User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

  1. #16
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահամ: Սակայն ես, լինելով հեռատես անձնավորություն, հատուկ նման դեպքերի համար վերնագրի վերջում ավելացրեցի «Ըստ IMDb-ի» կախարդական բառերը :
    Բայց գիտես չէ՞, մի քանի ամիս առաջ, առաջին տեղում Համար 1900-ն էր: Կարծում եմ ամեն անգամ նոր ու հայտնի ֆիլմ դուրս գալիս, իրենք ստիպված են լինում նոր լիստ կազմել: Հետաքրքիր կլիներ ասենք նախորդ դարի վերջի կամ այս դարի սկզբի տվյալներն էլ տեսնել:

  2. #17
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց գիտես չէ՞, մի քանի ամիս առաջ, առաջին տեղում Համար 1900-ն էր: Կարծում եմ ամեն անգամ նոր ու հայտնի ֆիլմ դուրս գալիս, իրենք ստիպված են լինում նոր լիստ կազմել: Հետաքրքիր կլիներ ասենք նախորդ դարի վերջի կամ այս դարի սկզբի տվյալներն էլ տեսնել:
    Դայուշ, գաղտնիքն էն ա, որ ոչ ոք էլ ոչ մի լիստ չի կազմում : There is no spoon: Ցուցակը կազմվում ա ավտոմատ կերպով: Ուղղակի ընտրվում են էդ պահին ամենաբարձր ռեյտինգ ունեցող 250 ֆիլմերն ու դասավորվում նվազման կարգով, ու վերջ : Եթե հետևում ես, տեսնում ես, որ քվեարկողների թվերն անընդհատ աճում են, ըստ այդմ՝ փոխվում ա միջին գնահատականը, ու ցուցակում փոփոխություններ են լինում:
    DIXI
    carpe noctem

  3. #18
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայուշ, գաղտնիքն էն ա, որ ոչ ոք էլ ոչ մի լիստ չի կազմում : There is no spoon: Ցուցակը կազմվում ա ավտոմատ կերպով: Ուղղակի ընտրվում են էդ պահին ամենաբարձր ռեյտինգ ունեցող 250 ֆիլմերն ու դասավորվում նվազման կարգով, ու վերջ : Եթե հետևում ես, տեսնում ես, որ քվեարկողների թվերն անընդհատ աճում են, ըստ այդմ՝ փոխվում ա միջին գնահատականը, ու ցուցակում փոփոխություններ են լինում:
    Դե ես հո չեմ ասում մեկը նստած ըստ իր ճաշակի լիստ է կազմում? Մարդիկ այսպես ասած քվեարկում են որոշակի ֆիլմերի օգտին, համակարգն էլ ըստ ռեյտինգային միավորների (կաեֆիցիենտի) որոշում է ամենաշատ դիտված, ասել է թե լավագույն ֆիլմերի ցանկը: Ֆսյո գենեալնո ի պռոստո

  4. #19
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապա, ըստ ցուցակի, գալիս է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» պատերազմական թեմաներով ստեղծագործությունը՝ այս դասակարգման ամենանոր անունը:
    Երեկ վերջապես էս ֆիլմը նայեցի ու հիացած չեմ...

    Նախ ասեմ, որ Տարանտինոյի հետ սխալ եմ ծանոթացել, սկզբում տեսել էի 4 սենյակն ու Սպանել Բիլլին ֆիլմերը, որոնք դուրս չեկան, հետո նոր ծանոթացա Pulp Fiction-ի ու Reservoir Dogs-ի հետ: Էս երկու ֆիլմից հետո համոզվեցի, որ Տարանտինոն հանճարեղ ռեժիսյոր է, բայց միայն այն ժամանակ, երբ ինքն է ուզում հանճարեղ բաներ նկարահանել...

    Անփառունակ Սրիկաներից սպասելիքներս շատ մեծ էին, վերջիվերջո IMDB-ի ցուցակում 71-րդ տեղն է գրավում, բայց ֆիլմը էդքան դուրս չեկավ....

    Սկսեմ դուր չեկած բաներից.

    Նախ դուրս չեկավ ֆիլմի setting-ը, ֆիլմի գործողությունները կատարվում էին Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ... Ու ամբողջ ֆիլմի ընթացքում ինքս ինձ համոզում էի, որ սա երկրորդ համաշխարհային պատերազմն է, ու չէր հաջողվում Ավելի շուտ նման էր գանգստերական ֆիլմի, որտեղ նացիստները վատ գանգստերներն էին, ամերիկացի հրեա զինվորները լավ գանգստերները, իսկ ֆրանսիացիները անմեղ բնակիչները, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են լինում խառնվել գանգստերների կռիվներին:

    Երկրորդը Բրեդ Փիթի խայտառակ վատ ակցենտն էր... Ամեն անգամ երբ Փիթը բերանը բացում էր, սիրտս խառնում էր, դեռ ոչ մի դերասան էդքան վատ չէր փորձել կրկնօրինակել որևէ ակցենտ, ինչպես Փիթը... Ակամա հիշեցի Փիթի հրաշալի ակցենտը Snatch ֆիլմում ու խորը հոգոց քաշեցի

    Երրորդ, ֆիլմում հենց սկզբից մոտս հակակրանք առաջացավ ամերիկացի հրեա զինվորների նկատմամբ իսկ նացիստները ավելի համակրելի թվացին... Միգուցե սա Տարանտինոն դիտավորյալ էր արել, միգուցե և ոչ, ամեն դեպքում դուր չեկավ

    Չորրորդ, ֆիլմում լիքը ձևական ու արհեստական բաներ կային - անհետաքրքրիր դիալոգներ, անբնական (վատ) դերասանական խաղ, ձգած սյուժե... ուֆ-ուֆ

    Ամեն դեպքում լավ պահեր ֆիլմում նույնպես կային.

    Օրինակ հումորը որոշ տեղերում շատ լավն էր:

    Քրիստոֆ Վալցը հրաշալի էր խաղում ու իրոք արժանի էր Օսկարին...

    Ես էս ֆիլմը երկրորդ անգամ հաստատ չեմ նայի...
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.03.2010, 10:59:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (25.10.2010), Minerva (10.03.2010)

  6. #20
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Անփառունակ սրիկաները շատ շուտ եմ նայել, առաջի CAMrip-ը, ինձ էտ ֆիլմի մեջ մենակ էն մոմենտն ա դուրս եկել, եթե ճիշտ եմ հիշում
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 30.08.2010, 17:00:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  7. #21
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Անփառունակ սրիկաները շատ շուտ եմ նայել, առաջի CAMrip-ը, ինձ էտ ֆիլմի մեջ մենակ էն մոմենտն ա դուրս եկել, եթե ճիշտ եմ հիշում
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մեկ էլ Հիտլերի մակիյաժն էր շատ անհաջող արած, էդ էլ դուրս չեկավ
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 30.08.2010, 17:01:
    I may be paranoid but no android!

  8. #22
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել է փետրվարին կազմված ցուցակը թարմացնելու ժամանակը : Top250-ի վերևներում հենց հիմա, հենց այս պահին ամբողջ ուժով թիթիզանում են Քրիստոֆեր Նոլանի Inception-ը (9.0, 205,720 ձայն) և Pixar ստուդիայի Toy Story 3-ը (8.7, 74,347 ձայն): Դե, «Խաղալիքների պատմություն 3»-ը դեռ նոր է, դեռ շուտ է այս մուլտֆիլմը թագարդրելը, սակայն «Սկզբի» («Մեկնա՞րկ» ) 200,000+ քվեները արդեն շատ լուրջ հայտ են:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (25.10.2010)

  10. #23
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկել է փետրվարին կազմված ցուցակը թարմացնելու ժամանակը : Top250-ի վերևներում հենց հիմա, հենց այս պահին ամբողջ ուժով թիթիզանում են Քրիստոֆեր Նոլանի Inception-ը (9.0, 205,720 ձայն) և Pixar ստուդիայի Toy Story 3-ը (8.7, 74,347 ձայն): Դե, «Խաղալիքների պատմություն 3»-ը դեռ նոր է, դեռ շուտ է այս մուլտֆիլմը թագարդրելը, սակայն «Սկզբի» («Մեկնա՞րկ» ) 200,000+ քվեները արդեն շատ լուրջ հայտ են:
    Վստահ եմ, որ շուտով թե Inception-ը, թե Toy Story 3-ը իրենց դիրքերը կզիջեն: Համենայն դեպս ԻՄՀԿ Inception-ը Memento-յից առաջ չպիտի լինի
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (25.10.2010)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 20-րդ դարի լավագույն ՀԱՅԵՐԸ
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.10.2013, 17:34
  2. Հոդված. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.08.2011, 22:14
  3. 20-րդ դարի լավագույն գիրքը
    Հեղինակ՝ Malu, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 30.01.2011, 10:24
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 01.09.2010, 21:57
  5. 2008թ-ի լավագույն ֆիլմերը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 28
    Վերջինը: 24.05.2009, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •