Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
Էս ուզում ես ասել, որ դու անձամբ Աստծուն բան ես տալի՞ս… Թե՞ օգտվում ես միջնորդ կազմակերպության ծառայություններից:
Ես, օրինակ, իմ ու Աստծու արանքում միջնորդի կարիք չունեմ… ես ինձ հանդիպած (երևի Աստծո կամքով) կարիքավորին, օգնում եմ ունեցածիս 10 (երբեմն մի քիչ ավել) տոկոսի չափով:
Այո՛ տալիս եմ: Եկեղեցին միջնորդ կազմակերպություն չէ մարդու ու Աստծո միջև. նախ իրականում է եկեղեցին շենք չէ, ոչ էլ շինություն, գրված է, որտեղ երկուսը և երեքը հավաքվեն Աստծո համար այնտեղ է եկեղեցի, հետո "եկեղեցին" ոչ թե միջնորդում է այդ հարաբերություններում, այլ ուղղորդում է դեպի ճիշտ հավատք: Ես էլ միջնորդի կարիք չունեմ, ու ոչ-ոք չունի: Բայց ճիշտ ուսուցիչների կարիք ունի, որոնք իմ պարագայում մեր եկեղեցու ավագներն ու հովիվն են: Կարիքավորներին օգնելով նույնպես կփառավորվի Աստված, բայց դա կապ չունի տասանորդի հետ: