User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ինչպե՞ս պայքարել մրջյունների դեմ

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,699
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ինչպե՞ս պայքարել մրջյունների դեմ

    Եղանակները տաքանում են, ու այդ խնդիրն ավելի արդիական է դառնում: Նման խնդիր հիմնականում առկա է սեփական տներում, իսկ բազմաբնակարան շենքերում համեմատաբար քիչ: Սակայն, ինչքան էլ տարօրինակ լինի, մեր բնակարանում մենք մրջյուններ ենք բազմացնում առանց մեր ցանկության:
    Ինչպե՞ս պայքարել դրանց դեմ:
    Նշեմ, որ տնտեսական խանութներում վաճառվող քիմիական մատիտներն այնքան էլ հուսալի միջոց չեն հանդիսանում:

  2. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս պայքարել մրջյունների դեմ

    Ամենապարզ միջոցներից մեկը դա սխտորն է, այն քսել այն մասերում, որտեղ հիմնականում մրջյուններ են հավաքվում:
    Հիշում եմ իմ մաման նաև տաք ջուր էր լցնում մրջնաբնի վրա, դա էլ էր օգնում:
    Իսկ որպեսզի մրջյունները չմտնեն մթերքի մեջ ամանեղենի կողքերին ձեթ քսեք:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010)

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս պայքարել մրջյունների դեմ

    Վեռ ջան, մի ժամանակ մեր Երևանի տանը մենք էլ մրջյունների հետ պրոբլեմ ունեինք, հենց եղանակները մի քիչ տաքանում էր, զուգարանի տրուբաներով վերևի հարկից մրջյունները նախիրներով իջնում էին մեր տուն... ու գնաց, ամբողջ տունը մրջյուն էր, խոհանոցը, բաղնիք զուգարանը, ահավոր բան էր:

    Խանութներով Raid սպրեյ են վաճառում, դա ցանում ես պլինտուզներին, բաղնիք, զուգարանում, աղբի ամանի կողքը ու մրջյուններոը միանգամից սատկում են: Տառականների դեմ էլ է շատ էֆեկտիվ: Դաժե եթե մրջյունների վրա ցանես, միանգամից էդ հոտից փախնում են ու մի երկու րոպեից սատկում: Իմ իմացած ամենաէֆեկտիվ միջոցն է: Արդեն մի քանի տարի է ամեն գարուն տանը ցանում եմ ու ամբողջ տարին ոչ մի մրջյուն էլ չի հայտնվում:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (15.06.2010), Cassiopeia (04.02.2010), Jarre (04.02.2010)

  6. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,699
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս պայքարել մրջյունների դեմ

    Գիտեք ինչ եմ նկատել, մրջյունները հիմնականում հավաքվում են էլեկտրական վարդակների մեջ ու էլեկտրականության հետ կապ ունեցող միջավայրերում: Այս ձմեռ մեր տանը մրջյունները սկսեցին բազմանալ գազի կաթսայի մոտ ինչ-որ տեղ, հետո կամաց-կամաց ընդարձակեցին իրենց տարածքը: Ամենավատն այն է, որ այդ մրջյունները ոչ միայն սննդամթերքն են ապականում, այլ նաև ցեցի նման փչացնում են հագուստեղենը:

  7. #5
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Ինչպես պայքարել միջատների դեմ

    Ժողովուրդ մեր տանը բազմանում են մի քանի տեսակի միջատներ, արդեն մենք գժվել ենք դրանց ձեռքը : Առկա են և տառականներ և մրջյուններ և ականջմտնուկներ , սև ինչ որ տարօրինակ փոքրիկ բլոճներ , մլակատիպ բաներ, հենց պատուհանը մի քիչ բացում ենք ներս են հրավիրվում թիթեռները: Երևի բարձր հարկերում ապրողները նման խնդիրներ չեն ունենա, երնեկ իրենց :

    Օգտագործել ենք սպիտակ կավիճատիպ դեղերից, որոշակի ազդեց մրջյունների վրա, բայց կարճ ժամանակով՝ 3րդ օրը նորից եկան : Գնեցինք Ռեյդ անունով միջատասպան միջոց , միջատների վրա փչելուց անմիջապես սատկում էին : Ամբողջ տունը փչեցինք ահագին սատկեցին, բայց էլի պարզվեց ամբողջը չի, իսկ Ռեյդը վերջացավ այդքանով: Դրանից էլ նենց թունավոր հոտ է գալիս, չգիտեմ կարելի է՞ հաճախ օգտագործել : Եթե որևէ ավելի հարմար էֆեկտիվ ու անվնաս միջոց գիտեք խնդրում եմ խորհուրդ տվեք:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (14.06.2010), VisTolog (14.06.2010)

  9. #6
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի ես նման հարց տալ, ինձ մոտ էլ է նույն խնդիրը

  10. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Օգտագործել ենք սպիտակ կավիճատիպ դեղերից, որոշակի ազդեց մրջյունների վրա, բայց կարճ ժամանակով՝ 3րդ օրը նորից եկան : Գնեցինք Ռեյդ անունով միջատասպան միջոց , միջատների վրա փչելուց անմիջապես սատկում էին : Ամբողջ տունը փչեցինք ահագին սատկեցին, բայց էլի պարզվեց ամբողջը չի, իսկ Ռեյդը վերջացավ այդքանով: Դրանից էլ նենց թունավոր հոտ է գալիս, չգիտեմ կարելի է՞ հաճախ օգտագործել : Եթե որևէ ավելի հարմար էֆեկտիվ ու անվնաս միջոց գիտեք խնդրում եմ խորհուրդ տվեք:
    Կավիճների վրա իրոք չարժի փող ծախսել, էֆեկտիվ չեն: Ռեյդը մի քանի տարի ա մեզ փրկում ա, թե չէ բնակարանը կդառնար կենդանաբանական այգի

    Նախ պետք է գտնեք, թե միջատները որտեղից են գալիս, մեր մոտ մրջյունները մեզ հյուր են այցելում վերևի բնակարանից՝ բաղնիքի խողովակների օգնությամբ, Ռեյդը փչում եմ խողովակների վրա, խոհանոցի ամբողջ տարածքում (հատկապես զիբիլի ամանի հատվածում) ու ամբողջ բնակարանի պլինտուզների վրա: Հետո ավելի լավ ա բոլոր պատուհանները բացել ու մի քանի ժամով տնից բացակայել, թե չէ էդ հոտից շատ հանգիստ կարելի ա թունավորվել Եթե Ռեյդից հետո էլի միջատներ են գալիս, ուրեմն իրենց սկզբնաղբյուրը լավ չեք գտել Չգիտեմ, մեզ որ հլը Ռեյդն ա փրկել, ավելի էֆեկտիվ միջոց չեմ հանդիպել:
    I may be paranoid but no android!

  11. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ պետք է պարզել, թե որտեղից են գալիս միջատները: Կողքից ինձ հուշում են, որ հատուկ դեղ կա տառականների դեմ, էդ դեղի վրա էլ հենց տառական է նկարած:
    Մյուս կողմից առաջարկ կա մրջյուններին բազմացնելու, քանի որ մրջյունները տառական շատ են սիրում ուտել:
    Մեր տանն էլ նման բաներ կային, մենք փոշեկուլեցինք բացի դեղեր լցնելուց:
    Դժվար խնդիր ա:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. #9
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,101
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հարեւանի տանը կա, ինչքան ուզում ես դեղ փչի:

  13. #10
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կավիճների վրա իրոք չարժի փող ծախսել, էֆեկտիվ չեն: Ռեյդը մի քանի տարի ա մեզ փրկում ա, թե չէ բնակարանը կդառնար կենդանաբանական այգի

    Նախ պետք է գտնեք, թե միջատները որտեղից են գալիս, մեր մոտ մրջյունները մեզ հյուր են այցելում վերևի բնակարանից՝ բաղնիքի խողովակների օգնությամբ, Ռեյդը փչում եմ խողովակների վրա, խոհանոցի ամբողջ տարածքում (հատկապես զիբիլի ամանի հատվածում) ու ամբողջ բնակարանի պլինտուզների վրա: Հետո ավելի լավ ա բոլոր պատուհանները բացել ու մի քանի ժամով տնից բացակայել, թե չէ էդ հոտից շատ հանգիստ կարելի ա թունավորվել Եթե Ռեյդից հետո էլի միջատներ են գալիս, ուրեմն իրենց սկզբնաղբյուրը լավ չեք գտել Չգիտեմ, մեզ որ հլը Ռեյդն ա փրկել, ավելի էֆեկտիվ միջոց չեմ հանդիպել:
    Ճիշտն ասած չգիտեմ թե դրանք որտեղից են գալիս որովհետև բոլոր սենյակներում էլ կան: Ճիշտ է ամենաշատը խոհանոցում են ու բաղնիքում, բայց դե չեմ կարող ասել թե մնացած տեղերը այդտեղից են գնում: Իսկ էտ Ռեյդը եթե պատուհանները բաց թողնեմ արդյոք չի թուլանա ազդեցությունը: Մեկել ինձ հետաքրքրում է թե ինչքան ժամանակ է մնում դրա ազդեցությունը կոնկրետ փչած տեղանքի վրա: Ասենք եթե փչել եմ պլենդուզին 1 օր կամ 2 օր հետո դեռ կմնա՞ ազդեցությունը, որ միջատը քայլի վրայով ու սատկի՞ :
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  14. #11
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sophie, եթե հիմնականում բաղնիքում են ու խոհանոցում, ուրեմն առաջնահերթ պետքա բաղնիքը հնարավորինս չոր պահել, իսկ խոհանոցը` մաքուր: Խոհանոցի մաքրություն ի նկատի ունեմ այն, որ երբեք զիբիլը գիշերը չթողնեք, ամենաշատը դայա տառականերին գրավողը + մանր մժեղներ ամառվա սոզոնին:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010)

  16. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած չգիտեմ թե դրանք որտեղից են գալիս որովհետև բոլոր սենյակներում էլ կան: Ճիշտ է ամենաշատը խոհանոցում են ու բաղնիքում, բայց դե չեմ կարող ասել թե մնացած տեղերը այդտեղից են գնում: Իսկ էտ Ռեյդը եթե պատուհանները բաց թողնեմ արդյոք չի թուլանա ազդեցությունը: Մեկել ինձ հետաքրքրում է թե ինչքան ժամանակ է մնում դրա ազդեցությունը կոնկրետ փչած տեղանքի վրա: Ասենք եթե փչել եմ պլենդուզին 1 օր կամ 2 օր հետո դեռ կմնա՞ ազդեցությունը, որ միջատը քայլի վրայով ու սատկի՞ :
    Իսկ ձեր տունը սեփակա՞ն ա, թե բնակարան ա: Եթե սեփական ա, հնարավոր ա, որ բակից մտնեն ջրատար խողովակների վրայով, եթե բնակարան ա, հետաքրքրվեք, թե կողքի, վերևի կամ ներքևի հարևաններից էլ ով ունի նման պրոբլեմ, ամենայն հավանականությամբ էլի ջրատար, կանալիզացիոն խողովակների կամ բնակարանների արանքում եղած անցքերի միջով են գալիս: Ռեյդ օգտագործում եմ տարին 2-3 անգամ, սովորաբար մի անգամ փչելուց հետո մի երկու-երեք ամիս ազդեցությունը մնում ա, հենց էլի են մրջյուններ հայտնվում, էլի եմ օգտագործում: Պատուհանը բացելուց ազդեցությունը դժվար թե թուլանա, ի դեպ օդափոխությունը պարտադիր պայման է, վերջիվերջո Ռեյդը թույն է ու առողջության վրա անպայման բացասական ազդեցություն կթողնի: Ի դեպ մենակ Ռեյդ օգտագործելով հարցը չեք լուծի, պետք է բնակարանը շատ մաքուր պահեք, աղբը օրը մի քանի անգամ թափեք, խոհանոցում աղբ կամ սնունդի մնացորդներ (թեկուզ փշուրների տեսքով) չպիտի մնա, թե չէ մրջյուններն ու տառականներն էլի կգան:

    Համ էլ մրջյուններ բազմացնելով տառականների դեմը չեք առնի Մեր մոտ սովորաբար մրջյունների հետ տառականներ էլ են հայտնվում, մրջյունները մենակ սատկած տառականներին են ուտում
    I may be paranoid but no android!

  17. #13
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Sophie, եթե հիմնականում բաղնիքում են ու խոհանոցում, ուրեմն առաջնահերթ պետքա բաղնիքը հնարավորինս չոր պահել, իսկ խոհանոցը` մաքուր: Խոհանոցի մաքրություն ի նկատի ունեմ այն, որ երբեք զիբիլը գիշերը չթողնեք, ամենաշատը դայա տառականերին գրավողը + մանր մժեղներ ամառվա սոզոնին:
    Բաղնիքում ու խոհանոցում մրջյուններն են շատ: Իսկ տառակնները վերջերս ենք հայտնաբերել՝ բաղնիքում: Իսկ ինչ վերաբերվում է մաքրությանը այն պահպանվում է: Առաջ աղբը աղբամանում էինք պահում լվացարանի դարակում, հիմա դա էլ ենք վերացրել տոպրակի մեջ լցնում ենք ու շուտ շուտ թափում:

    ---------- Ավելացվել է՝ 16:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:29 ----------

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ձեր տունը սեփակա՞ն ա, թե բնակարան ա: Եթե սեփական ա, հնարավոր ա, որ բակից մտնեն ջրատար խողովակների վրայով, եթե բնակարան ա, հետաքրքրվեք, թե կողքի, վերևի կամ ներքևի հարևաններից էլ ով ունի նման պրոբլեմ, ամենայն հավանականությամբ էլի ջրատար, կանալիզացիոն խողովակների կամ բնակարանների արանքում եղած անցքերի միջով են գալիս: Ռեյդ օգտագործում եմ տարին 2-3 անգամ, սովորաբար մի անգամ փչելուց հետո մի երկու-երեք ամիս ազդեցությունը մնում ա, հենց էլի են մրջյուններ հայտնվում, էլի եմ օգտագործում: Պատուհանը բացելուց ազդեցությունը դժվար թե թուլանա, ի դեպ օդափոխությունը պարտադիր պայման է, վերջիվերջո Ռեյդը թույն է ու առողջության վրա անպայման բացասական ազդեցություն կթողնի: Ի դեպ մենակ Ռեյդ օգտագործելով հարցը չեք լուծի, պետք է բնակարանը շատ մաքուր պահեք, աղբը օրը մի քանի անգամ թափեք, խոհանոցում աղբ կամ սնունդի մնացորդներ (թեկուզ փշուրների տեսքով) չպիտի մնա, թե չէ մրջյուններն ու տառականներն էլի կգան:

    Համ էլ մրջյուններ բազմացնելով տառականների դեմը չեք առնի Մեր մոտ սովորաբար մրջյունների հետ տառականներ էլ են հայտնվում, մրջյունները մենակ սատկած տառականներին են ուտում
    Չէ սեփական չի: Ուղղակի պատշգամբի տակ են անմիջապես աղբը թափում ենթադրում եմ, որ դրանից է:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  18. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2009
    Հասցե
    ՎաղարշապաՏ
    Տարիք
    25
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինսեկտիցիդները պետք է պարբերաբար փոխել

  19. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,699
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: «Ինչպե՞ս պայքարել մրջյունների դեմ» և « Ինչպե՞ս պայքարել միջատների դեմ» թեմաները կցվել են իրար և վերաանվանվել «Ինչպե՞ս պայքարել միջատների դեմ»

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես պայքարել բանեռների դեմ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.11.2011, 10:56
  2. Ցավոտ թեմա. ինչպե՞ս պայքարել պզուկների դեմ
    Հեղինակ՝ BeatleMan, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 25.12.2010, 12:18
  3. Ինչպե՞ս պայքարել քնելու դեմ
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 52
    Վերջինը: 30.04.2010, 18:20
  4. Գրառումներ: 42
    Վերջինը: 19.03.2010, 01:11
  5. Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2008, 12:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •