User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,341
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Փորձե՞նք կազմել նոր հազարամյակի լավագույն 20 կինոնկարների ցուցակը՝ ըստ ինտերնետի գլխավոր կինոռեսուրս IMDb ի: Դասակարգումը, բնականաբար, հիմնվելու է սայթի այցելուների քվեարկության արդյունքների վրա: Այսպիսով՝ առաջին տեղում է (օ՜, ինչպիսի՜ անակնկալ) «Խավարի ասպետը» բլոկբաստերը՝ Բեթմենի մասին կոմիքսների ռեալիստական էկրանավորումը: 2008 թվին ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքեց մեկ միլիարդ դոլար, ընդ որում՝ վստահաբար կարելի է ասել, որ ֆիլմի հաջողության բավականին մեծ մասն ապահովել էր գլխավոր չարագործ Ջոկերի փայլուն կերպարը, ում դերն ստանձնել էր հետմահու «Օսկարով» պարգևատրված Հիթ Լեջերը: Հետաքրքիր է՝ արդյո՞ք «Ասպետը» կլիներ այս ցուցակում, եթե Լեջերը չմահանար: Չէ՞ որ այսօր մահը լավագույն փիառն է: Այնուամենայնիվ՝ այս ֆիլմը հաստատապես արժանի է եթե ոչ առաջին հորիզոնականին, ապա գոնե առաջին տասնյակում տեղ ունենալուն:

    Շարունակենք. «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը»: Պիտեր Ջեքսոնի ստեղծագործությունը, հիրավի, քսանմեկերորդ դարի լավագույն կինոնկարներից է: Փառք ու պատիվ այն համարձակ պրոդյուսերներին, ովքեր ռիսկ արեցին մինչ այդ առանձնապես ոչ մի բանով աչքի չընկած ռեժիսյորին վստահել իննսուներեք միլիոն դոլար՝ զանազան օռկեր, սրականջ արարածներ, մորուքով պապիկներ ու մեկ զարդ նկարելու համար: Շուտով պարզ դարձավ, որ Ջեքսոնը հրաշք է ստեղծել. քիչ են այն ֆիլմերը, որոնք կարող են իրենց դիտարժանությամբ, ծավալով ու գեղեցկությամբ համեմատվել «Մատանիների տիրակալի» հետ:

    Տասը հնարավորից 8.7 միավորով երրորդ հորիզոնականում է բրազիլական «Աստծու քաղաքը» դրաման, որին հաջորդում է «Մատանիների տիրակալի» առաջին մասը: Սրան հետևում է Քրիստոֆեր Նոլանի անմոռանալի «Մեմենտոն», ապա՝ ամենազոր «Մատանիների» երկրորդ մասը՝ «Երկու ամրոցները»: Կախարդական յոթերորդ տեղում է մադմուազել Ամելի Պուլենը. «Ամելի»: Ռեժիսյոր Ժան-Պիեռ Ժյոնեն ու եթերային գեղեցկուհի Օդրի Տոտուն էկրանի վրա ստեղծեցին այն ամենանուրբը, ամենախենթն ու ամենաֆրանսիականը, ինչին այդ պահին ընդունակ էր եվրոպական կինեմատոգրաֆը: Իսկ իսկական եվրոպական կինոն շատ բանի է ընդունակ: Այս ամենի արդյունքը եղան բազմաթիվ ոսկե, արծաթե ու բյուրեղապակե արձանիկներ, քննադատների ջերմագին ընդունելությունը և սովորական հանդիսատեսի պարզ, անկեղծ, մարդկային սերը:

    Ութերորդը Պիքսար ստուդիայի «ՎԱԼԼ-Ի» անիմացիոն ֆիլմն է: Հիրավի՝ միայն Պիքսարը կարող էր մուլտ նկարել աղբ հավաքող ժանգոտ ռոբոտի մասին, ով ընդամենը ուզում է բռնել մեկ ուրիշի ձեռքը, և ստեղծել նման գլուխգործոց: Սրան հաջորդում է Ջեյմս Կեմերոնի «Ավատարը»: Դժվար է ասելը՝ արդյո՞ք այստեղ իրենց ազդեցությունն են ունեցել ֆիլմի նոր լինելը, տիտանական մասշտաբների գովազդն ու եռաչափ կապույտ արարածները, թե՞ «Ավատարը» իրոք հանճարեղ է. ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է. այս հոդվածը գրելու պահին առնվազն 176,119 մարդ աշխարհով մեկ համոզված են, որ այս ֆիլմն արժանի է առնվազն 8.5 միավորի՝ տասը հնարավորից:

    Այնուհետև ցուցակում տեղ է գտել Մարտին Սկորսեզեյի «Հեռացածը» (The Departed): Շատերը համոզված են, որ 2006-ին Ամերիկյան կինոքննադատների ակադեմիան չորս «Օսկար» (այդ թվում՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում) տվեց այս ֆիլմին, քանի որ Սկորսեզեն արդեն վեց անգամ ներկայացվել էր «Օսկարի», և վեց անգամն էլ՝ անարդյունք. պարզապես արդեն հասունացել էր «Տաքսու վարորդի», «Կատաղած ցլի» ու «Կազինոյի» ծերուկ ռեժիսյորին մխիթարելու պահը:

    Թոփ-20-ի տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերում են Ռոման Պոլանսկիի «Դաշնակահարը» կինոնկարը և Հայաո Միյաձակիի «Ուրվականներից քշվածները» անիմեն: Սրանց իրար հետևից հաջորդում են երեք դրամա. գերմանացի ռեժիսյոր Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկի «Ուրիշների կյանքը», Միշել Գոնդրիի «Մաքուր բանականության հավերժական փայլը»՝ Ջիմ Քերիի գլխավոր դերակատարությամբ և Դարեն Արանոֆսկիի «Ռեքվիեմ երազի համար» ֆիլմերը: Վերջինս հավակնում է տեղ զբաղեցնելու նաև քսանմեկերորդ դարի ամենասարսափելի ֆիլմերի ցանկում, չնայած որ իրականում այն մասին է, թե ինչպես են երազող մարդիկ շենքի տանիքից իրենց երազանքին ընդառաջ ուղարկում թղթե ճերմակ ինքնաթիռներ:

    «Ռեքվիեմից» հետո ցուցակում պոզեր ու կճղակներ են. Գիլյերմո դել Տորոյի «Պանի լաբիրինթոսը» կինոնկարը ևս նոր հազարամյակի լավագույն ֆիլմերից է, ըստ IMDb-ի: Ապա, ըստ ցուցակի, գալիս է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» պատերազմական թեմաներով ստեղծագործությունը՝ այս դասակարգման ամենանոր անունը: Տասնութերորդ տեղը կրկին Պիքսարինն է. «Վերև»: Մուլտֆիլմը, ի թիվս այլ արժանիքների, համարվում է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում այս տարվա «Օսկարի» գլխավոր հավակնորդը: Նախավերջին հորիզոնականում կրկին Քրիստոֆեր Նոլանն ու Քրիստիան Բեյլն են: Այս անգամ, սակայն, դերասանը սև թիկնոցի ու սրականջ դիմակի փոխարեն սմոքինգով ու ցիլինդրով է. «Պրեստիժ»: Ցուցակը եզրափակում է ռեժիսյոր Օլիվեր Հիրշբիգելի «Անկում» պատերազմական դրաման, որը պատմում է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին օրերի մասին:



    Նոր հազարամյակի լավագույն 20 ֆիլմերը


    1. «Խավարի ասպետը» (The Dark Knight, 2008).
    2. «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (The Lord of the Rings: The Return of the King, 2003).
    3. «Աստծու քաղաքը» (Cidade de Deus (City of God), 2002).
    4. «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրությունը» (The Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001).
    5. «Մեմենտո» (Memento, 2000).
    6. «Մատանիների տիրակալը. երկու ամրոց» (The Lord of the Rings: The Two Towers, 2002).
    7. «Ամելի» (Amélie, 2001).
    8. «ՎԱԼԼ-Ի» (Wall-E, 2008).
    9. «Ավատարը» (Avatar, 2009).
    10. «Հեռացածը» (The Departed, 2006).
    11. «Դաշնակահարը» (The Pianist, 2002).
    12. «Ուրվականներից քշվածները» (Spirited Away, 2001).
    13. «Ուրիշների կյանքը» (Das Leben der Anderen (The Lives of Others), 2006).
    14. «Մաքուր բանականության հավերժական փայլը» (Eternal Sunshine of the Spotless Mind, 2004).
    15. «Ռեքվիեմ երազի համար» (Requiem for a Dream).
    16. «Պանի լաբիրինթոսը» (El laberinto del fauno (Pan’s Labyrinth), 2006).
    17. «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds, 2009).
    18. «Վերև» (Up, 2009).
    19. «Պրեստիժ» (The Prestige, 2006).
    20. «Անկում» (Der Untergang (Downfall), 2004):
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2010), cold skin (05.02.2010), Enigmatic (05.02.2010), Jarre (05.02.2010), matlev (05.02.2010), Norton (05.02.2010), Tyler (05.02.2010), Yeghoyan (05.02.2010), Yellow Raven (29.01.2011), Աթեիստ (05.02.2010), Ապե Ջան (05.02.2010), Գոհարիկ (05.02.2010), Դատարկություն (05.02.2010), ԿԳԴ (05.02.2010), Ռուֆուս (05.02.2010)

  3. #2
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    30
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Ես Մեմենտոն 1-ին տեղում կդնեի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,341
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Լավ ե՞մ գրել (հա ես թիթիզ եմ. (համարյա ցը) Artgeo)

    Հլը էնքա՜ն բան կա, որ չեմ նայել... : Հենց հիմա Cidade de Deus-ն եմ քաշքշում, տեսնենք՝ ինչ ա : Ֆիլմ էն մասին, թե ինչպես են բրազիլական գետտոներում էրեխեքը իսկական զենքերով կռիվ-կռիվ խաղում: Բայց դե «Անկումն» էլ չեմ նայել ու չեմ էլ պատրաստվում նայելու: Տենց հայհիտլեր կինոներ չեմ սիրում: Ու ընդհանրապես երկրորդ համաշխարհայիններից մենակ շարքային Ռայանին եմ հավեսով նայել, ինձ թվում ա:
    DIXI
    carpe noctem

  5. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Մեմենտոն 1-ին տեղում կդնեի
    Ես էլ, բայց միանգամայն գովելի է էն փաստը, որ Նոլանի 3 ֆիլմ ցուցակում կա
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ե՞մ գրել (հա ես թիթիզ եմ. (համարյա ցը) Artgeo)

    Հլը էնքա՜ն բան կա, որ չեմ նայել... : Հենց հիմա Cidade de Deus-ն եմ քաշքշում, տեսնենք՝ ինչ ա : Ֆիլմ էն մասին, թե ինչպես են բրազիլական գետտոներում էրեխեքը իսկական զենքերով կռիվ-կռիվ խաղում: Բայց դե «Անկումն» էլ չեմ նայել ու չեմ էլ պատրաստվում նայելու: Տենց հայհիտլեր կինոներ չեմ սիրում: Ու ընդհանրապես երկրորդ համաշխարհայիններից մենակ շարքային Ռայանին եմ հավեսով նայել, ինձ թվում ա:
    Աստծո Քաղաքը արտակարգ ֆիլմ է, երբ առաջին անգամ տեսել էի, շոկի մեջ էի, չէի հավատում, որ դա իրական դեպքերի վրա է նկարահանված: Ի դեպ, որ քաշես, հետս կկիսվես
    I may be paranoid but no android!

  6. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Իսկապես, ցուցակում կան ֆիլմեր, որ արժանի են այնտեղ լինել, օրինակ, իմ տեսած ֆիլմերից, Ամելին, Ռեքվիեմը, Դաշնակահարը... Մատանիների տիրակալը մի քիչ կասկածելի է...Ֆիլմը լավն է իհարկե, բայց երկար չապրեց... ինչ–որ չափով աղմուկն անցավ ու հիմա ֆանատներն այնքան էլ շատ չեն...
    Հետաքրքիր է, քվեարկությունը ինչպես է կամակերպվել... Առաջարկվող ֆիլմերից որևէ մեկի օգտին պետք է քվեարկեին այցելուցները, թե իրենք կարող էին առաջարկել։ Եթե ֆիլմերի ցուցակը սահմանափակ է, շատ հնարավոր է, որ միայն իրենց ուզած ֆիլմերն են "առաջ գցում"։
    Ամեն դեպքում, նորմալ ֆիլմեր էլ կան ցուցակում։ Հուսադրող է։
    Մնում է քաշել, նայել։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 05.02.2010, 11:38:

  7. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, ցուցակում կան ֆիլմեր, որ արժանի են այնտեղ լինել, օրինակ, իմ տեսած ֆիլմերից, Ամելին, Ռեքվիեմը, Դաշնակահարը... Մատանիների տիրակալը մի քիչ կասկածելի է...Ֆիլմը լավն է իհարկե, բայց երկար չապրեց... ինչ–որ չափով աղմուկն անցավ ու հիմա ֆանատներն այնքան էլ շատ չեն...
    Հետաքրքիր է, քվեարկությունը ինչպես է կամակերպվել... Առաջարկվող ֆիլմերից որևէ մեկի օգտին պետք է քվեարկեին այցելուցները, թե իրենք կարող էին առաջարկել։ Եթե ֆիլմերի ցուցակը սահմանափակ է, շատ հնարավոր է, որ միայն իրենց ուզած ֆիլմերն են "առաջ գցում"։
    Ամեն դեպքում, նորմալ ֆիլմեր էլ կան ցուցակում։ Հուսադրող է։
    Մնում է քաշել, նայել։
    Ան ջան, IMDB-ի ցուցակը ինչ-որ բարդ մաթեմատիկական ֆորմուլայով են կազմում: IMDB-ում գրանցված յուզեռները կարող են մեկից տաս սանդղակում գնահատական տալ ցանկացած ֆիլմի, իսկ ցուցակում տեղ գտնելու համար հաշվի են առնում քանի հոգի է քվեարկել, միջինը ինչքան են տվել և այլն և այլն: Ընդ որում ցուցակը փոփոխական է, ժամանակի ընթացքում կախված ֆիլմի ստացած գնահատականներից, ֆիլմերը իրենց տեղը փոխում են: Օրինակ նույն Ավատարը սկզբում 28-րդ տեղում էր, հիմա թռել է 45-րդ տեղ:

    Ու ասեմ, որ ցուցակում տեղ գտած բոլոր ֆիլմերը իրոք հանճարեղ գործեր են, ես միշտ ինչ-որ ֆիլմ դիտելուց առաջ նախ ստուգում եմ IMDB-ի ու Rotten Tomatoes-ի ռեյտինգները, հետո նոր որոշում, արժի դիտել թե չէ: Հայկօն էդ ցուցակից առանձնացրել էր միայն առաջին քսան ֆիլմերը, որոնք 2000թ-ից հետո են նկարահանվել, ամբողջական ցուցակին կարող ես ծանոթանալ այստեղ

    Բայց ամեն դեպքում մեկ մեկ ցուցակում ինձ համար անհասկանալի բաներ էլ են տեղի ունենում: Օրինակ առաջին հորիզոնականը գրավող Փախուստ Շոուշենքից ֆիլմը... Ասեմ, որ ֆիլմը շատ եմ սիրում, շատ լավն է, բայց հաստատ առաջին հորիզոնականը իրեն չէի տա, 100-150-ի միջակայքում է իր տեղը: Էնքան հանճարեղ ֆիլմեր կան, որոնք էս ֆիլմից ավելի լավն են....

    Ամեն դեպքում էս ցուցակի բոլոր ֆիլմերը անպայման պետք է դիտել
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tyler (05.02.2010)

  9. #7
    Cold One Tyler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2009
    Գրառումներ
    290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Ցուցակից ինչ-որ տեսել եմ, ամենաշատը «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձն» ա դուրս եկել, դրա համար հենց իրա օգտին էլ կքվեարկեմ

    Օրինակ առաջին հորիզոնականը գրավող Փախուստ Շոուշենքից ֆիլմը... Ասեմ, որ ֆիլմը շատ եմ սիրում, շատ լավն է, բայց հաստատ առաջին հորիզոնականը իրեն չէի տա, 100-150-ի միջակայքում է իր տեղը: Էնքան հանճարեղ ֆիլմեր կան, որոնք էս ֆիլմից ավելի լավն են....
    Հաստատ: Թե ինչ են գտել էդ կինոյի մեջ, որ առաջին տեղը բռնել ա ու չի թողնում, պարզ չի

    Հետաքրքիր է՝ արդյո՞ք «Ասպետը» կլիներ այս ցուցակում, եթե Լեջերը չմահանար:
    Հաստատ չէր լինի: Մաքսիմում ֆիլմը կունենար 8.4-8.5 ռեյտինգ: Լեջերը իհարկե լավ դերասան էր, ֆիլմն էլ ա լավը, բայց էդ ռեյտինգը ու 1 մլն. դոլարից ավել հավաքները Լեջերի մահվան շնորհիվ եղան
    Yere-1.am

    Մասնակցեք Yere1-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը

  10. #8
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաստատ: Թե ինչ են գտել էդ կինոյի մեջ, որ առաջին տեղը բռնել ա ու չի թողնում, պարզ չի
    Իմ կարծիքով Morgan Freeman-ի շնորհիվ, ֆիլմի համ ու հոտն ա

    Հաստատ չէր լինի: Մաքսիմում ֆիլմը կունենար 8.4-8.5 ռեյտինգ: Լեջերը իհարկե լավ դերասան էր, ֆիլմն էլ ա լավը, բայց էդ ռեյտինգը ու 1 մլն. դոլարից ավել հավաքները Լեջերի մահվան շնորհիվ եղան
    Ի դեպ Խավարի ասպետի մեջ էլ ա Morgan Freeman-ը խաղում

    Շատ լավ մարդ ա, կյանքումս Բեթմեն նայողը չէի, եթե ինքը չլիներ էտ ֆիլմում:

    Ընենց որ ոնց ուզում եք նայեք Morgan Freeman-ը միշտ լավագույն ֆիլմում լինելու ա:

    Top 250 ֆիլմերի մեծ մասը նայել եմ:
    Առաջ imdb-ում եթե ֆիլմի ռեյթինգը ցածր էր լինում չէի նայում, բայց հետո հասկացա որ շատ ավելի լավ ֆիլմեր կան, որ էտ ցուցակում չկան, շատ ֆիլմեր էլ կան որ օրինակ մենակ տղամարդկանց են դուր գալիս կամ հակառակը մենակ կանանց:

    Հաշվի առեք որ մարդկանց 95%-ը միշտ սխալվում են:

    The Bucket List սիրածս ֆիլմերից մեկն ա, շատ լավ ֆիլմ ա, որը ցուցակում չկա, նայեք կհասկանաք խոսքը ինչի մասին ա:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  11. #9
    Cold One Tyler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2009
    Գրառումներ
    290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ մարդ ա, կյանքումս Բեթմեն նայողը չէի, եթե ինքը չլիներ էտ ֆիլմում:
    Դե Նոլանի Բեթմենները արդեն համեմատաբար լուրջ ֆիլմեր են, առաջվա տափակ կոմիքսը չի

    The Bucket List սիրածս ֆիլմերից մեկն ա, շատ լավ ֆիլմ ա, որը ցուցակում չկա, նայեք կհասկանաք խոսքը ինչի մասին ա:[/QUOTE]

    Knocking on heaven's door-ից հետո մի տեսակ չտպավորեց Շատը նրա համար, որ ֆիլմի միտքը նոր չէր, թե չէ Նիքոլսոնն ու Ֆրիմենը շատ լավն են:
    Yere-1.am

    Մասնակցեք Yere1-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (06.02.2010)

  13. #10
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    Knocking on heaven's door-ից հետո մի տեսակ չտպավորեց Շատը նրա համար, որ ֆիլմի միտքը նոր չէր, թե չէ Նիքոլսոնն ու Ֆրիմենը շատ լավն են:
    Knocking on heaven's door-ը չեմ տեսել, բայց էտ The Bucket List ֆիլմից շատ բան սովորեցի ու հասկացա, մանավանդ էս արտահայտությունը շատ դուրս եկավ

    I know that when he died, his eyes were closed and his heart was open.
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  14. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,341
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, ցուցակում կան ֆիլմեր, որ արժանի են այնտեղ լինել, օրինակ, իմ տեսած ֆիլմերից, Ամելին, Ռեքվիեմը, Դաշնակահարը... Մատանիների տիրակալը մի քիչ կասկածելի է...Ֆիլմը լավն է իհարկե, բայց երկար չապրեց... ինչ–որ չափով աղմուկն անցավ ու հիմա ֆանատներն այնքան էլ շատ չեն...
    Հետաքրքիր է, քվեարկությունը ինչպես է կամակերպվել... Առաջարկվող ֆիլմերից որևէ մեկի օգտին պետք է քվեարկեին այցելուցները, թե իրենք կարող էին առաջարկել։ Եթե ֆիլմերի ցուցակը սահմանափակ է, շատ հնարավոր է, որ միայն իրենց ուզած ֆիլմերն են "առաջ գցում"։
    Ամեն դեպքում, նորմալ ֆիլմեր էլ կան ցուցակում։ Հուսադրող է։
    Մնում է քաշել, նայել։
    Ֆրեյա ջան, քվերակության սկզբունքը շատ պարզ ա. IMDb-ում գրանցված անդամները կարող են գնահատել սայթի բազայում եղած ցանկացած ֆիլմ՝ տասը միավորի վրա, հետո կոնկրետ ֆիլմի ստացած միավորները բաժանում են քվերակողների թվի վրա ու ստանում են ֆիլմի ռեյտինգը: Սովարական թվաբանական միջին ա, էլի: Իրենց Top250-ի կինոներից համարյա ամեն մեկի համար հարյուր-երկու հարյուր հազար մարդ ա քվեարկել, էնպես որ՝ «ուզած ֆիլմերը առաջ գցելը» կարելի ա հանգիստ մոռանալ: Սա ամենաձայնբազմաց ցուցակն ա, որ հնարավոր ա ստեղծել :

    Իսկ «Մատանիների տիրակալը» շեդևր ա : Մենակ մի վատ հատկություն ունի. եթե սկսում ես հանկարծ (պատահմամաբ / մի հինգ րոպե / քո ուզած կադրը գտնելու համար) նայել, նայում ես բոլոր երեք մասերն էլ իրար հետևից, լավ տեղերը՝ երկու անգամ:Իսկ էդ ութ-ինը ժամ ա: Եվ այն հավերժ կապրի մեր սրտերում :lirikakan:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.06.2011), Rhayader (30.11.2010), Նաիրուհի (30.08.2010)

  16. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,341
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ մարդ ա, կյանքումս Բեթմեն նայողը չէի, եթե ինքը չլիներ էտ ֆիլմում:
    Ես կասեի՝ «Խավարի ասպետի» առանցքը Ջոկերն էր: Մինչև հիմա էնպիսի ինձ ծանոթ մարդ չի եղել, ով էդ կինոն նայի ու հետո հատուկ չշեշտի, որ Ջոկերը ուղղակի ընտիր էր: Ինչ ճիշտ ա, ճիշտ ա. Հիթ Լեջերը էդ դերում իսպալնյատ ա անում : Իրոք՝ փայլուն ա խաղում ու ինձ թվում ա՝ ինքը եթե չմահանար էլ, մեկ ա՝ «Օսկարը» կտային իրեն: Նույնիսկ Ջեք Նիկոլսոնի Ջոկերից ա լավը:

    Մեջբերում Tyler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցուցակից ինչ-որ տեսել եմ, ամենաշատը «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձն» ա դուրս եկել, դրա համար հենց իրա օգտին էլ կքվեարկեմ

    Հաստատ: Թե ինչ են գտել էդ կինոյի մեջ, որ առաջին տեղը բռնել ա ու չի թողնում, պարզ չի

    Հաստատ չէր լինի: Մաքսիմում ֆիլմը կունենար 8.4-8.5 ռեյտինգ: Լեջերը իհարկե լավ դերասան էր, ֆիլմն էլ ա լավը, բայց էդ ռեյտինգը ու 1 մլն. դոլարից ավել հավաքները Լեջերի մահվան շնորհիվ եղան
    Էստեղ քվեարկել, ցավոք, չես կարող. ամեն ինչ արդեն քվեարկած-պրծած ա :

    Չէ, ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ մենակ էդ դերասանի մահվան շնորհիվ, պատճառով կամ կապակցությամբ ա Բեթմեն ձյան էդքան հաջողված կինո: Օբյեկտիվորեն էլ ա լավը: Անձամբ ինձ համար դա անկասկած առաջինտեղացու կինո չի, բայց որ պատահմամբ չի հայտնվել վերևներում՝ հաստատ ա: Մանավանդ Ջորջ Քլունիի ու Վել Քիլմերի Բեթմեններից հետո: Դրանք որ լրիվ ֆարս էին:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.02.2010, 20:46:
    DIXI
    carpe noctem

  17. #13
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    29
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի՝ «Խավարի ասպետի» առանցքը Ջոկերն էր: Մինչև հիմա էնպիսի ինձ ծանոթ մարդ չի եղել, ով էդ կինոն նայի ու հետո հատուկ չշեշտի, որ Ջոկերը ուղղակի ընտիր էր: Ինչ ճիշտ ա, ճիշտ ա. Հիթ Լեջերը էդ դերում իսպալնյատ ա անում : Իրոք՝ փայլուն ա խաղում ու ինձ թվում ա՝ ինքը եթե չմահանար էլ, մեկ ա՝ «Օսկարը» կտային իրեն: Նույնիսկ Ջեք Նիկոլսոնի Ջոկերից ա լավը:
    Ես հակառակը չեմ ասում: Ուղակի անձամբ ես էտ ֆիլմը նայել եմ Ֆրիմենի խաթր, բայց իրոք Լեջերը շատ լավ ա տանում դերը: Իմ ասածը էն ա, որ Top 250-ի գագաթում գտնվող ֆիլմում էլ ա Ֆրիմենը խաղում, 21-րդ դարի լավագույն ֆիլմում էլ:
    Մի քանի հատ ֆիլմ էլ կա Top 250-ում, որ Ֆրիմենը խաղում ա: Ինձ շատ հետաքրքիր ա, որ դերասանն ա ամենաշատը հանդիպում Top 250-ում: Մեկ էլ Չառլի Չապլինին գիտեմ շատ հանդիպող top250-ում, հետաքրքիր ա էլ ով կա: Չարժի առանձին թեմա բացել դրա վերաբերյալ?
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  18. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Էս ցուցակը բանի պետք չի, մեր գյոզալ ֆիլմերից ոչ մեկը չկա: Ոնց կարող ա Մատանիների Տիրակալի միջի էն զզվելի Սմյագորոն հաղթի մեր գյոզախ Գասպարին, իրա լեգենդար գասպարալողով: բառադի լիստ ա

  19. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,341
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ցուցակը բանի պետք չի, մեր գյոզալ ֆիլմերից ոչ մեկը չկա: Ոնց կարող ա Մատանիների Տիրակալի միջի էն զզվելի Սմյագորոն հաղթի մեր գյոզախ Գասպարին, իրա լեգենդար գասպարալողով: բառադի լիստ ա
    Ահամ: Սակայն ես, լինելով հեռատես անձնավորություն, հատուկ նման դեպքերի համար վերնագրի վերջում ավելացրեցի «Ըստ IMDb-ի» կախարդական բառերը :

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ հետաքրքիր ա, որ դերասանն ա ամենաշատը հանդիպում Top 250-ում: Մեկ էլ Չառլի Չապլինին գիտեմ շատ հանդիպող top250-ում, հետաքրքիր ա էլ ով կա: Չարժի առանձին թեմա բացել դրա վերաբերյալ?
    Փորձիր : Ուղղակի ահագին ջանջալ պատմություն պիտի որ լինի 250 ֆիլմի դերասանական կազմերը հատ-հատ նայելն ու հետո վերլուծելը: Հենց ուղղակի Top250-ում ամենաշատը հանդիպող դերասանի մասին ես թեմա չէի բացի (բայց դե էդ չի նշանակում, որ էդպիսի թեմա ընդհանրապես չի կարող լինել ): Չապլինի մասին առանձին թեմա արդեն կա:
    DIXI
    carpe noctem

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 20-րդ դարի լավագույն ՀԱՅԵՐԸ
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.10.2013, 17:34
  2. Հոդված. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.08.2011, 22:14
  3. 20-րդ դարի լավագույն գիրքը
    Հեղինակ՝ Malu, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 30.01.2011, 10:24
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 01.09.2010, 21:57
  5. 2008թ-ի լավագույն ֆիլմերը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 28
    Վերջինը: 24.05.2009, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •