User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Փորձե՞նք կազմել նոր հազարամյակի լավագույն 20 կինոնկարների ցուցակը՝ ըստ ինտերնետի գլխավոր կինոռեսուրս IMDb ի: Դասակարգումը, բնականաբար, հիմնվելու է սայթի այցելուների քվեարկության արդյունքների վրա: Այսպիսով՝ առաջին տեղում է (օ՜, ինչպիսի՜ անակնկալ) «Խավարի ասպետը» բլոկբաստերը՝ Բեթմենի մասին կոմիքսների ռեալիստական էկրանավորումը: 2008 թվին ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքեց մեկ միլիարդ դոլար, ընդ որում՝ վստահաբար կարելի է ասել, որ ֆիլմի հաջողության բավականին մեծ մասն ապահովել էր գլխավոր չարագործ Ջոկերի փայլուն կերպարը, ում դերն ստանձնել էր հետմահու «Օսկարով» պարգևատրված Հիթ Լեջերը: Հետաքրքիր է՝ արդյո՞ք «Ասպետը» կլիներ այս ցուցակում, եթե Լեջերը չմահանար: Չէ՞ որ այսօր մահը լավագույն փիառն է: Այնուամենայնիվ՝ այս ֆիլմը հաստատապես արժանի է եթե ոչ առաջին հորիզոնականին, ապա գոնե առաջին տասնյակում տեղ ունենալուն:

    Շարունակենք. «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը»: Պիտեր Ջեքսոնի ստեղծագործությունը, հիրավի, քսանմեկերորդ դարի լավագույն կինոնկարներից է: Փառք ու պատիվ այն համարձակ պրոդյուսերներին, ովքեր ռիսկ արեցին մինչ այդ առանձնապես ոչ մի բանով աչքի չընկած ռեժիսյորին վստահել իննսուներեք միլիոն դոլար՝ զանազան օռկեր, սրականջ արարածներ, մորուքով պապիկներ ու մեկ զարդ նկարելու համար: Շուտով պարզ դարձավ, որ Ջեքսոնը հրաշք է ստեղծել. քիչ են այն ֆիլմերը, որոնք կարող են իրենց դիտարժանությամբ, ծավալով ու գեղեցկությամբ համեմատվել «Մատանիների տիրակալի» հետ:

    Տասը հնարավորից 8.7 միավորով երրորդ հորիզոնականում է բրազիլական «Աստծու քաղաքը» դրաման, որին հաջորդում է «Մատանիների տիրակալի» առաջին մասը: Սրան հետևում է Քրիստոֆեր Նոլանի անմոռանալի «Մեմենտոն», ապա՝ ամենազոր «Մատանիների» երկրորդ մասը՝ «Երկու ամրոցները»: Կախարդական յոթերորդ տեղում է մադմուազել Ամելի Պուլենը. «Ամելի»: Ռեժիսյոր Ժան-Պիեռ Ժյոնեն ու եթերային գեղեցկուհի Օդրի Տոտուն էկրանի վրա ստեղծեցին այն ամենանուրբը, ամենախենթն ու ամենաֆրանսիականը, ինչին այդ պահին ընդունակ էր եվրոպական կինեմատոգրաֆը: Իսկ իսկական եվրոպական կինոն շատ բանի է ընդունակ: Այս ամենի արդյունքը եղան բազմաթիվ ոսկե, արծաթե ու բյուրեղապակե արձանիկներ, քննադատների ջերմագին ընդունելությունը և սովորական հանդիսատեսի պարզ, անկեղծ, մարդկային սերը:

    Ութերորդը Պիքսար ստուդիայի «ՎԱԼԼ-Ի» անիմացիոն ֆիլմն է: Հիրավի՝ միայն Պիքսարը կարող էր մուլտ նկարել աղբ հավաքող ժանգոտ ռոբոտի մասին, ով ընդամենը ուզում է բռնել մեկ ուրիշի ձեռքը, և ստեղծել նման գլուխգործոց: Սրան հաջորդում է Ջեյմս Կեմերոնի «Ավատարը»: Դժվար է ասելը՝ արդյո՞ք այստեղ իրենց ազդեցությունն են ունեցել ֆիլմի նոր լինելը, տիտանական մասշտաբների գովազդն ու եռաչափ կապույտ արարածները, թե՞ «Ավատարը» իրոք հանճարեղ է. ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է. այս հոդվածը գրելու պահին առնվազն 176,119 մարդ աշխարհով մեկ համոզված են, որ այս ֆիլմն արժանի է առնվազն 8.5 միավորի՝ տասը հնարավորից:

    Այնուհետև ցուցակում տեղ է գտել Մարտին Սկորսեզեյի «Հեռացածը» (The Departed): Շատերը համոզված են, որ 2006-ին Ամերիկյան կինոքննադատների ակադեմիան չորս «Օսկար» (այդ թվում՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում) տվեց այս ֆիլմին, քանի որ Սկորսեզեն արդեն վեց անգամ ներկայացվել էր «Օսկարի», և վեց անգամն էլ՝ անարդյունք. պարզապես արդեն հասունացել էր «Տաքսու վարորդի», «Կատաղած ցլի» ու «Կազինոյի» ծերուկ ռեժիսյորին մխիթարելու պահը:

    Թոփ-20-ի տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերում են Ռոման Պոլանսկիի «Դաշնակահարը» կինոնկարը և Հայաո Միյաձակիի «Ուրվականներից քշվածները» անիմեն: Սրանց իրար հետևից հաջորդում են երեք դրամա. գերմանացի ռեժիսյոր Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկի «Ուրիշների կյանքը», Միշել Գոնդրիի «Մաքուր բանականության հավերժական փայլը»՝ Ջիմ Քերիի գլխավոր դերակատարությամբ և Դարեն Արանոֆսկիի «Ռեքվիեմ երազի համար» ֆիլմերը: Վերջինս հավակնում է տեղ զբաղեցնելու նաև քսանմեկերորդ դարի ամենասարսափելի ֆիլմերի ցանկում, չնայած որ իրականում այն մասին է, թե ինչպես են երազող մարդիկ շենքի տանիքից իրենց երազանքին ընդառաջ ուղարկում թղթե ճերմակ ինքնաթիռներ:

    «Ռեքվիեմից» հետո ցուցակում պոզեր ու կճղակներ են. Գիլյերմո դել Տորոյի «Պանի լաբիրինթոսը» կինոնկարը ևս նոր հազարամյակի լավագույն ֆիլմերից է, ըստ IMDb-ի: Ապա, ըստ ցուցակի, գալիս է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» պատերազմական թեմաներով ստեղծագործությունը՝ այս դասակարգման ամենանոր անունը: Տասնութերորդ տեղը կրկին Պիքսարինն է. «Վերև»: Մուլտֆիլմը, ի թիվս այլ արժանիքների, համարվում է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում այս տարվա «Օսկարի» գլխավոր հավակնորդը: Նախավերջին հորիզոնականում կրկին Քրիստոֆեր Նոլանն ու Քրիստիան Բեյլն են: Այս անգամ, սակայն, դերասանը սև թիկնոցի ու սրականջ դիմակի փոխարեն սմոքինգով ու ցիլինդրով է. «Պրեստիժ»: Ցուցակը եզրափակում է ռեժիսյոր Օլիվեր Հիրշբիգելի «Անկում» պատերազմական դրաման, որը պատմում է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին օրերի մասին:



    Նոր հազարամյակի լավագույն 20 ֆիլմերը


    1. «Խավարի ասպետը» (The Dark Knight, 2008).
    2. «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (The Lord of the Rings: The Return of the King, 2003).
    3. «Աստծու քաղաքը» (Cidade de Deus (City of God), 2002).
    4. «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրությունը» (The Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001).
    5. «Մեմենտո» (Memento, 2000).
    6. «Մատանիների տիրակալը. երկու ամրոց» (The Lord of the Rings: The Two Towers, 2002).
    7. «Ամելի» (Amélie, 2001).
    8. «ՎԱԼԼ-Ի» (Wall-E, 2008).
    9. «Ավատարը» (Avatar, 2009).
    10. «Հեռացածը» (The Departed, 2006).
    11. «Դաշնակահարը» (The Pianist, 2002).
    12. «Ուրվականներից քշվածները» (Spirited Away, 2001).
    13. «Ուրիշների կյանքը» (Das Leben der Anderen (The Lives of Others), 2006).
    14. «Մաքուր բանականության հավերժական փայլը» (Eternal Sunshine of the Spotless Mind, 2004).
    15. «Ռեքվիեմ երազի համար» (Requiem for a Dream).
    16. «Պանի լաբիրինթոսը» (El laberinto del fauno (Pan’s Labyrinth), 2006).
    17. «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds, 2009).
    18. «Վերև» (Up, 2009).
    19. «Պրեստիժ» (The Prestige, 2006).
    20. «Անկում» (Der Untergang (Downfall), 2004):
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2010), cold skin (05.02.2010), Enigmatic (05.02.2010), Jarre (05.02.2010), matlev (05.02.2010), Norton (05.02.2010), Tyler (05.02.2010), Yeghoyan (05.02.2010), Yellow Raven (29.01.2011), Աթեիստ (05.02.2010), Ապե Ջան (05.02.2010), Գոհարիկ (05.02.2010), Դատարկություն (05.02.2010), ԿԳԴ (05.02.2010), Ռուֆուս (05.02.2010)

  3. #2
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Ես Մեմենտոն 1-ին տեղում կդնեի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Լավ ե՞մ գրել (հա ես թիթիզ եմ. (համարյա ցը) Artgeo)

    Հլը էնքա՜ն բան կա, որ չեմ նայել... : Հենց հիմա Cidade de Deus-ն եմ քաշքշում, տեսնենք՝ ինչ ա : Ֆիլմ էն մասին, թե ինչպես են բրազիլական գետտոներում էրեխեքը իսկական զենքերով կռիվ-կռիվ խաղում: Բայց դե «Անկումն» էլ չեմ նայել ու չեմ էլ պատրաստվում նայելու: Տենց հայհիտլեր կինոներ չեմ սիրում: Ու ընդհանրապես երկրորդ համաշխարհայիններից մենակ շարքային Ռայանին եմ հավեսով նայել, ինձ թվում ա:
    DIXI
    carpe noctem

  5. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Մեմենտոն 1-ին տեղում կդնեի
    Ես էլ, բայց միանգամայն գովելի է էն փաստը, որ Նոլանի 3 ֆիլմ ցուցակում կա
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ե՞մ գրել (հա ես թիթիզ եմ. (համարյա ցը) Artgeo)

    Հլը էնքա՜ն բան կա, որ չեմ նայել... : Հենց հիմա Cidade de Deus-ն եմ քաշքշում, տեսնենք՝ ինչ ա : Ֆիլմ էն մասին, թե ինչպես են բրազիլական գետտոներում էրեխեքը իսկական զենքերով կռիվ-կռիվ խաղում: Բայց դե «Անկումն» էլ չեմ նայել ու չեմ էլ պատրաստվում նայելու: Տենց հայհիտլեր կինոներ չեմ սիրում: Ու ընդհանրապես երկրորդ համաշխարհայիններից մենակ շարքային Ռայանին եմ հավեսով նայել, ինձ թվում ա:
    Աստծո Քաղաքը արտակարգ ֆիլմ է, երբ առաջին անգամ տեսել էի, շոկի մեջ էի, չէի հավատում, որ դա իրական դեպքերի վրա է նկարահանված: Ի դեպ, որ քաշես, հետս կկիսվես
    I may be paranoid but no android!

  6. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Իսկապես, ցուցակում կան ֆիլմեր, որ արժանի են այնտեղ լինել, օրինակ, իմ տեսած ֆիլմերից, Ամելին, Ռեքվիեմը, Դաշնակահարը... Մատանիների տիրակալը մի քիչ կասկածելի է...Ֆիլմը լավն է իհարկե, բայց երկար չապրեց... ինչ–որ չափով աղմուկն անցավ ու հիմա ֆանատներն այնքան էլ շատ չեն...
    Հետաքրքիր է, քվեարկությունը ինչպես է կամակերպվել... Առաջարկվող ֆիլմերից որևէ մեկի օգտին պետք է քվեարկեին այցելուցները, թե իրենք կարող էին առաջարկել։ Եթե ֆիլմերի ցուցակը սահմանափակ է, շատ հնարավոր է, որ միայն իրենց ուզած ֆիլմերն են "առաջ գցում"։
    Ամեն դեպքում, նորմալ ֆիլմեր էլ կան ցուցակում։ Հուսադրող է։
    Մնում է քաշել, նայել։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 05.02.2010, 11:38:

  7. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, ցուցակում կան ֆիլմեր, որ արժանի են այնտեղ լինել, օրինակ, իմ տեսած ֆիլմերից, Ամելին, Ռեքվիեմը, Դաշնակահարը... Մատանիների տիրակալը մի քիչ կասկածելի է...Ֆիլմը լավն է իհարկե, բայց երկար չապրեց... ինչ–որ չափով աղմուկն անցավ ու հիմա ֆանատներն այնքան էլ շատ չեն...
    Հետաքրքիր է, քվեարկությունը ինչպես է կամակերպվել... Առաջարկվող ֆիլմերից որևէ մեկի օգտին պետք է քվեարկեին այցելուցները, թե իրենք կարող էին առաջարկել։ Եթե ֆիլմերի ցուցակը սահմանափակ է, շատ հնարավոր է, որ միայն իրենց ուզած ֆիլմերն են "առաջ գցում"։
    Ամեն դեպքում, նորմալ ֆիլմեր էլ կան ցուցակում։ Հուսադրող է։
    Մնում է քաշել, նայել։
    Ան ջան, IMDB-ի ցուցակը ինչ-որ բարդ մաթեմատիկական ֆորմուլայով են կազմում: IMDB-ում գրանցված յուզեռները կարող են մեկից տաս սանդղակում գնահատական տալ ցանկացած ֆիլմի, իսկ ցուցակում տեղ գտնելու համար հաշվի են առնում քանի հոգի է քվեարկել, միջինը ինչքան են տվել և այլն և այլն: Ընդ որում ցուցակը փոփոխական է, ժամանակի ընթացքում կախված ֆիլմի ստացած գնահատականներից, ֆիլմերը իրենց տեղը փոխում են: Օրինակ նույն Ավատարը սկզբում 28-րդ տեղում էր, հիմա թռել է 45-րդ տեղ:

    Ու ասեմ, որ ցուցակում տեղ գտած բոլոր ֆիլմերը իրոք հանճարեղ գործեր են, ես միշտ ինչ-որ ֆիլմ դիտելուց առաջ նախ ստուգում եմ IMDB-ի ու Rotten Tomatoes-ի ռեյտինգները, հետո նոր որոշում, արժի դիտել թե չէ: Հայկօն էդ ցուցակից առանձնացրել էր միայն առաջին քսան ֆիլմերը, որոնք 2000թ-ից հետո են նկարահանվել, ամբողջական ցուցակին կարող ես ծանոթանալ այստեղ

    Բայց ամեն դեպքում մեկ մեկ ցուցակում ինձ համար անհասկանալի բաներ էլ են տեղի ունենում: Օրինակ առաջին հորիզոնականը գրավող Փախուստ Շոուշենքից ֆիլմը... Ասեմ, որ ֆիլմը շատ եմ սիրում, շատ լավն է, բայց հաստատ առաջին հորիզոնականը իրեն չէի տա, 100-150-ի միջակայքում է իր տեղը: Էնքան հանճարեղ ֆիլմեր կան, որոնք էս ֆիլմից ավելի լավն են....

    Ամեն դեպքում էս ցուցակի բոլոր ֆիլմերը անպայման պետք է դիտել
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tyler (05.02.2010)

  9. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, ցուցակում կան ֆիլմեր, որ արժանի են այնտեղ լինել, օրինակ, իմ տեսած ֆիլմերից, Ամելին, Ռեքվիեմը, Դաշնակահարը... Մատանիների տիրակալը մի քիչ կասկածելի է...Ֆիլմը լավն է իհարկե, բայց երկար չապրեց... ինչ–որ չափով աղմուկն անցավ ու հիմա ֆանատներն այնքան էլ շատ չեն...
    Հետաքրքիր է, քվեարկությունը ինչպես է կամակերպվել... Առաջարկվող ֆիլմերից որևէ մեկի օգտին պետք է քվեարկեին այցելուցները, թե իրենք կարող էին առաջարկել։ Եթե ֆիլմերի ցուցակը սահմանափակ է, շատ հնարավոր է, որ միայն իրենց ուզած ֆիլմերն են "առաջ գցում"։
    Ամեն դեպքում, նորմալ ֆիլմեր էլ կան ցուցակում։ Հուսադրող է։
    Մնում է քաշել, նայել։
    Ֆրեյա ջան, քվերակության սկզբունքը շատ պարզ ա. IMDb-ում գրանցված անդամները կարող են գնահատել սայթի բազայում եղած ցանկացած ֆիլմ՝ տասը միավորի վրա, հետո կոնկրետ ֆիլմի ստացած միավորները բաժանում են քվերակողների թվի վրա ու ստանում են ֆիլմի ռեյտինգը: Սովարական թվաբանական միջին ա, էլի: Իրենց Top250-ի կինոներից համարյա ամեն մեկի համար հարյուր-երկու հարյուր հազար մարդ ա քվեարկել, էնպես որ՝ «ուզած ֆիլմերը առաջ գցելը» կարելի ա հանգիստ մոռանալ: Սա ամենաձայնբազմաց ցուցակն ա, որ հնարավոր ա ստեղծել :

    Իսկ «Մատանիների տիրակալը» շեդևր ա : Մենակ մի վատ հատկություն ունի. եթե սկսում ես հանկարծ (պատահմամաբ / մի հինգ րոպե / քո ուզած կադրը գտնելու համար) նայել, նայում ես բոլոր երեք մասերն էլ իրար հետևից, լավ տեղերը՝ երկու անգամ:Իսկ էդ ութ-ինը ժամ ա: Եվ այն հավերժ կապրի մեր սրտերում :lirikakan:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.06.2011), Rhayader (30.11.2010), Նաիրուհի (30.08.2010)

  11. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապա, ըստ ցուցակի, գալիս է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» պատերազմական թեմաներով ստեղծագործությունը՝ այս դասակարգման ամենանոր անունը:
    Երեկ վերջապես էս ֆիլմը նայեցի ու հիացած չեմ...

    Նախ ասեմ, որ Տարանտինոյի հետ սխալ եմ ծանոթացել, սկզբում տեսել էի 4 սենյակն ու Սպանել Բիլլին ֆիլմերը, որոնք դուրս չեկան, հետո նոր ծանոթացա Pulp Fiction-ի ու Reservoir Dogs-ի հետ: Էս երկու ֆիլմից հետո համոզվեցի, որ Տարանտինոն հանճարեղ ռեժիսյոր է, բայց միայն այն ժամանակ, երբ ինքն է ուզում հանճարեղ բաներ նկարահանել...

    Անփառունակ Սրիկաներից սպասելիքներս շատ մեծ էին, վերջիվերջո IMDB-ի ցուցակում 71-րդ տեղն է գրավում, բայց ֆիլմը էդքան դուրս չեկավ....

    Սկսեմ դուր չեկած բաներից.

    Նախ դուրս չեկավ ֆիլմի setting-ը, ֆիլմի գործողությունները կատարվում էին Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ... Ու ամբողջ ֆիլմի ընթացքում ինքս ինձ համոզում էի, որ սա երկրորդ համաշխարհային պատերազմն է, ու չէր հաջողվում Ավելի շուտ նման էր գանգստերական ֆիլմի, որտեղ նացիստները վատ գանգստերներն էին, ամերիկացի հրեա զինվորները լավ գանգստերները, իսկ ֆրանսիացիները անմեղ բնակիչները, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են լինում խառնվել գանգստերների կռիվներին:

    Երկրորդը Բրեդ Փիթի խայտառակ վատ ակցենտն էր... Ամեն անգամ երբ Փիթը բերանը բացում էր, սիրտս խառնում էր, դեռ ոչ մի դերասան էդքան վատ չէր փորձել կրկնօրինակել որևէ ակցենտ, ինչպես Փիթը... Ակամա հիշեցի Փիթի հրաշալի ակցենտը Snatch ֆիլմում ու խորը հոգոց քաշեցի

    Երրորդ, ֆիլմում հենց սկզբից մոտս հակակրանք առաջացավ ամերիկացի հրեա զինվորների նկատմամբ իսկ նացիստները ավելի համակրելի թվացին... Միգուցե սա Տարանտինոն դիտավորյալ էր արել, միգուցե և ոչ, ամեն դեպքում դուր չեկավ

    Չորրորդ, ֆիլմում լիքը ձևական ու արհեստական բաներ կային - անհետաքրքրիր դիալոգներ, անբնական (վատ) դերասանական խաղ, ձգած սյուժե... ուֆ-ուֆ

    Ամեն դեպքում լավ պահեր ֆիլմում նույնպես կային.

    Օրինակ հումորը որոշ տեղերում շատ լավն էր:

    Քրիստոֆ Վալցը հրաշալի էր խաղում ու իրոք արժանի էր Օսկարին...

    Ես էս ֆիլմը երկրորդ անգամ հաստատ չեմ նայի...
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.03.2010, 10:59:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (25.10.2010), Minerva (10.03.2010)

  13. #9
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Անփառունակ սրիկաները շատ շուտ եմ նայել, առաջի CAMrip-ը, ինձ էտ ֆիլմի մեջ մենակ էն մոմենտն ա դուրս եկել, եթե ճիշտ եմ հիշում
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 30.08.2010, 17:00:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  14. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Անփառունակ սրիկաները շատ շուտ եմ նայել, առաջի CAMrip-ը, ինձ էտ ֆիլմի մեջ մենակ էն մոմենտն ա դուրս եկել, եթե ճիշտ եմ հիշում
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մեկ էլ Հիտլերի մակիյաժն էր շատ անհաջող արած, էդ էլ դուրս չեկավ
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 30.08.2010, 17:01:
    I may be paranoid but no android!

  15. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել է փետրվարին կազմված ցուցակը թարմացնելու ժամանակը : Top250-ի վերևներում հենց հիմա, հենց այս պահին ամբողջ ուժով թիթիզանում են Քրիստոֆեր Նոլանի Inception-ը (9.0, 205,720 ձայն) և Pixar ստուդիայի Toy Story 3-ը (8.7, 74,347 ձայն): Դե, «Խաղալիքների պատմություն 3»-ը դեռ նոր է, դեռ շուտ է այս մուլտֆիլմը թագարդրելը, սակայն «Սկզբի» («Մեկնա՞րկ» ) 200,000+ քվեները արդեն շատ լուրջ հայտ են:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (25.10.2010)

  17. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկել է փետրվարին կազմված ցուցակը թարմացնելու ժամանակը : Top250-ի վերևներում հենց հիմա, հենց այս պահին ամբողջ ուժով թիթիզանում են Քրիստոֆեր Նոլանի Inception-ը (9.0, 205,720 ձայն) և Pixar ստուդիայի Toy Story 3-ը (8.7, 74,347 ձայն): Դե, «Խաղալիքների պատմություն 3»-ը դեռ նոր է, դեռ շուտ է այս մուլտֆիլմը թագարդրելը, սակայն «Սկզբի» («Մեկնա՞րկ» ) 200,000+ քվեները արդեն շատ լուրջ հայտ են:
    Վստահ եմ, որ շուտով թե Inception-ը, թե Toy Story 3-ը իրենց դիրքերը կզիջեն: Համենայն դեպս ԻՄՀԿ Inception-ը Memento-յից առաջ չպիտի լինի
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (25.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 20-րդ դարի լավագույն ՀԱՅԵՐԸ
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.10.2013, 17:34
  2. Հոդված. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.08.2011, 22:14
  3. 20-րդ դարի լավագույն գիրքը
    Հեղինակ՝ Malu, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 30.01.2011, 10:24
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 01.09.2010, 21:57
  5. 2008թ-ի լավագույն ֆիլմերը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 28
    Վերջինը: 24.05.2009, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •