Եկեք այստեղ քննարկենք աշխարհագրությանը վերաբերող հարցերը:
Եկեք այստեղ քննարկենք աշխարհագրությանը վերաբերող հարցերը:
Adriano (04.02.2010)
Ինչպես գիտենք, ջրաբանությունը աշխարհագրության մի ճյուղն է: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր հանրապետության ջրային ռեսուրսների վիճակը:
Մի փոքր ինֆորմացիա ՀՀ գետերի մասին: Եթե հետաքրքրող հարցեր լինեն, գրեք:
ՀՀ տարածքի 9479 գետերը և գետակները պատկանում են Կուրի և Արաքսի ավազաններին: Դրանցից 9100 գետ ունեն մինչև 10կմ, իսկ 6 գետ` Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Աղստևը և Արփան 100կմ ավելի երկարություն և հոսում են հանրապետությունից դուրս: Գետային ցանցի առավել մեծ խտություն նկատվում է Զանգեզուրի լեռնաշղթայի և Կուրի ավազանի տարածքներում խտության միջին գործակիցը ՀՀ-ում կազմում է 0.81կմ/կմ քառ.: Գավառագետից մինչև Հրազդան գետի տարածքը, Հրազդան գետի վերին և միջին, Որոտանի միջին հոսանքներում, ինչպես նաև Ախուրյանի ստորին հոսանքի ձախափնյա տարածքներում կան անհոսք շրջաններ: Ախուրյան և Արաքս գետերի հոսքի մի մասը ձևավորվում է հանրապետությունից դուրս, իսկ մնացած բոլորը ձևավորվում են ՀՀ տարածքում: Արաքսը և Ախուրյանը հոսում են ՀՀ և Թուրքիայի սահմանով, իսկ Արաքսի մի հատված` նաև Իրանի և ՀՀ-ի սահմանով:
ՀՀ գետերն ունեն մեծ անկում: Նրանց մեծ մասը սկիզբ է առնում 200-3500մ բարձրություններից: Փոքր գետերի միջին թեքությունը կազմում է 25-35‰, սակայն մի շարք միջին 75-80‰: ՀՀ գետերն ունեն հալոցքային, հալոցքանձրևային, հալոցքային և ստորերկրյա, ստորերկրյա և խառը` հալոցքա-սառցադաշտային-ստորերկրյա-անձրևային սնում: Կան նաև մեծ քանակոթյամբ հեղեղատներ: Հոսքի գործակիցը /տարեկան հոսքի հարաբերությունը տարեկան տեղումներին/ բազմաթիվ գետավազաններում խիստ տարբեր է` 0.22-0.80:
Գետերի տարեկան հոսքի 50-75%-ը անցնում է վարարումների ժամանակ:
Առայժմ այսքանը:
Չեի ասի, որ Հայաստանում ջուր չկա, որովհետև իրական թվերով Հայաստանը համարվում է ջրառատ երկիր, ու այդպես էլ կա, ուղղակի այդ ջրային ռեսուրսները բաշխված են խիստ անհավասարաչափ: Եթե մեր կառավարությունը հարցին մի փոքր ուշադրություն դարձնի, էտ դեպքում մենք չեմ ասում լավ, բայց նորմալ և որակյալ ջրամատակարարում կունենաինք, ինչի մասին երազում են շատ զարգացած երկրներ:
Safaryan (04.02.2010)
ՀՀ ջրային հաշվեկշիռը
Պարզված է, որ ՀՀ տարածքում մթնոլորտային տեղումների ընդհանուր գումարից (619մմ) գոլորշանում է 368մմ-ը , գետային հոսքը 230մմ և մնացած 20մմ անցնում է որպես խորքային հոսք: Գոլորշիացած ջուրը յուրացվում է բույսերի կողմից, որը համարվում է որպես արդյունավետ կորուստ, իսկ մեծ մասը գոլորշանում է հողի մակերևույթից (անարդյունավետ կորուստ): Կարևոր է նշել, որ արդյունավետ կորուստը (կենսազանգվածի համար) ստորին լեռնային գոտում (մինչև 1000մ) կազմում է 70% (ընդհանուր գոլորշացումից), միջին գոտում` 50-60%, իսկ բարձրալեռ գոտում` միայն 35-40%:
Հանրապետության տարածքում, բացի Սևանա լճից կան նաև մեկ տասնյակից ավելի մանր լճեր, որոնք հիմնականում գտնվում են 2000-3500մ բարձրություններում: Դրանցից առավել ծավալ ունեն` Սև լիճը (9000հազ.մ խոր.), Ակնա լիճը (2500հազ.մ խոր.), Կապուտանը (1500հազ.մ խոր.), Գազանա (360հազ.մ խոր., Քարի (357 հազ.մ խոր.) և այլն: Գետերի ջրային պաշարների սղության պատճառով ՀՀ-ում կառուցված են մեկ տասնյակից ավելի ջրամբարներ, որոնք միաժամանակ կանոնավորում են գետերի հոսքը: Դրանցից առավել խոշորներից են Ախուրյանի (Թուրքիայի հետ համատեղ, 525մլն. մ խոր.), Սպանդարյանի (277մլն. մ խոր.), Արձի լճի (105 մլն. մ խոր), Տոլորսի (96.8մլն. մ խոր.), Ապարանի (91 մլն. մ խոր.), Ազատի (70 մլն. մ խոր.) և այլն:
Սևանա լիճը համարվում է ազգային հարստություն, որը գտնվում է 1898մ բարձրության վրա: Սևանա լիճը իր ունիկալ ֆաունայով, ֆլորայով, էկոլոգիական դերով և քաղցրահամ ջրի պաշարներով ունի ազգային պարկի կարգավիճակ: ՀՀ ջրային պաշարների 80%-ը գտնվում է Սևանա լճում: Դա 5 անգամ ավելի է հոսքային և 35 անգամ ամբարված ջրերից:
Գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումը սերտորոն կապված է Սևանա լճի հետ: Լճի ջրերով սկսած 1933թ. ոռոգվում են մոտ 100 000 հա հողատարածքներ: Միաժամանակ տարեկան արտադրվում է 2.5 մլն. կվտ էլեկտրաէներգիա: ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը մեծապես պայմանավորված է Սևանա լճի ջրային պաշարների ինտենսիվ օգտագործմամբ: Լճի մակարդակի իջեցման պատճառով տեղի ունեցան լուրջ էկոլոգիական փոփոխություններ: 42.2%-ով փոքրացավ ծավալը, 20-ով բարձրացավ ջրի ջերմաստիճանը, նվազեց թթվածնի բաղադրությունը ջրի մեջ, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին ջրիմուռների աճի համար: Ամբողջապես վերացավ ձկան իշխան տեսակը և այլն: Լճի էվտոֆիկացման պրոցեսը կանխելու նպատակով 1982թ-ին Արփա-Սևան թունելով սկսեցին Սևան տեղափոխել տարեկան 250-270 մլն. մ խոր. ջուր: Ջրային հաշվեկշիռը դարձավ դրական և սկսեց բարձրանալ մակարդակը` 1998թ. այն բարձրացավ 1.2 մետրով: Սակայն դա չի բավարարում լճի էվտրոֆիկացումը դադարեցնելու համար: Անհրաժեշտ է մակարդակը բարձրացնել ևս 6 մետրով:
Այս կապակցությամբ Համաշխարհային միջազգային բանկի աջակցությամբ իրագոծվում է ՙՍևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման՚ ծրագիրը: Սևանա լճի լիմնոլոգիական ցուցանիշները տրված են ստորև բերված գրաֆիկում:
Ջրային ռեսուրսների մանրակրկիտ հետախուզական աշխատանքները ցույց են տալիս, որ ՀՀ փոքր գետերի վրա կարելի է կառուցել մոտ 70 ջրաէլեկտրակայաններ (ՋրԷԿ), որոնց մի զգալի մասը պետք է մատակարարեն էլեկտրաէներգիա լեռնային և բարձր լեռնային բնակավայրերին: Դրանցից երկու տասնյակը ծրագրված է կառուցել մոտակա 5 տարիներին: Սակայն ծրագիրը կարելի է իրականացնել միայն ինվեստիցիաների միջոցով:
Շատ լավ թեմա է: Ես ինքս շատ -շատ եմ սիրում աշխարհագրություն: Գետեր, Լճեր, լեռներ, հարթավայրեր, ամենաշատը սիրում եմ երկրների մասով աշխարհագրությունը, երկրները իրենց մայրաքաղաքներով, երկրների մասին տեղեկություններով, շատ եմ սիրում տնտեսական աշխարհագրությունը: Օրինակ ես շատ եմ սիրում նաև աշխարհագրական հայտնագործությունների մասը, շատ հետաքրքիր ու ես կարծում եմ հետաքրքրիր նյութեր կներկայացնեմ այստեղ:
Դե լավ կլինի որ տնտեսական գծով էլ դու գրառումներ անես
Հենց նոր մտածեցի. շատ հետաքրքրիր է, ես հիմա ակումբի անդամության թեկնածու եմ, իսկ մի քանի օր առաջ դարձա գիտությունների թեկնածու... Երկու "երնեկ", ինչպես ասում են...
Տիգրան ջան գիտությունների թեկնածուի աշխատանքդ արդեն տեսնում ենք, այ որ անդամության թեկնածուի աշխատանքն էլ տեսնեինք, էլ ավելի լավ կլիներ
Ճիշտն ասած չգիտեմ` Հայասանը սակավաջուր է, թե չէ, բայց եթե հաշվենք, օրինակի համար` մեկ մարդուն բաժին ընկնող հողատարածքը, կարող է պարզվի, որ ամենամեծ երկրներից ա, կամ եթե հաշվենք մեկ մարդուն բաժին ընկնող փողերի քանակը (բոլորի ունեցվածքը գումարենք ու բաժանենք մարդկանց թվի վրա), ապա շատ հնարավոր է, որ կլինենք ամենահարուստ երկրների ցուցակում:
Ռեկրեացիոն ռեսուրսների տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը բավականաչափ հարուստ երկիր է, որը պայմանավորված է երկրաաշխարհագրական դիրքով և լանդաշֆտային բազմազանության, կլմայաբուժական բարենպաստ պայմաններով, հանքային ջրերի առկայությամբ, անտառներով, բնության և պատմամշակութային անկրկնելի հուշարձաններով: Ռեկրեացիան, որպես Հայաստանի էկոնոմիկայի ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է միայն վերջին տասնամյակներում: Անկախացմանը նախորդող տարիներին այն արդեն հասել էր զարգացման բարձր մակարդակի և դարձել էր գործուն համակարգ, որի վկայությունն են նրա տեխնիկական հզորությունները:
Ռեկրեացիոն տնտեսաճյուղի բարձր զարգացվածության վկայությունն էր այն, որ հանրապետության առանձին տարածքների վրա ձևավորվել էին խիտ կառուցապատ ինդուստրիալ ռեկրեացիոն զոնաներ, ինչպես, օրինակ` Ծաղկաձորը, Մարմարիկի հովիտը, Դիլիջան, Ջերմուկ, Արզնի առողջավայրերը, Սևանա լճի առափնյա գոտին և այլն: Նշված զոնաներում բնօգտագործման հիմնական ճյուղը ռեկրեացիոն ինդուստրիան էր, որը դարձել էր նաև տեղի բնակչության հիմնական զբաղմունքը: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդող տարածաշրջանում հայտնի իրադարձություններից հետո նշված օբյեկտների մեծ մասը օգտագործվել են անօթևանների ու փախստականների կողմից որպես կացարաններ: Այդ ամենը զգալիորեն կազմալուծեց հանրապետության ռեկրեացիոն համակարգը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ