ շքեղ, անսպասելի եւ միեւնույն ժամանակ տրամաբանական եւ բացարձակորեն ճիշտ...
    All hail… Leloush!!!
    Կոդ Գիասի համար առանձին թեմա էլ կա բացված
    http://www.akumb.am/showthread.php/5...-the-Rebellion

  7. #20
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա ի դեպ, սիրածս անիմե-ն` Elfen Lied
    Elfen Lied-ը դուրս այնքան էլ չեկավ
    Սցենարն ու վերջնական միտքը հիանալի էին մտածված, բայց ընթաքցքում չկար այն լարվածությունը, որը ես այդքան սիրում եմ: 10 բալանոց համակարգով կտայի 5 բալ

  8. #21
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոդ Գիասի համար առանձին թեմա էլ կա բացված
    Չէի տեսել, հետո էլ կարծում եմ կոնկրետ անիմե քննարկողներն այնքան էլ շատ չեն առանձին թեմա բացելու համար

    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ես երկու օրը haibane renmei-ին նայեցի: Ասեմ որ շունչս պահած եմ տայել բոլոր սերիաները, հետո որ վերջացավ, տենց էլ չհասկացա ոչ ինչ էր ուզում ասել, ոչ էլ իմ ուզած հարցերի պատասխանը չստացա: Ասածս են է, եթե նման մոտեցման սիրահարներ կան, երբ վերջնական նպատակ բացակայում է, և պետք է ետ տարբեր նպատակները փնտրել ընթացքում, կարող են նայել

    Հա ի դեպ, սիրածս անիմե-ն` Elfen Lied
    Նմանատիպ ավարտ ունեցող անիմեներ շատ կան։ Ես քո նշածը չեմ տեսել, մի փոքր ուղղակի կարդացի սյուժեից․․․գուցե նայեմ, հետո կարծիքս կասեմ Իրականում ոչ թե «մոտեցում»-ն է այնպիսին, որ վերջը ոչինչ չի ասում, այլ ուղղակի թողնված է կամ յուրաքանչյուրի սեփական ըմբռնման վրա /ընդ որում պետք է ուշադրություն դարձնել հերոսների երկխոսություններին, նույնիսկ անկապ թվացող նախադասությունն ի վերջո շատ հնարավոր է էական նշանակություն ունենա իմաստային առումով/ կամ էլ կան ինֆորմացիայի այլ աղբյուրներ։ Լավագույն օրինակ կարող է հանդիսանալ Նեոն Գենեզիս Էվանգելիոնը․․․Վերջինս համարվում է իր ժանրի մեջ կլասիկա եւ անգերազանցելի անիմե /ես այլ կարծիք ունեմ, բայց դա խիստ սուբյեկտիվ է, քանի որ համարում եմ, եթե մի բան շատ մեծ զանգվածով անիմեշնիկների հարար ամենա-անիմեն է, ուրեմն հաստատ մի բան կա, գուցե ես դա չեմ ընկալել կամ էլ ուղղակի իմը չէր/։
    Ինչ վերաբերում է Elfen Lied-ին․․․Մտահղացմանը կարելի է ասել հետաքրքիր, դաժան եւ արյունլվիկ տեսարանները բավական շատ էին, երբեմն տհաճ, բայց ես ենթադրում եմ, որ նայողը երեխա չէ, այնպես որ մտավոր եւ այլ կարգի խանգարումների չի բերում )) Ի վերջո, ոչ մի էմոցիա չի մնացել այդ անիմեից, այն ինձ մոտ չի տպավորվել որպես շատ լավ կամ էլ ընդհակառակը, շատ վատ։ Իսկ այն, ինչ չի առաջացնում իմ մեջ բուռն արձագանք, անցնում է «սովորական»-ների շարքը․․․Կմիանամ Վահիկին՝ 5 բալ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (11.05.2010)

  10. #22
    ֆուտբոլ նայել չեմ սիրում Lord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2010
    Հասցե
    տարածքում
    Գրառումներ
    735
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ միատ սայտ կասեք որ կարամ online անիմեներ նայեմ
    Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում

  11. #23
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում !-Lord-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ միատ սայտ կասեք որ կարամ online անիմեներ նայեմ
    Yandex-ով поиск տուր, լիքը կբերի:
    Իմ դուրը սա եկավ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lord (11.05.2010)

  13. #24
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2010
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժողովուրդ ով ա "Devil May Cry"-ը նայե,վերջնա

  14. #25
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անիմե Էքսպո 2010

    Հուլիսի 1-4-ը Լոս Անջելոսում կայացավ ամենամյա անիմե էքսպոն, որին մասնակցեցին եւ ներկա գտնվեցին հազարավոր անիմե/մանգա ֆաներ: Միջոցառումների ցանկը բավական ծավալուն էր. կոսփլեյ /ֆաները հագնվում են իրենց սիրելի կերպարների հագուստները/, ֆիլմերի եւ անիմեի ցուցադրություն, խաղեր, կարաոկե, մրցույթներ, երեկոյան բալ Մարիոթթ հյուրանոցում, ինչպես նաեւ հատուկ հյուրերի հետ հանդիպում եւ համերգ: Այս տարի հյուրերի ցուցակում էին Քենջի Կամիյաման /Eden of the East, Ghost in the Shell, Blood եւ մի շարք այլ անիմեների հեղինակ եւ ռեժիսոր/, Տոշիհիրո Կավամոտոն /Cowboy Bebop, Wolf’s Rain գլխավոր անիմատոր եւ կերպարների դիզայներ/, Մասակազու Մորիտան /Ichigo –ի ձայնը BLEACH-ում, Tidus-ի ձայնը Final Fantasy-ում եւ այլն /, RSP խումբը /BLEACH –ի մի շարք էնդինգների կատարողը/ եւ այլոք:
    Ահա մի փոքր տեսահոլովակ էքսպոյից. հուսով եմ մի օր ինձ կհաջողվի անձամբ ներկա գտնվել նման միջոցառման…

    Եվ իհարկե ցանկացած անիմե էքսպոյի «հոգին» հանդիսացող կոսփլեյերների մի քանի նկարներ… 6-ին գուշակեցի
    cosplay2010.jpg

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (06.07.2010)

  16. #26
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ես երկու օրը haibane renmei-ին նայեցի: Ասեմ որ շունչս պահած եմ տայել բոլոր սերիաները, հետո որ վերջացավ, տենց էլ չհասկացա ոչ ինչ էր ուզում ասել, ոչ էլ իմ ուզած հարցերի պատասխանը չստացա: Ասածս են է, եթե նման մոտեցման սիրահարներ կան, երբ վերջնական նպատակ բացակայում է, և պետք է ետ տարբեր նպատակները փնտրել ընթացքում, կարող են նայել
    Նայեցի! Ասեմ, որ այս անիմեն /ըստ իս իհարկե/ «շունչ պահած» նայելու անիմեներից չէր Չկային նման կերպ նայելու ո՛չ գործողություններ, ո՛չ էլ արկածներ: Ընդհանուր առմամբ ողջ սյուժեի ընթացքում գրեթե ոչինչ տեղի չի ունենում. մարդիկ եւ «թեւավորները» ապրում են, աշխատում, այսինքն՝ ներկայացվում է առօրյա կյանք: Իհարկե կային առեղծվածներ. քաղաքի շրջափակված լինելը, հենց ինքնին «թեւավորների» առկայությունը եւ այլն, բայց դա ներկայացվում է որպես սովորական բան, քանի որ նույնիսկ իրենք են շատ հանգիստ վերաբերվում անհասկանալի երեւույթներին: Անիմեում չկան չար/վատ/բացասական կերպարներ, ոչ մեկ ոչ մեկին չի հակադրվում, ընդհակառակը՝ բոլորը անչափ բարի են, օգնող, լուսավոր: Բայց այդ ամենի հետ մեկտեղ զգացվում է ընդհանուր տխրություն, հատկապես վերջին մոտենալիս, որտեղ էլ կտոր-կտոր հավաքված ինֆորմացիայից կարելի է հետեւություններ անել:
    Ինչ վերաբերվում է հասկանալուն, ապա շա՜տ ավելի հասկանալի էր, քան ասենք...«Lost»-ը Այստեղ գոնե խուճուճ գիտական բաներ չէին մտցրել եւ վերջում հանկարծակի հոգեւորով բացատրել...շատ բնական էր ամեն ինչ...Արդեն իսկ հրեշտակային թեւերը հուշում էին, որ այս աշխարհը ինչ որ կապ պետք է ունենա եհմահու կամ էլ երկնային կյանքի հետ. արդյունքում պարզ է դառնում ամենակարեւորը /ըստ ինձ/. քաղաքը սպանված երեխաների համար դեպի «այն» աշխարհ տանող միջանկյալ տեղ էր. ընդ որում նրանց մեջ կային նաեւ անիծվածներ՝ ինքնասպանություն /մեղք/ գործած երեխաներ, որոնց համար սա քավարանի պես մի բան էր: Երեխաներն այնքան էին մնում այդտեղ, քանի դեռ չէին ներում կամ ներում չէին ստանում, որից հետո միայն նրանց հոգիներն ազատվում էին...Ռակկան ինքնասպանություն էր գործել ջրհորի մեջ նետվելով, իսկ օրինակ Ռեկկին՝ գնացքի տակ նետվելով...Հետաքրքիրն այն է, որ հերոսները համակերպված էին իրենց կյանքին, նրանք չէին ուզում ոչինչ փոխել, ամեն ինչ ըստ իրենց այնպես էր, ինչպես պետք է լիներ...Խնդիրն այստեղ ինքն իրեն ներելու մեջ էր, սեփական մեղքի գիտակցումն ու ներումը, ընդ որում մեկի համար դա կարող էր լինել սեփական ես-ին ներելը, իսկ մյուսի համար մեկ այլ մարդու կողմից ներվելու փաստը...Ահա եւ քեզ վերջնական նպատակ

  17. #27
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայացնեմ մի անիմե-սերիալ,որի կողքով ուղղակի չի կարելի անտարբեր անցնել

    Great Teacher Onizuka/ Крутой учитель Онидзука/ Մեծագույն ուսուցիչ Օնիձուկան


    Արտադրման տարեթիվ` 1999
    Երկիր` Ճապոնիա
    Ռեժիսյոր` Նորիյուկի Աբե
    Սերիաների քանակը` 43
    Մեկ սերիայի տևողությունը` 23 րոպե
    Ժանր` կոմեդիա

    Անիմեն պատմում է մի 22-ամյա չամուսնացած պատանի բայքերի մասին, ով լինելով փողոցային <<Օնիբակու>> բանդայի ղեկավարը` տեղափոխվում է Տոկիո և իր առաջ նպատակ է դնում դառնալ ուսուցիչ: Չնայած նրան, ոչ նա չի փայլում ուսուցչին վայել գիտելիքներով, այնուամենայնիվ կարողանում է իր համար աշխատանքի տեղ գտնել ու այստեղ սկսում է ամենահետաքրքիրը... աղջիկներ, զվարճալի պատմություններ, տարբեր բնույթի խայտառակություններ և այլն:
    Մի խոսքով, բարձր տրամադրություն ապահովող այս անիմեն խորհուրդ եմ տալիս բոլորին

    Իսկ բոլոր նրանց, ովքեր ալարում են նայել ողջ սերիալը կառաջարկեմ սկզբի համար դիտել երկու ընտրված հատվածներ Օնիձուկայի կյանքից

    -Высоси яд, Фуюцуки


    Մարդու մսից պատրաստված կոլոբոկների մասին վախենալու պատմություն`


    Ուրախ անիմեդիտում

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.07.2011), helium (29.07.2010), Դատարկություն (27.07.2010)

  19. #28
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շա՜տ խոխմա անիմեա Մի քիչ սկզբում նկարելու ոճը դուրս չէր գալիս, բայց հետո սովորեցի: Արժի նայել

  20. #29
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Շա՜տ խոխմա անիմեա Մի քիչ սկզբում նկարելու ոճը դուրս չէր գալիս, բայց հետո սովորեցի: Արժի նայել
    Իսկ հենց նկարելու ոճը գրավեց, հատկապես Օնիձուկայի դեմքի` անընդհատ փոփոխվող արտահայտությունները Այնքան տարբեր էին, որ անիմեին ոչ ծանոթ մարդը նույնիսկ չէր ենթադրի,որ այդ բոլոր դեմքերի տակ նույն հերոսն է թաքնված

  21. #30
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայացնում եմ հերթական հրաշալի մի անիմե՝ “Full Metal Alchemist: Brotherhood” /”Стальной алхимик: Братство”, 64 սերիա:
    Անիմեն պատմում է 2 եղբայրների մասին, ովքեր ապրում են Ամեստրիս կոչվող երկրում: Նրանց հայրը՝ Հոենհայմը, որը համարվում էր շատ տաղանդավոր ալքիմիկ, հեռանում է տանից, երբ երեխաները դեռ փոքր էին: Մի քանի տարի անց հիվանդությունից մահանում է մայրը, եւ միայնակ մնացած եղբայրները որոշում են ալքիմիայի միջոցով կատարել մարդկային ձեւափոխություն, որպեսզի վերակենդանացնեն իրենց սիրելի մորը: Սակայն ալքիմիայում արգելվում է մարդկային ձեւափոխություն կատարել, եւ այդ տաբուի խախտման պատճառով Ալֆոնսը կորցնում է իր մարմինը, իսկ Էդվարդը՝ ոտքը: Փոքր եղբորը հետ բերելու համար Էդվարդը կապում է նրա հոգին զրահին՝ դրա դիմաց զոհաբերելով իր ձեռքը: Արդյունքում մարմնի այդ հատվածները մեխանիկական մասերով են փոխարինվում, ինչի պատճառով էլ վերջինս ստանում է պողպատե ալքիմիկ մականունը: Իր բացառիկ ունակությունների շնորհիվ Էդվարդը դառնում է պետական ալքիմիկ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ճամփորդել եւ փնտրել իրենց մարմինները վերադարձնելու միակ ճանապարհը՝ առասպելական փիլիսոփայական քարը...
    Նախապես նշեմ, որ այս անիմեն հանդիսանում է համանուն մանգայի էկրանավորումը, ընդ որում երկրորդը: Նրանք, ովքեր հասցրել են դիտել առաջին տարբերակը /52 սերիա/, անպայման պետք է նայեն նաեւ այս մեկը, քանի որ վեջինս ամբողջությամբ համընկնում է մանգայի հետ, մինչդեռ առաջինը կեսից արդեն շեղվում է բուն սյուժեից: Քանի դեռ չկար երկրորդ տարբերակը, ես առաջին տարբերակով էլ եմ դիտել, բայց ասեմ, որ հիմնական գաղտնիքների բացահայտումները համոզիչ չէին, բացի այդ, վերջում բազմաթիվ հարցեր էին մնում անպատասխան: Մի տեսակ թերիության զգացում կար...Երկրորդ տարբերակով ալքիմիկների պատմությունը լույս տեսավ 2009-ին եւ իսկապես գերազանցեց նախորդին /կարծում եմ հեղինակի մտածած սյուժեից ավելի լավ չի լինում ամեն դեպքում հնարել/: Առաջին մի քանի սերիաները կարծես թե կրկնություն են, բայց մի քանիսը դիտելուց հետո միանգամից տարբերությունը զգացվում է. այստեղ կերպարներն ավելի հասուն են պատկերված, գործողություններն ավելի դինամիկ են եվ ամենակարեւորը՝ փիլիսոփայական քարի, հոմունկուլների եւ ճշմարտության դարպասների բացատրություններն ավելի հետաքրքիր են ու ամբողջական: Խորհուրդ եմ տալիս նայել, հիանալի գործ է:
    Իմ սիրած օփենինգը...


    Մյուս անիմեն կոչվում է «Durarara», ընդ որում բոլոր լեզուներով : Ինչպես ասում են, թարմ-թարմ անիմե: Սիրում եմ Տոկիոյում տեղի ունեցող անիմեներ, մանավանդ երբ հերոսները դպրոցականներ են: Ուրեմն այսպես, անիմեն պատմում է Ռյուգամինե Միկադո անունը կրող մի համեստ տղայի մասին, որը երբեք իր բնակավայրից դուրս չէր եկել եւ շփվում էր «աշխարհի» հետ բացարձակապես ինտերնետի միջոցով: Եվ ահա մի օր, ընկերոջ խորհրդով, նա տեղափոխվում է Տոկիոյի ամենաարկածային ու վտանգավոր հատվածում գտնվող ավագ դպրոց: Առաջին իսկ օրվանից նա ընկղմվում է մի նոր աշխարհ, որի հետ նրան փորձում է ծանոթացնել իր ընկերը: Այստեղ նա իմանում է փողոցային տարբեր ավազակախմբերի մասին, մարդկանց մասին, ումից պետք է ամեն գնով հեռու մնալ եւ իհարկե քաղաքի լեգենդ հանդիսացող անգլուխ մոտոցիկլիստի մասին...Բայց մեր հերոսը, ինչպես եւ ենթադրվում է, բախվում է բոլորի հետ անխտիր եւ դառնում քաղաքում տիրող իրավիճակի անմիջական մասնակիցը: Եվ ահա այստեղ էլ սկսվում են դպրոցական ընկերների արկածները՝ իրական մարդկանց, ավազակների, մանյակների ու առասպելական հերոսների մասնակցությամբ...
    Միակ վատ բանն այն է, որ անիմեն, ինչպես նաեւ մանգան, անավարտ է եւ պետք է սպասել հաջորդ սեզոնին՝ պարզելու համար, թե ինչ ավարտ է ունենալու այս պատմությունը...

    Durarara.jpgdurarara2.jpg
    Վերջին խմբագրող՝ helium: 16.08.2010, 23:33:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.08.2010), Sagittarius (08.09.2016), Yellow Raven (17.08.2010), Ամպ (14.11.2011), Մուշու (09.06.2014)

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նարուտո և Նարուտո Շիպպուուդեն - մանգա և անիմե
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 195
    Վերջինը: 15.01.2019, 12:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •