User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Աշխարհագրություն

  1. #31
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Մոդերատորական: Հայաստանի անցյալ, ներկա և ապագա սահմանների մասին քննարկումները հարիր են «քաղաքականություն» և/կամ «պատմություն» բաժնին: Այս թեմայում դրանք թեմայից դուրս են և ենթակա են ջնջման:

  2. #32
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    էս ո՞նց որոշեցիք

    որոշելու բան էլ չկա, ըտենց պիտի լինի, թող թուրքերը որոշեն ի՞նչ պիտի անեն


    սրա մասին նկար չկա՞
    էտքան էլ լավ նկար չի, բայց նայեք
    Կցված նկարներ Կցված նկարներ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (09.02.2010)

  4. #33
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Աշխարհագրությունը (հունարեն՝ Γεωγραφία (գեոգրաֆիա), որն առաջացել է Գեո (γη) կամ Գեյա (γαια)՝ երկուսն էլ "երկիր" իմաստը ունեցող, և գրաֆեին (γραφειν), որը նշանակում է «նկարագրել», «գրել» կամ «պատկերագրել», բառերի կապակցմամբ) երկրի և նրա հատկանիշների, բնակիչների և երևույթների ուսումնասուրությունն է։ «Գեոգրաֆիա» բառը առաջին անգամ օգտագործվել է Էրատոսթենեսի (275-195 մ.թ.ա.) կողմից։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Safaryan (09.02.2010)

  6. #34
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Բերմունդյան Եռանկյունի

    Բերմուդյան եռանկյունու կազմի մեջ են մտնում Բերմուդյան կղզիները, Պուերտո Ռիկոյի եվ Ֆլորիդայի արևմտյան մասը: Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է, իրականում աշխարհագրական այդ տարածքը բնավ էլ եռանկյունաձև չէ: Որոշ դիտարկումների համաձայն նրա տարածքի մեջ ներառվում են նաև Կարիբյան ծովի, Մեքսիկական ծոցի և Ատլանտյան օվկիանոսի արևելյան մասը` մինչև Ազովի կղզիներ: Բերմուդյան եռանկյունու առեղծվածը կայանում է նրա ջրային եվ օդային մակերևույթի առանձնահատկություններ մեջ:
    Համապատասխան բազմաթիվ հետազոտությունների շատ ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացության, որ Բերմուդյան եռանկյունու ջրային աշխարհագրությունը երբևէ հետազոտված ամենադժվարին , ամենավտանգավորն ու յուրօրինակն է: Ջրի հատակում առկա են մի քանի բարձր սարեր, կա շատ անկանոն ջրային հոսք, աբիսալ հարթություններ, խորը ջրանցքներ, թեք և միջին հարթություններ: Ատլանտյան օվկիանոսի այս տարածքը համարվում է ամենախորը եվ ամենավտանգավորը. ջրի հատակին առկա են նաև հոսող նստվածքային գոտիներ, որոնք տեղ տեղ հասնում եմ մինչև 2 կմ: Ջրի ջերմաստիճանը Բերմուդյան եռանկյունու տրոպիկական մասում տատանվում է 22-35 աստիճան: Սակայն Բերմուդյան եռանկյունու առեղծվածի հիմնական հանգույցը կայանում է Գոլֆսթրիմի ջրային հոսանքները եվ ջրային ցերկուլյացիաները: Նման ցերկուլյացիոն շարժ առկա է նաև մթնոլորտային հատվածում: Հաստատված է , որ այստեղ 5-6 օրը մեկ փոթորիկներ են տեղի ունենում , քանի որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է տրոպիկական ցլիկլոնների ազդեցության տակ: Այս հատվածում հաճախակի են նաև հզոր և կործանարար՝ զիգզագային ընթացք ունեցող տորնադոները:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 09.02.2010, 16:23:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.02.2010), Safaryan (09.02.2010), Հարդ (27.02.2010), Ձայնալար (10.02.2010)

  8. #35
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Երկրաշարժ

    Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
    Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմովտանգ եղանակ» հասկացությունը։
    18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։ 19-20 դդ երբ երկրաբանությունը, երկրաֆիզիկան և սեյսմալոգիան սկսեցին լայն թափով զարգանալ, առաջ քաշվեցին բազմաթիվ տեսություններ՝ Երկրի կառուցվածքի և երկրաշարժերի առաջացման վերաբերյալ։
    Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։ Ահա թե ինչ է գրում ռուս խոշոր գիտնական Ե.Ֆ. Սավարենսկին. «Մինչ այժմ գոյություն չունի լիակատար հստակություն, թե հատկապես ինչպիսի կոնկրետ պրոցեսներով են պայմանավորված երկրաշարժերը։ Բավարար վստահությամբ միայն կարելի է ասել, որ դրանք կապված են Երկրի ընդերքում ընթացող ֆիզիկոքիմիական պրոցեսների և թերմոդինամիկ ռեժիմի փոփոխությունների հետ»։
    Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
    ..Բնական երկրաշարժեր
    ..Տեխնածին երկրաշարժեր
    Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
    Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
    Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
    Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
    ..Կանխատեսելի երկրաշարժեր
    ..Անկանխատեսելի երկրաշարժեր
    Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (10.02.2010), Ձայնալար (10.02.2010)

  10. #36
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    1556 հունվարի 23 — Գանսյու և Շանսի, Չինաստան — Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվել:
    1692 - Ճամայկա - Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է:
    1737 — Կալկութա, Հնդկաստան — 300 000 մարդ է զոհվել:
    1755 — Լիսաբոն — 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է:
    1783 — Կոլաբրիա, Իտալիա - 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել:
    1811 — Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ - քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ:
    1896 — Սանրիկու, Ճապոնիա - էպիկենտրոնը ծովում էր: Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել:
    1897 — Ասսամ, Հնդկաստան - 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է:
    1906 — Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել:
    1908 — Սիցիլիա, Իտալիա 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է:
    1911 հունվարի 4 (դեկտենբերի 22 1910 ըստ հին տոմարի) - Վերնիյ (մինչև 1921 - Ալմա Աթայի անվանումը), Ղազախստան, Ռուսական կայսրություն. 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ:
    1920 — Գանսյու, Չինաստան 20 000 մարդ է զոհվել:
    1923 — Կանտոյի մեծ երկրաշարժ — Տոկիո և Յոկոգամա, Ճապոնիա (8,3 ըստ Ռիխտերի) — 143 000 մարդ է զոհվել:, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի:
    1939 — Ներքին Տավրոս, Թուրքիա 32 000 մարդ է զոհվել:
    1948 — Աշխաբադ, Թուրքմենիա, Աշխաբադի երկրաշարժ, — 110 000 մարդ է զոհվել:
    1949 — Էկվադոր 10 000 մարդ է զոհվել:
    1950 — Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել:
    1960 — Ագադիր, Մարոկո 12 000 - 15 000 մարդ է զոհվել:
    1960 — Չիլի, մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն, Վալդիվիա, Պուերտո-Մոն քաղաքները:
    1963 — Սկոպյե, Հարավսլավիա մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է:
    1964 — Անկորիջ, Ալյասկա, ԱՄՆ քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել:
    1966 ապրիլի 26 — Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ — (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել:
    1970 — Պերու 63 000 մարդ է զոհվել:, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի:
    1976 — Գվատեմալա ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի:
    1976 հուլիսի 28 — Տյանշան, հյուսիս-արևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) — ավելի քան 655 000 մարդ է զոհվել:
    1981 — Սիցիլիա ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը:
    1985 — Մեխիկո, Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) — ավելի քան 7 500 մարդ է զոհվել:
    1988 դեկտեմբերի 7— Սպիտակի երկրաշարժ: Հայաստան, ավերվել են Սպիտակ, Լենինական քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 40 000-45 000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ:
    1995 մայիսի 28 — Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841 մարդ է զոհվել:
    2008 - Սիչուանի երկրաշարժը -երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ:
    2010 հունվարի 12 — Հայիթիի երկրաշարժ (2010), Պորտ-օ-Պրենս, (7,3 բալ)։ 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։
    Կցված նկարներ Կցված նկարներ

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (14.02.2010), Yeghoyan (10.02.2010), Հարդ (27.02.2010), Ռուֆուս (10.02.2010)

  12. #37
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    1966 ապրիլի 26 — Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ — (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել:
    Այ էս մեկին չեմ հավատում, Խորհրդային միությունը դիտմամբ էր հայտարարել, որ 8 մարդ է զոհվել, որպեսզի կապիտալիստական երկրները օգնություն չտրամադրեն, իրականում զոհերի քանակը շատ ավելի մեծ է եղել:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (27.02.2010)

  14. #38
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էս մեկին չեմ հավատում, Խորհրդային միությունը դիտմամբ էր հայտարարել, որ 8 մարդ է զոհվել, որպեսզի կապիտալիստական երկրները օգնություն չտրամադրեն, իրականում զոհերի քանակը շատ ավելի մեծ է եղել:
    Հարգելի Ռուֆուս
    տվյալները պաշտոնական են, բայց քո ասածը տրմաբանական է

  15. #39
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Աշխարհագրություն

    Շաքեի ջրվեժ

    Գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտանի ձախակողմյա Շաքե վտակի վրա: Բարձրությունը 18 մ է: Շաքեն Հայաստանի ամենաբարձր եւ գեղեցիկ ջրվեժն է, այն մշտապես գրավել է այցելուներին եւ եղել զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Հեռավորությունը Երեւան-Ստեփնակերտ մայրուղուց 4 կմ է:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 10.02.2010, 19:20:

  16. #40
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Շաքիի ջրվեժ է, ոչ թե Շաքեի, բայց դա այդքան էլ էական չէ: Շներհակալությու հետաքրքիր նյութեր տեղադրելու համար:


    Շաքի, (Шаки, Shaki), Շագի, Շակի, Շաքե, Շեկի, Շեքի - Գ յ ո ւ ղ ՀՀ Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք-ից 5 կմ հս-արմ, Երևան– Գորիս տվտոմայրուղու աջ կողմում, երեք կողմերից բլուրներով պատած մի փոքրիկ հարթավայրում։ Հնում կոչվում էր Շաքե՝ Սեծ Հայքի Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ում։ Գ-ում բխում են հորդառատ ու սառնորակ աղբյրուներ, որոնք կազմում են Շաքի գետակը, իսկ վերջինիս գետաբերանի մոտ գտնվում է Շաքիի գեղատեսիլ ջրվեժը։ Ունի ընտիր բազալտի հանքեր։ Գ-ի տները թեք տանիքով են, նորակերտ ու հարմարավետ, բակերում ունեն բանջարանոցներ ու մրգատու ծառեր։ 1831թ ուներ 48, 1897-ին՝ 1191, 1926ին՝ 792, 1939–ին՝1159, 1959-ին՝ 1385, 1970-ին՝ 1704, 1979-ին՝ 1698, 1989-ին՝ 1449 հայ բնակիչ։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաննհրի. ծխախոտի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Գ-ի մոտ, Շաքի գետի վրա գտնվում է Շ-ի ՀԷԿ-ը (1937բ)։ Գ-ում և, շրջակայքում պահպանվել են Շաքեի վանքի ավերակները, խաչքար, խարիուլ մատուռ։ Շրջակայքում են գտնվում Շամախիի բերդի, Թահնալու, Օրանջա գ-տեղիները։ Գ-ից հր 1960 թ գտնվել է քարե դամբարան՝ մոտ 3 մ երկար, որի մեջ եղել են մարդու ոսկորներ և քարե կացին։ 1988–89թթ Ադերբեջանում ծավալված հայկական կոտորածների կապակցությամբ գ-ի ադրբեջանցիները հեռացել են Ադրբեջան, իսկ այնտեղից Բաքու, Սումգայիթ և Գյանջա ք-ներից Շ են բռնագաղթել 138 տ՝ 587 հայեր։ 04.12.1995 թ մտել է Սյունիքի մարզի մեջ։

    http://www.armeniapedia.org/index.ph...A1%D6%84%D5%AB

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Safaryan (14.02.2010)

  18. #41
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Շաքիի ջրվեժ է, ոչ թե Շաքեի, բայց դա այդքան էլ էական չէ: Շներհակալությու հետաքրքիր նյութեր տեղադրելու համար:


    Շաքի, (Шаки, Shaki), Շագի, Շակի, Շաքե, Շեկի, Շեքի - Գ յ ո ւ ղ ՀՀ Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք-ից 5 կմ հս-արմ, Երևան– Գորիս տվտոմայրուղու աջ կողմում, երեք կողմերից բլուրներով պատած մի փոքրիկ հարթավայրում։ Հնում կոչվում էր Շաքե՝ Սեծ Հայքի Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ում։ Գ-ում բխում են հորդառատ ու սառնորակ աղբյրուներ, որոնք կազմում են Շաքի գետակը, իսկ վերջինիս գետաբերանի մոտ գտնվում է Շաքիի գեղատեսիլ ջրվեժը։ Ունի ընտիր բազալտի հանքեր։ Գ-ի տները թեք տանիքով են, նորակերտ ու հարմարավետ, բակերում ունեն բանջարանոցներ ու մրգատու ծառեր։ 1831թ ուներ 48, 1897-ին՝ 1191, 1926ին՝ 792, 1939–ին՝1159, 1959-ին՝ 1385, 1970-ին՝ 1704, 1979-ին՝ 1698, 1989-ին՝ 1449 հայ բնակիչ։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաննհրի. ծխախոտի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Գ-ի մոտ, Շաքի գետի վրա գտնվում է Շ-ի ՀԷԿ-ը (1937բ)։ Գ-ում և, շրջակայքում պահպանվել են Շաքեի վանքի ավերակները, խաչքար, խարիուլ մատուռ։ Շրջակայքում են գտնվում Շամախիի բերդի, Թահնալու, Օրանջա գ-տեղիները։ Գ-ից հր 1960 թ գտնվել է քարե դամբարան՝ մոտ 3 մ երկար, որի մեջ եղել են մարդու ոսկորներ և քարե կացին։ 1988–89թթ Ադերբեջանում ծավալված հայկական կոտորածների կապակցությամբ գ-ի ադրբեջանցիները հեռացել են Ադրբեջան, իսկ այնտեղից Բաքու, Սումգայիթ և Գյանջա ք-ներից Շ են բռնագաղթել 138 տ՝ 587 հայեր։ 04.12.1995 թ մտել է Սյունիքի մարզի մեջ։

    http://www.armeniapedia.org/index.ph...A1%D6%84%D5%AB
    Շաքե, թե Շաքի... մինչև այժմ էլ դա հակասական է, որովհետև տարբեր գիտական աղբյուրներում անվան հետ կապված տարբեր հիշատակումներ կան

  19. #42
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Եսիմ, ինձ «ե» -ով չի հանդիպել երբեք

  20. #43
    ԿԱՏԱՐՅԱԼ ԵՐՋԱՆԻԿ :) Surveyr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    222
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Կներես, բայց էս նկարում ոչ լճի մակարդակի ու թունելի ելքի բարձրությունների տարբերությունն է երևում, ոչ էլ առավել ևս խնդրի լուծման համար հնարավոր նախաձեռնվելիք քայլերը:
    Երկիրը կլորա, ինքն էլ փոքր

  21. #44
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Աշխարհագրություն

    Արաքս

    Արաքսը (նաև ճանաչված իբրև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ) Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետություն տերիտորիայի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։
    Արաքսը սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 աստիճան ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: Արաքսն իր տղմուտությամբ զիջում է ամենաերկար գետ Նեղոսին: Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս:

    Կամուրջներ
    Արաքսի վրա վաղ ժամանկներից կառուցել են բազմաթիվ կամուրջներ, որոնցից նշնավոր են եղել Արտաշատի Երվանդաշատի, Ջուղայի կամուրջները: Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջն է: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով, որի արդյունքում կամուրջները կործանվել են: Պատահական չէ որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց:

    Արաքսի ուղին
    Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնու է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։
    Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 մլրդ մ³ ջուր։ Գետի ջրի միջին ծախսը կազմում է 285 մ³/վրկ:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 11.02.2010, 11:09:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Safaryan (14.02.2010)

  23. #45
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհագրություն

    Դեբեդ

    Դեբեդը Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը` Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս։
    Դեբեդը, որ թափվում է Խրամի (Վրաստան) մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն, որից ՀՀ տարածքում` 152 կմ։ Ջրի միջին ծախսը կազմում է 29,7 մ³/վրկ: Գետավազանի մակերեսը` 4050 կմ²:
    Այն հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերեը դուրս են գալիս իրենց հունից և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում Նոյեմբերյանի շրջանի ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։
    Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 11.02.2010, 11:22:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Safaryan (14.02.2010)

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղ. Traveller IQ challenge (աշխարհագրություն)
    Հեղինակ՝ ars83, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 31
    Վերջինը: 25.03.2011, 04:57
  2. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ – ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 03.02.2010, 21:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •