Ժամանակին ինձ մեջտեղից ճղում էի էս կրոնական թեմաներում, ուզում էի ինչ-որ բան ապացուցած լինել (որում ինքս էլ համոզված չէի), շատերին տանել չէի կարողանում հենց իրենց կրոնական հայացքների համար, հարձակվում էի մարդկանց վրա, ագրեսիվ էի, վախենում էի լիքը բաներից՝ էդ թվում ահեղ դատաստանից, Աստծուց, էն մարդկանցից ովքեր ինձ փորձում էին համոզել, որ մեջս դևեր կան, ավելի ուշ սկսեցի ինձնից վախենալ: Էդ կրոնը դառնահամի տեսքով կոկորդումս էր հավաքվել ու ոչ մի կերպ կուլ չէր գնում: Գնալով ավելի ու ավելի էի սարսափում Աստվածաշնչից:
Հիմա ես ատում եմ կրոնը, էդ անտեր համակարգը, որը մարդկանց հնազանդեցնելու ու ուղեղները լվանալու համար ա ստեղծվել
Անհավատ չեմ, Աստծուն հավատում եմ
Ոչ մի կրոնի չեմ պատկանում
Կրոնի մեջ ինձ դուր է գալիս միայն իր փիլիսոփայական կողմն ու միստիցիզմը
Դեմ եմ ծաղրելուն ու վիրավորելուն: Պետք չի մարդկանց բաց տեղերին կպնել, անգամ եթե համոզված ես, որ իրենք սխալ են
Ինչքան հնարավոր է հեռու եմ մնում կրոնական վեճերից ու խոսակցություններից
Մեռնելուց հետո ամեն ինչ պարզ կդառնա, որն էր ճիշտը, որը՝ սխալը:
Շտապելու կարիք չկա:
Մեզ ընդեղ մի հատ մե՜ծ անակնկալ է սպասվում 
Էջանիշներ