Մի էլ խորացի Հովարս ջան: Կա մի շատ պարզ և հիմնարար սկզբունք` եթե ինչ-որ բան տեղի է ունենում/ունեցոլ, պա առաջին հերթին գտիրն նրան, թե ում է դա ձեռնտու կամ օվ է դրանից օգտվում:
Փաստացի տասնօրդի գաղափարը տալիս է հենց Աստվածաշունչը, իսկ տասնորդից սկզբնապես միանշանակ օգտվել են միայն ղևտացիք` քանահաները: Հետագայում էլ նաև քրիստոնյա քահանաները այն վայրերում, որտեղ եկեղեցին բավարար հզորութոյւն և հեղինակություն ուներ բնակչությունից տասնորդ հավաքելու:
Ու քանի որ ինքդ էլ համաձայնեցիր, որ տասնորդ վճարել բոլորի չի, որ պարտավոր են, ուրեմն հետևություն` ղևտացիք առաջինն էին, որ պետական/վարչական մակարդակով սկսեցին օգտվել տասնորդի բարիքներից և իրենց հիմնավորումը ոչ թե զուտ տամաբանական սոցիալական էր` "աշխատավարձ չենք ստանում", այլ սուտ կրոնական` "որովհետև այդպե սգրված է Աստվածաշնչում": Ու փաստացի այն մարդիկ, որոնք չէին ցանկանում տասնորդ վճարել, բայց կեղեքվում էին, իրենց կեղեքման համար, առանց խորանալու, մեղավոր համարում էին ոչ թե քահանաներին, այլ այն գիրք-օրենքը, որը սահմանում էի այդ երևույթը:
Որքան որ ժամանակի հետ զարգացավ և կատարելագործվեց եկեղեցին, այնքան էլ տասնորդի գաղափարը դուրս եկավ շրջանառությունից:
Ու դրա կարիքն այժմ չկա: Միևնույն է հավատացյալ մարդը գնալու է եկեղեցի, ու իր հնարավորություների չափով էլ ընծաներ է մատուցելու:
Ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ եկեղեցին բացի ընծաներից կարողանում է նաև այլ ճանապարհով գումարներ վաստակել: Մասնավորապես` մոմավաճառությամբ: Չեմ ուզում դիտարկել պսակադրության, մկրտության և այլ արարողութունների համար դրամարկղում վճարվող գումարները, որովհեև դրանք չնչին են ու հազիվ կարող են նույնիսկ ծածկել եկեղեցու կողմից արարաողության անցկացման համար կատարվող նյութական ծախսերը:
Բացի այդ ՀԱԵ-ն արդեն ազատված է հարկերից ու մոմավաճառությունն ավելի եկամտաբեր է դարձել: Գաղտնիք չի, որ դրսից բերված մոմերը եկեղեցին չի ընդունում` պիտի իրենցից գնվի մոմը: Բայց ես հիշում եմ, որ մի ժամանակ այդպես չէր:
Սակայն միևնույն է ՀԱԵ համար դեռևս եկամուտների հիմնական աղբյուր են հանդիսանում ընծաներն ու ողորմություները: Այ էս վերջին պահը անբարոյական երևույթ է, թե ոչ` չեմ կարող գնահատել, քանի որ ողորմությունը նույնպես ընծայի մի ձև է, բայց ուղղված չի կոնկրետ անարողության կամ անձի: Իսկ թե ինչի համար է, դու ինձաիշնից լավ կիմանաս:
Էջանիշներ