Հայերի նման աշխարհով մեկ սփռված ազգ երևի միայն հրեաներն են։ Բայց արի ու տես, որ չնայած դրան հայկական ալիքներ մինչև վերջերս արբանյակի վրա գոյություն չունեին։ Առաջին հայկական ալիքը արբանյակի վրա Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունն էր, որը արբանյակային եթեր դուրս եկավ 1999 թվականի փետրվարի 24-ին։ Թե ե՞րբ է Արմենիա ԹՎին հայտնվել արբանյակային եթերում ինձ պարզել չհաջողվեց։ Սենց թե նենց, իրավիճակը կտրուկ փոխվեց 2008-2009 թվականներին, երբ միանգամից 2 ալիք ավելացավ ՀՀՀ-ին Hotbird արբանյակի վրա։ Այսօր արդեն արբանյակի միջոցով 3… կարելի է ասել 4 հայկական ալիք է հասանելի Եվրոպայի տարածքում ապրող բնակչությանը։
Էջանիշներ