Տալի՞ս եք արդյոք տասանորդ և զոհաբերություն:
Տալի՞ս եք արդյոք տասանորդ և զոհաբերություն:
Երևանցի ջան, մատաղը, էն ձևով որ կատարվում ա մեր մոտ, ուղղակի զոհաբերություն չի: Մարդիկ մորթում են կենդանուն իրենք էլ ուտում հետո, դրա ի՞նչնա զոհաբերություն: Ու՞մ համար են զոհում (իրենց ստամոքսնե՞րի): Դա չի կարող կոչվել զոհաբերություն Տիրոջը:
Տասանորդը որնա?
Էդ զոհաբերությունը հեթանոսական կամ հին կտակարանից մնացած բանա: Քրիստոսը երբա ասել, որ պետքա զոհաբերություն անեք Աստծուն?
Էնքան որ ժողովրդի մեջից էդ սովորությունը չի վերացել, եկեղեցին էլ հարմարվելա, ոնց որ Վարդավառին կամ Տրնդեզին:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Jarre (11.07.2011)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ես քրիստոնյա եմ, ոչ թե հուդայական, եհովական և այլն: Աբրահամին ասեցին երեխուդ տար զոհաբերի, Քրիստոսը թեկուզ հեռավոր նման բան ակնարկելա?
Մովսեսի ասածին թող հետևեն հրեաները, ես աշխատում եմ կատարել Քրիստոսի պատգամները: Հաշվի առնելով, որ մինչև Քրիստոսը այսպես ասած եկեղեցականները ինչ տիպ էին, հեչ չեմ զարմանա եթե էս տասանորդ կոչվածը իրենց թեթև ձեռքով ավելացրած լինեն հենց իրենք, բարգավաճ ապրելու համար: Աստծուն էդ որ օրվանիցա նյութական բարիքներ պետք եղել? Էս տասանորդով քանի տարի են կեղեքել ժողովրդին? Կայֆ բիզնեսա, Աստծո անունից մարդկանց ասում ես, որ պետքա իրենց ունեցվածքի 10%-ը բերեն ներկայանան, որ հետո էդ փողով փորդ հաստացնես: Միջնադարում անգետ մարդկանց նման ձևով կարելի էր էշացնել ու կեղեքել, բայց 21-րդ դարում էդ ֆոկուսը չի անցնի: Զոհաբերության մասին էլ ասեցի: Կորնթացին թե ինչա մտածել, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Gayl (05.02.2010)
sweet (05.02.2010)
Նախ Նոր Կտակարանում շատ տեղեր կան գրած զոհաբերության մասին (Օրինակ Մատթ. 10-ի 8-ում, 2 Կորնթացիների 9 գլխ. 6-9 ): Համ էլ էդ ո՞վ ա ասել, որ ինչի մասին Քրիստոսը չի ասել դա այլևս օրենք չի: Հիսուսը ասել է, որ ինքը չի եկել հին օրենքները փոխելու, այլ կատարելու: Աստվածաշունչը մեկ ամբողջություն ա ու պետք չի տարանջատել հինն ու նորը, քանի որ իրականում մեկը մյուսին կրացնում է:
Եկեք քննարկենք,թե արդյոք մեզ պետք է տասանորդ վճարել, թե ոչ
Նախ Շնորհակալություն լավ թեմայի համար: Հետո մանրամասն կգրեմ ինչու եմ այս կարծիքին ու Աստվածաշնչից հատվածներ կբերեմ…
Ուղղակի երկու խոսքով ասեմ, որ հավատում եմ, որ ոչ միայն պետք է, այլ շատ կարևոր: Առհասարակ կարծում եմ ամեն ինչ, որ պատվիրում է Աստծո Խոսքը մեզ պահել կամ կատարել պետք է կատարել: Չնայած մեր իրականության մեջ քիչ չեն մարդիկ, որ որոշ կետեր Սուրբ Գրքից իրենց կամ հասարակության համար դժվար ընդունելի համարելով փորձում են մերժել կամ նույնիսկ փորձում հակասող մեջբերումներ գտնել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ