
Զարթուցիչի զահլահան զանգից զարզանդած՝ Զորոն զարթնել էր, զուգվեց–զարդարվեց, զանգեց զարմիկին ու զավզակ զարմուհուն և զարմիկների զարմանահրաշ զուգընկերակցությամբ զմայլված՝ զբաղվեց զառամյալ զապով զբոսայգիներում զիգզագաձև զվռնելով։ Զարմիկը Զորոյի զառամախտային զվարճանքից զզված՝ զուհահեռաբար զբաղվեց Զորոյի զավակների զրպարտությամբ։ Զորոն զայրացավ ու զարհուրելիորեն զխկեց զարմիկին։ Զարմուհին զապում զետեղված զամբյուղի զիլ զարկով զարմանալիորեն զգետնեց Զորոյին, և զարմուհին ու զարմիկը զգուշությամբ Զորացրվեցին...
Զուլում զբոսանք էր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Թերևս թեման թթվեց...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մենք մերոնցով մեկնեցինք Մարտունու մայլեքը Մելոենց մերսեդեսով, մեզանից մենակ մեկի, մականունը մրո, մազերը մուգ մոխրագույն էր, մաշկը մազմզոտ, մորուքն էլ մի մետր: Միանգամից մատնացույցեմ՝ մաշնի մագով Միշոյի մեներգն էր միացրած: Մերոնցից մյուսը՝ Մացոն, միշտ մեր մեջ մեղավոր էր մանգալիս (մտերիմ մարդ էր մահացել ու Մացոն մենակ էր մնացել): Մեկուրիշը՝ Մովսեսը, մեծամիտ մարդ էր՝ մարդակեր, մարդամեջ մեկ-մեկ էր մտնում, մենակ մեզ էր մտերիմ:
Մեկնեցինք մարտունի, Մարիոթում մնացինք, մեկել մեկը մտավ մեր մոտ. - մոտավորապես մեկին մեր մատուցարանում մատուցելու ենք մակարոնեղեն, մրգեր:
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.01.2009, 04:50:
Smokie (14.07.2012)
Կարմիր կովի կաշին կլպեցին կարմիր կովի կմախքից: Կարոի կռկռան կնոջը կապեցին ու կախեցին կարմիր կովի կաշվից կարած կապույտ կախիչից:
Կարմիր կովի կաշին Կարոի կնոջ կռկռոցից կատաղությունից կապտեց:
Վերջին խմբագրող՝ dvgray: 08.01.2009, 05:19:
Հույժ հրատապ հաղորդագրություն.
Հարգելի հայեր,
Հունվարին հիմնադրվեց «Հայվայ» հասարակական, հոգեբանական հզոր հիմնարկությունը: Հարևանությունից, հարազատությունից, հընգերությունից հիասթափված, հոգնատանջ հայեր, հիմա հանգիստ հասեք «Հայվայ», հոնգուր-հոնգուր հնչեցրեք հոգիներումդ հազարամյակներով հանգրվանած հոգսերը:
Հայկական հալալ համայնք հռչակված «Հայվայը» հերթական հավայի ՀԿ համարելուց հենց հիմա հրաժարվեք: Հավատացե´ք, հուսապնդվե´ք, համարձակորեն հերթագրվե´ք «Հայվայ» հաճախելու համար:
Հարուստ հաճախորդներին՝ հատուկ հեքիաթային հոգեթերապիա, հոգսաշատներին՝ հավերժ հիպնոս, հիվանդոտներին՝ հոգնա, հղիությունից հոգնածներին՝ հակաբեղմանվորիչ հաբեր, հիսթերիկներին՝ հավեսով հոսանքաթերապիա, հարյուրերորդ հաճախորդին՝ հոգեվերլուծական համբույր:
«Հայվայ»՝ հանուն հայերի հոգեկան հանգստության
Հարգանքներով,
«Հայվայի» հիմնադիր՝ հոսանքապետ-հոգնայապետ Հռիփսիմե Հովհաննիսյան
Վերջին խմբագրող՝ ivy: 08.01.2009, 17:23:
CactuSoul (23.03.2011), Chuk (08.01.2009), impression (08.01.2009), Lusinamara (23.03.2011), Moonwalker (23.03.2011), Smokie (14.07.2012), Terminator (08.01.2009), Zangezur (08.01.2009), Հայկօ (09.01.2009), Մարկիզ (08.01.2009), Ներսես_AM (08.01.2009), Ուլուանա (08.01.2009), Ռեդ (08.01.2009), Ռուֆուս (08.01.2009), Քամի (09.01.2009)

Քիսոն ու քյարթը
Քիսոն քրդավարի քսմսված քայլում էր Քոչարով։ Քրտնել էր։ Քիթը քորեց ու... քանդակեց.քռփշտուն քիթը քողարկող քսուքը քերվեց, քայքայվեց...
– Քուրո՞,– քուչի քյարթերից էր՝ քառասունիննամյա քնձռոտ Քալանթարը,– քել քիթդ քլունգով քորեմ
,– ու քահ–քահ քրքջաց։
Քիսոն «քյառացած» քայլում էր ու քամահրանքով քրթմնջում.
– Քոսո՛տ։![]()
Քայլեց, քայլեց, քիչ–քիչ քնկոտացավ, քարը քաշեց, քնեց։ Քալանթարը քիփացավ ու քսմսվեց Քիսոյին։ Քնահարամ Քիսոն քամարը քանդեց, քամարով քոթակեց քստմնելի քյոփակին ու քարերով քշեց։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.01.2009, 21:12:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
*e}|{uka* (08.01.2009), Aj Klik (23.03.2011), CactuSoul (23.03.2011), Chuk (08.01.2009), impression (08.01.2009), Lusinamara (23.03.2011), matlev (12.12.2010), Moonwalker (23.03.2011), Selene (24.01.2009), Smokie (14.07.2012), soultaker (14.07.2012), Terminator (08.01.2009), Yellow Raven (23.03.2011), Zangezur (09.01.2009), Դատարկություն (23.03.2011), ԿԳԴ (09.01.2009), Հայկօ (09.01.2009), Հայուհի (24.03.2011), Ռուֆուս (08.01.2009), Փոքրիկ (16.04.2009), Քամի (09.01.2009)
կոշկակար կամոի կնոջ կարմիր կոշիկի կռունկը կոտրվեց կառլենենց կտուրում![]()
Հնդկաստանում հնդիկները հավանաբար հավաքվելով հրապարակում հրճվում հռհռում հիանում են հունական հիվանդանոցներով...Հայաստանի հարձակվողը հուժկու հարվածով հմայեց Հեղնարին
![]()
Gayl (24.03.2011), kitty (23.03.2011), Lusinamara (23.03.2011), Հայուհի (24.03.2011)
Շամշադինի շրջանի շները շայկայով շուրջկալեցին շինարար Շմավոնին, շշմած Շմավոնը շ*եց շալվարում։
Ապարանցի Աբգար ապին ատում էր ախմախ անեկդոտների ասմունքողներին անընդհատ ասելով. «Անպետք, անպիտաննե՛ր, անեկդոտներդ անհումոր են ու անիրական»։
Հայաստանի հանրապետականների հանձնաջողովի հերթական հավաքույթին հնչեցին հրաբուխային հռհռոցներ հուսահատված Հովհաննիսյանի հացադուլի համար:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Gayl (24.03.2011)
Շեկ Շուշանի շրթունքներին շարվեշարան շերեփուկներ շարվեցին, շեկ Շուշանև շփոթվեց…
էլ չեմ հիշում բայց կփորձեմ հիշել և լրացնել
Լսեք երաժշտություն Erger.am կայքում:

http://groghucav.am/2012/07/13/%D5%B...0%D5%A1%D5%B6/
Sent from my HTC Sensation
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.07.2012, 14:03:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ