Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
Տասանորդը ողորմություն չէ, և ոչ էլ զոհաբերություն:
Հա, էս մտքի հետ համաձայն եմ. դա անդամավճար է այն եկեղեցուն, որի անդամ է հանդիսանում մարդ: Այսպիսի բան առաքելականում չկա:
Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
Կներեք, որ միջամտում եմ ձեր զրույցին, բայց ինձ անչափ գրավեց այս միտքը

Աստղ ջան դու երբևէ ԱՄՆ-ում եղե՞լ ես: Կհամարձակվե՞ս պնդել, որ ամերիկացիների ընդգծված մեծամասնությունը աղանդավոր է:
Բացի այդ, շատ հետաքրքիր երևույթ է, երբ մարդ չլինելով քրիստոնյա դատողություններ է անում քրիստոնեական այնպիսի նուրբ և խրթին հարցի շուրջ, ինրպիսին աղանդավորությունն է: Դրա համար գոնե պետք է ամբողջությամբ Աստվածաշունչը կարդացած լինել: Չգիտես ինչու կարծում եմ, որ դու դա չես արել: Սխալվու՞մ եմ:
Իսկ ինչի՞ց ենթադրեցիր՝ քրիստոնյա չեմ: Նույն հաջողությամբ հայերին բնորոշ գծերի մի մասն էլ չեմ ընդունում: Բայց դա ինձ համար երկրորդական է, ես առաքելական եկեղեցու անդամ եմ, անգամ եթե այնտեղ ալլահ կանչեն:
Հին կտակարանը չեմ կարդացել, էդ բացն էլ կլրացնեմ: Բայց էստեղ այնպիսի հարցեր են քննարկվում, որ չեմ կարծում՝ քրիստոնեական խրթին հարցեր են: Քրիստոնեությանը կպած պաշտպանողների մեծ մասը մանկապարտեզի մակարդակի բանավեճ է սկսում: Անգամ պատասխանել չես ուզում: Միշտ ուրախ եմ կարդալ հիմնավորված մտքեր՝ թեկուզ ես սխալ դուրս գամ:
Ամերիկայում սատանայի տաճար էլ կա, բայց ես ի՞նչ գործ ունեմ ԱՄՆ-ի հետ: