User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: Քրեաօլիգարխիկ Հայաստան

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2009
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Հայաստանի իշխանության հանցավոր գործունեության մասին եթե մինչ օրս խոսում էր ընդդիմությունը, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ ընդդիմախոս մի քանի լրատվամիջոցներ, որոնցում տպագրվող նյութերն ու դրանց հեղինակներն ուղղակի արժանանում են համակարգված հետապնդումների, ընդհուպ մինչեւ անձնական հաշվեհարդարներ եւ խոսքի ազատությունն ընդհանրապես բացառող օրենսդրական նախաձեռնություններ, այսօր արդեն Ռուսաստանի լրագրողներն են ահազանգում, որ հայ ժողովուրդը բառացիորեն հարստահարվում է: Ռուսական "Վարկած"՝ "ԹպՐրՌÿ" կայք-էջը, վերլուծելով Հայաստանում հաստատված ավազակապետական համակարգի հետեւանքները, հոդվածը վերնագրել է՝ "Ինչու է Հայաստանում կյանքը բնականոն հուն վերադարձնելու հասարակ քաղաքացիների ջանքը դատապարտված պարտության": Ի տարբերություն Հայաստանում դեռեւս կենդանության նշույլներ ցուցաբերող ազատ խոսքի ամբիոններից հանդես եկողների վախվորած ու վերապահումներով շարադրված հրապարակումների, "Վարկածի" լրագրողը՝ Իգոր Պետրով, մեկնաբանում է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր մասնակիցների գործողությունները, տալիս նրանց հանցավոր նկարագիրը եւ, որ ամենակարեւորն է, հրապարակում նրանց հանցանքը փաստող տվյալներ: "Պետության շահը բառացիորեն ստորադասված է բարձրաստիճան պաշտոնյաների անձնական շահին, ձեւավորվել է կազմակերպված հանցագործության աննախադեպ բուրգ, որին ենթակա են իրավապահ մարմինները, արդարադատության համակարգը եւ Ազգային ժողովը: Ֆինանսաբյուջետային համակարգի պաշտոնական տվյալներին զուգահեռ, գործում են ստվերային ֆինանսական հոսքեր, որոնց շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է բյուջեն: Կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պահից պետական կառավարման համակարգ թափանցեց նաեւ փողոցի կրիմինալը, ինչը հանգեցրեց հանցագործությունների ավելացմանը",- գրում է "Վարկածի" լրագրողը: Վկայակոչելով Մոսկվայում գործող "Միաբանություն" ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի մտահոգությունն առ այն, որ կեղծիքներով եւ ուժային մեթոդներով ձեւավորված իշխանության շահերը սպասարկում են փողոցային հանցագործ բանդաներ, որոնց համար ժողովրդի խնդիրները ոչինչ չարժեն, ռուս լրագրողը նշում է, որ ստեղծված իրավիճակը համազոր է ազգային շահի մատնությանը, ու որի գործելաոճը համատարած ամենաթողությունն է՝ "բեսպրեդել": "Հայաստանի օլիգարխները փողերի լվացման եւ կապիտալը երկրից հանելու գործընթացն իրականացնում են Շվեյցարիայում, Կիպրոսում, Լիբանանում, Լիխտենշտեյնում, Մեծ Բրիտանիայում: Սակայն ակնհայտ է նաեւ փողերը այլ երկրներում լվանալու եւ "թաքցնելու" միտում: Այդ իմաստով, առաջին հերթին կարելի է առանձնացնել Հարավային Եւրոպայի մի շարք երկրներ՝ Խորվաթիա, Չեռնոգորիա, Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունաստան: Որոշ տվյալներով, այդ շարքում է նաեւ Թուրքիան՝ անշարժ գույքի ձեռքբերման իմաստով, Իսրայելը՝ "Ապոլիմ" բանկի գործարքներով, եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ՝ Արգենտինա, Բելիզ: Դատելով լրատվական դաշտում առկա տեղեկություններից, ԱՄՆ հատուկ գործակալությունները Հայաստանի օլիգարխների, կոռումպացվածների եւ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից իրենց երկրում փող լվանալու փորձեր են ֆիքսել",- նշված է "Վարկածում" տպագրված հոդվածում: Սակայն մինչ կոնկրետ անուններ ու փաստեր հրապարակելը, հոդվածագիրը ընթերցողի ուշադրությունը հրավիրում է 2006թ. "Ֆորբս-Հայաստան" ամսագրում հրապարակված Հայաստանի 10 հարուստների ցուցակի վրա, որում չի նշվել նրանց ունեցվածքի իրական չափը: Ահա նրանք.
    1. Գագիկ Ծառուկյան - ԲՀԿ նախագահ, "Մուլտի գրուպ" կոնցեռնի սեփականատեր
    2. Արմեն Ավետիսյան - մաքսային ծառայության ղեկավար
    3. Միքայել Բաղդասարով - "Արմավիա" եւ "Միկա" ընկերությունների տնօրեն
    4. Հրանտ Վարդանյան - "Գրանդ տոբակո" եւ "Գրանդ քենդի" ընկերությունների նախագահ
    5. Սուքիասյանների ընտանիք - ՍԻԼ կոնցեռն
    6. Երվանդ Զախարյան - Երեւանի քաղաքապետ
    7. Ռոբերտ Քոչարյան - ՀՀ նախագահ
    8. Սերժ Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
    9. Անդրանիկ Մանուկյան - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
    10. Դավիթ Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար:
    Հատուկ նշելով, որ վերոնշյալ 10 մեծահարուստներից 6-ը, այդ թվում՝ նախկին եւ ներկա նախագահները, եղել են գործադիր իշխանության ներկայացուցիչներ եւ ապրել են "միայն աշխատավարձով", Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները ՀՀ ԱԺ ընտրություններից 6 ամիս առաջ հրապարակված վերոնշյալ ցուցակով, հատուկ ջանքերով, փորձել են ցույց տալ, թե Հայաստանում "ով ով է", միեւնույն ժամանակ հաճոյանալով իրենց տիրոջը:
    Լինելով գոյություն ունեցող ավազակապետական համակարգի հիմնադիրը, Հայաստանի 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը, ըստ "Վարկածի" լրագրող Իգոր Պետրովի, կարողացել է իր ձեռքում կենտրոնացնել փոքր երկրի չափանիշներով հսկայական հնարավորություններ: Իր իշխանության օրոք "իշխող կուսակցության" քվոտաներով Քոչարյանը հսկողության տակ է առել հետեւյալ եկամտաբեր ոլորտները՝ հարկային, հեռուստակոմունիկացիոն, շինարարական, գազամատակարարման, թանկարժեք մետաղների մշակման, ընդհանուր իմպորտի (որոշ տվյալներով՝ 30%-40%), օգտակար հանածոների արդյունահանման եւ մշակման, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների (փոստ, քաղաքացիական ավիացիա եւ այլն): Քոչարյանի հիմնական ակտիվները կենտրոնացած են վերանշյալ ոլորտներում: Մոտավոր հաշվարկներով, Քոչարյանի նյութական եւ ոչ նյութական ակտիվները կազմում են 4 միլիարդ դոլար:
    ՀՀ այսօրվա իշխանությունը տնօրինում է տնտեսության հետեւյալ ոլորտները՝ մաքսային, նավթամթերքի, բենզինի եւ դիզվառելիքի ներկրման, մետաղի եւ մետաղի ջարդոնի արտահանման, ոսկու ներկրման եւ իրացման, ավիաընկերությունների եւ ավիափոխադրումների ու ընդհանուր ներկրման ոլորտի 35-45 տոկոսը: Ըստ վերոնշյալ լրատվամիջոցի, ներկա դրությամբ Հայաստանը վերածվել է թմրանյութերի փոխադրման տրանզիտ տարածքի, որն իրականացվում է հարավային սահմաններից մինչեւ երկաթուղային կայաններ եւ Երեւանի ու Գյումրիի օդանավակայանների միջոցով: Ընդ որում՝ երկաթգծով թմրանյութերը թափանցում են Վրաստան, այնտեղից՝ Ուկրաինա, իսկ օդային ճանապարհով՝ Ռուսաստան՝ Նովոռոսիյսկ, Անապա, այնտեղից էլ որոշ մասը թափանցում է Եւրոպա: Այդ ֆոնին չնչին է թվում ոսկյա զարդերի եւ թանկարժեք քարերի, հատկապես չհաստատագրված ադամանդի ստվերային շրջանառությունը, որը հիմնականում տարանցիկ ճանապարհներով թափանցում է Ռուսաստան եւ Եւրոպա: "Բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի փաստեր խոսում են այն մասին, որ Հայաստանի 150 քաղաքացիներ, "հավատարիմ զինվորների" ուղեկցությամբ միմյանց փոխարինելով, աշխատում են Աֆրիկայի ալմաստի հանքերում, հիմնականում՝ Նիգերիայում եւ Նամիբիայում գործող օֆշորային ընկերությունների հովանու ներքո, որոնք պատկանում են երկրի ղեկավարներին",- գրում է կայք-էջը: Այդ հանքահորերից ստացված չմշակված քարերը նույնպես տարանցիկ ճանապարհներով, հիմնականում արաբական երկրներով, Սիրիայով, Կիպրոսով եւ Բուլղարիայով հասնում են Հայաստան եւ անցնում մշակման փուլ: Կարելի է հիշատակել նաեւ այն բռնագրավված ձեռնարկությունների մասին, որոնց շարքում, ինչպես գրել է "Տրուդը", "Հայաստանի չափանիշներով բավականին լուրջ ընկերություններ են՝ "Բազալտ" ՍՊԸ-ն, "Ագրինեկս" ջերմային տնտեսությունը, "Սեւան" եւ "Սեւան-2" հյուրանոցային համալիրը, "Ինտերմոտոր-Մերսեդես" կենտրոնը, ինչպես նաեւ "Կարի ֆաբրիկա" ՍՊԸ-ն, Կապանի լեռնամետալուրգիական կոմբինատը, Երեւանի քիմռեակտիվների գործարանը, Երեւանի թիվ 1, 2 եւ 7 շուկաները, "Վանա լիճ" հանգստի գոտին": Վերոգրյալը կոնկրետացնելու համար "Միաբանություն" ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը "ամենայն պատասխանատվությամբ" լրատվամիջոցներին է տրամադրել Հայաստանի առաջին դեմքերի ունեցվածքն ամբողջացնող ցուցակը:
    ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ներկայացուցիչների եւ ընտանիքի անդամների անուններով գրանցված ունեցվածքը՝
    - Արցախբանկ
    - ՄԱՊ (50%)
    - Առէքսիմբանկ (համասեփականատեր)
    - Յունիբանկ (համասեփականատեր)
    - ABB (համասեփականատեր)
    - Renko Construction
    - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ավելի քան 90%)
    - Արդշինինվեստբանկ (ավելի քան 50%)
    - Կոնվերսբանկ (30-50%)
    - Կապուտակ Սեւան (100%, Արտակ Ոսկանյանի միջոցով)
    - "Նաիրի" բժշկական կենտրոն (50%, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ համատեղ)
    - Emporio Armani, Stefano Ricci բրենդը եւ այլն
    - "Բիշին" շինարարական ընկերություն (100%)
    - "Դաուն Թաուն" շինարարական ընկերություն (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով)
    - Հ2 հեռուստաընկերություն (50%, համասեփականատերերը՝ Սամվել Մայրապետյան եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյան)
    - SAS խանութների ցանց (50%-ը պատկանում է Ռ. Քոչարյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջոցով)
    - "Սթար" խանութների ցանց (30%-ը պատկանում է Ռ. Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին)
    - "Նոյ" կոնյակի-գինու գործարան (50%, համասեփականատեր՝ Գագիկ Ծառուկյան)
    - "Զվարթնոց" օդանավակայան (50%, 30 տարով տրված է վարձով, համասեփականատեր՝ Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյան )
    - "Հայփոստ" (50%, ավագ որդի Ս. Քոչարյանի միջոցով: Մյուս սեփականատերը՝ Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյան)
    - Բջջային հեռախոսների ներկրում (շուկայի 80%)
    - Մոսկվայում խոշոր առեւտրի կենտրոն (համասեփականատերը՝ Սամվել Կարապետյան)
    - Մոսկվայում՝ կազինո, Շակիրոյի հետ համատեղ
    - Հայաստանում "Toyota" ընկերության ներկայացուցչությունը
    - Ռուսական ԸՂԽ "հՌրՑպՎՈ" ընկերության տնօրենների խորհրդի անդամ, անկախ տնօրեն, կորպորացիայի ակտիվների որոշ մասի սեփականատեր
    Քոչարյանն ունի նաեւ ակտիվներ եւ բաժնեմաս հետեւյալ ընկերություններում.
    - Ղ-Տելեկոմ ("Վիվասել" առեւտրային ապրանքանիշ)
    - Ագրոընկերություն ՕՕՕ (1870 չՈ)
    - Golden Palace Hotel (83%-ը պատկանում է Սեդրակ Քոչարյանին)
    - Արարատցեմենտ (33%)
    - Կոնվերսբանկ (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով: Բանկը հայտնվել է ԱՄՆ հատուկ գործակալությունների ուշադրության կենտրոնում, երբ հայտնի է դարձել, որ միջազգային տեռորիզմի հետ կապ ունեցող մի շարք դրածո ընկերություններ եւ բանկեր նրա միջոցով լվացել են մոտ 800-900 մլն. դոլարի գումար: Սկանդալը հանգեցրել է նրան, որ բանկի նախագահ Ս. Նասիբյանը հրաժարական է տվել եւ իր ակտիվները վաճառել բանկի համասեփականատեր Էռնեկյան ընտանիքին: Բայց կան հիմքեր կասկածելու, որ Քոչարյանի ակտիվների վաճառքը եղել է կեղծ, եւ նա շարունակում է մնալ "Կոնվերսբանկի" համասեփականատեր):


    Հրապարակ թերթ, 02 Փետրվար

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.02.2010), Askalaf (05.02.2010), davidus (05.02.2010), Enigmatic (03.02.2010), keyboard (08.02.2010), Kuk (03.02.2010), My World My Space (03.02.2010), Rammstein (05.02.2010), terev (03.02.2010), Սերխիո (03.02.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Նման է, որ Քոչարյանը կամ վաղուց չի կիսվել մենձ ախպերների հետ, կամ Հայաստանին քցում են… Թե չէ Իգոր Պետրո՞վն ով էր, իրե՞ն ինչու պիտի հազար տարի հետաքրքրեր քոսոտ մի քանի միլիարդի պատմությունը՝ Պուծին ձաձայի անծայրածիր տերետորիաները թողած… Իմիջայլոց լավ է, որ սույն բաժանումը շեշտվել է՝
    Հատուկ նշելով, որ վերոնշյալ 10 մեծահարուստներից 6-ը, այդ թվում՝ նախկին եւ ներկա նախագահները, եղել են գործադիր իշխանության ներկայացուցիչներ եւ ապրել են "միայն աշխատավարձով"
    Սա էլ յանի հանուն օբյեկտիվության։
    Si vis pacem, para bellum

  4. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում tigrr-ի խոսքերից Նայել գրառումը
    - Կոնվերսբանկ (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով: Բանկը հայտնվել է ԱՄՆ հատուկ գործակալությունների ուշադրության կենտրոնում, երբ հայտնի է դարձել, որ միջազգային տեռորիզմի հետ կապ ունեցող մի շարք դրածո ընկերություններ եւ բանկեր նրա միջոցով լվացել են մոտ 800-900 մլն. դոլարի գումար: Սկանդալը հանգեցրել է նրան, որ բանկի նախագահ Ս. Նասիբյանը հրաժարական է տվել եւ իր ակտիվները վաճառել բանկի համասեփականատեր Էռնեկյան ընտանիքին: Բայց կան հիմքեր կասկածելու, որ Քոչարյանի ակտիվների վաճառքը եղել է կեղծ, եւ նա շարունակում է մնալ "Կոնվերսբանկի" համասեփականատեր):
    Ս. նասիբյանի համար մի ճշտում. բանկի ստեղծման օրվանից բանկի համասեփականատերեր էին մի արաբ շեյխ և Ս. Նասիբյանը, հետո շեյխը անցավ ընդհատակ, ու խոսակցություններ եղան թե նրան քցել են։ հետո էդ նույն քցողը քցեց նաև իր կոմպանյոն նասիբյանին, ու բանկը վաճառվեց Էռնեկյանին.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  5. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Չորրորդ Իշխանությունն էլ ա սա գրել «Սոցիալապես անապահով խավ» վերնագրի ներքո: Մի հատված մեջբերեմ ՉԻ-ի գրածից, որ այստեղ չկա.

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

    Սերժ Սարգսյան (այդ թվում լիազորված անձանց, եղբոր` Ալեքսանդրի եւ փեսայի` Միքայելի միջոցով).

    «Ֆլեշ» ընկերության ակտիվներ (համասեփականատեր` Բարսեղ Բեգլարյան), բենզալցակայանների ցանց, գինու 3 գործարան Լեռնային Ղարաբաղում (Ստեփանակերտ, Մարտունի, Կարմիր Շուկա), օղու գործարան (Կարմիր Շուկա, Հայաստանում վաճառվող օղու 1/3-ը, 2-3 մլն լիտր), «Արարատ» բանկ, «Արարատ» ռեստորանների ցանց (թվով մոտ 30), «ՄԻԿԱ» ընկերության ակտիվներ (վառելիքի, բենզինի, դիզվառելիքի, ավիակերոսինի (մենաշնորհ) ներմուծման մասով, համասեփականատեր` Միխայիլ Բաղդասարով), «Արմավիա» ավիաընկերություն, «Միկա» ֆուտբոլային ակումբ (գնահատվում է մոտ 40-50 մլն դոլար), «Միկա-ցեմենտ», «Միկա հաուս» շինարարական ընկերություն (ավելի քան 5 մեծ էլիտար շենքեր Երեւանում), հյուրանոցա-ռեստորանային համալիր Մոսկվայում, սեփական տուն Լոնդոնում, ՎՏԲ բանկ (գնել է 300 հազ. դոլարով, վաճառել է 28 մլն դոլարով), «Ջազվե» սրճարանների ցանց, ՀՀ ՊՆ նախարար եղած ժամանակ Բուլղարիայի մասնավոր ձեռնարկությունների կողմից արտադրվող զենքի մատակարարումների միջնորդ է հանդիսացել դեպի երրորդ երկրներ, լիազորված անձանց միջոցով փեսան` Միքայել Մինասյանը, հանդիսանում է «ՀայTV» հեռուստաընկերության սեփականատերը:
    Եվ վերջում՝

    Մեկնաբանություններն ավելորդ են: «Հայաստանի ի՞նչ բարգավաճման մասին կարող է խոսք գնալ նման պետական համակարգի դեպքում», հայտարարել է Սմբատ Կարախանյանը:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 04.02.2010, 14:13:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (05.02.2010), tigrr (08.02.2010)

  7. #5
    ʎ1ǝuo1 Lonely-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Իսկ ինձ թվում ա մենք կամաց կամաց զարգանում ենք...

  8. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Lonely-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ թվում ա մենք կամաց կամաց զարգանում ենք...
    Ինչի՞ կամաց-կամաց: Լավ էլ արագ ենք զարգանում: Օրինակ եթե մեր զարգացումը գնահատենք Սերժի անձնական ունեցվածքի մեծացման տեմպերով, ապա տարեկան մոտ 80%-ով զարգանում ենք: Ջհանդամ թե ՀՆԱ-ն 15%-ով չի պակասում:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (05.02.2010), Ձայնալար (05.02.2010)

  10. #7
    ʎ1ǝuo1 Lonely-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ կամաց-կամաց: Լավ էլ արագ ենք զարգանում: Օրինակ եթե մեր զարգացումը գնահատենք Սերժի անձնական ունեցվածքի մեծացման տեմպերով, ապա տարեկան մոտ 80%-ով զարգանում ենք: Ջհանդամ թե ՀՆԱ-ն 15%-ով չի պակասում:
    էէէէէ... լավ էլի... գոնե մի քիչ հավատ ունեցեք ու ուրիշի անձնական կյանքը հանգիստ թողեք...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (06.02.2010)

  12. #8
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Lonely-ի խոսքերից Նայել գրառումը
    էէէէէ... լավ էլի... գոնե մի քիչ հավատ ունեցեք ու ուրիշի անձնական կյանքը հանգիստ թողեք...
    Ես հավատ ունեմ: Ես անկեղծ հավատում եմ որ հրեա-մասսոնները երբ գան իշխանության Հայաստանը կբարգավաճի:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.02.2010), Kuk (05.02.2010)

  14. #9
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Lonely-ի խոսքերից Նայել գրառումը
    էէէէէ... լավ էլի... գոնե մի քիչ հավատ ունեցեք ու ուրիշի անձնական կյանքը հանգիստ թողեք...
    հավատում ենք...... էդ ուրիշի անձնական կյանքը մեր հաշվին ա.............
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (05.02.2010), Kuk (05.02.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Lonely-ի խոսքերից Նայել գրառումը
    էէէէէ... լավ էլի... գոնե մի քիչ հավատ ունեցեք ու ուրիշի անձնական կյանքը հանգիստ թողեք...
    կներես դու ո՞ր մոլորակից ես եկել:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  17. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Lonely-ի խոսքերից Նայել գրառումը
    էէէէէ... լավ էլի... գոնե մի քիչ հավատ ունեցեք ու ուրիշի անձնական կյանքը հանգիստ թողեք...
    Բալես, էտ ուրիշը մեր հարևան Գևոն չի, երկրի պրեզիդենտն ա: Եթե ինքը քո համար ուրիշ ա, բա քոնը ով ա՞: Սարկոզի՞ն:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (05.02.2010), My World My Space (05.02.2010), Ձայնալար (05.02.2010)

  19. #12
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Lonely-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ թվում ա մենք կամաց կամաց զարգանում ենք...
    եթե դուք ազգակցական կապ ունեք Քոչարյանների հետ, ապա մենք և զարգանալ բառերը ճիշտ են ասված , իսկ ընդհանրապես ...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (05.02.2010), Նարե (05.02.2010)

  21. #13
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    38
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում tigrr-ի խոսքերից Նայել գրառումը
    - Արցախբանկ
    - ՄԱՊ (50%)
    - Առէքսիմբանկ (համասեփականատեր)
    - Յունիբանկ (համասեփականատեր)
    - ABB (համասեփականատեր)
    - Renko Construction
    - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ավելի քան 90%)
    - Արդշինինվեստբանկ (ավելի քան 50%)
    - Կոնվերսբանկ (30-50%)
    - Կապուտակ Սեւան (100%, Արտակ Ոսկանյանի միջոցով)
    - "Նաիրի" բժշկական կենտրոն (50%, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ համատեղ)
    - Emporio Armani, Stefano Ricci բրենդը եւ այլն
    - "Բիշին" շինարարական ընկերություն (100%)
    - "Դաուն Թաուն" շինարարական ընկերություն (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով)
    - Հ2 հեռուստաընկերություն (50%, համասեփականատերերը՝ Սամվել Մայրապետյան եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյան)
    - SAS խանութների ցանց (50%-ը պատկանում է Ռ. Քոչարյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջոցով)
    - "Սթար" խանութների ցանց (30%-ը պատկանում է Ռ. Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին)
    - "Նոյ" կոնյակի-գինու գործարան (50%, համասեփականատեր՝ Գագիկ Ծառուկյան)
    - "Զվարթնոց" օդանավակայան (50%, 30 տարով տրված է վարձով, համասեփականատեր՝ Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյան )
    - "Հայփոստ" (50%, ավագ որդի Ս. Քոչարյանի միջոցով: Մյուս սեփականատերը՝ Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյան)
    - Բջջային հեռախոսների ներկրում (շուկայի 80%)
    - Մոսկվայում խոշոր առեւտրի կենտրոն (համասեփականատերը՝ Սամվել Կարապետյան)
    - Մոսկվայում՝ կազինո, Շակիրոյի հետ համատեղ
    - Հայաստանում "Toyota" ընկերության ներկայացուցչությունը
    - Ռուսական ԸՂԽ "հՌրՑպՎՈ" ընկերության տնօրենների խորհրդի անդամ, անկախ տնօրեն, կորպորացիայի ակտիվների որոշ մասի սեփականատեր
    Քոչարյանն ունի նաեւ ակտիվներ եւ բաժնեմաս հետեւյալ ընկերություններում.
    - Ղ-Տելեկոմ ("Վիվասել" առեւտրային ապրանքանիշ)
    - Ագրոընկերություն ՕՕՕ (1870 չՈ)
    - Golden Palace Hotel (83%-ը պատկանում է Սեդրակ Քոչարյանին)
    - Արարատցեմենտ (33%)
    - Կոնվերսբանկ (ավագ որդի Սեդրակ Քոչարյանի միջոցով: Բանկը հայտնվել է ԱՄՆ հատուկ գործակալությունների ուշադրության կենտրոնում, երբ հայտնի է դարձել, որ միջազգային տեռորիզմի հետ կապ ունեցող մի շարք դրածո ընկերություններ եւ բանկեր նրա միջոցով լվացել են մոտ 800-900 մլն. դոլարի գումար: Սկանդալը հանգեցրել է նրան, որ բանկի նախագահ Ս. Նասիբյանը հրաժարական է տվել եւ իր ակտիվները վաճառել բանկի համասեփականատեր Էռնեկյան ընտանիքին: Բայց կան հիմքեր կասկածելու, որ Քոչարյանի ակտիվների վաճառքը եղել է կեղծ, եւ նա շարունակում է մնալ "Կոնվերսբանկի" համասեփականատեր):


    Հրապարակ թերթ, 02 Փետրվար
    Էս մեկը իրենց փեշքեշ, մնացած բաժնեմասերը մի 5 տարուց կպետականացնենք:
    ArmFootball.com / First Armenian Front

  22. #14
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկը իրենց փեշքեշ, մնացած բաժնեմասերը մի 5 տարուց կպետականացնենք:
    Կարելի՞ ա իմանալ ինչի հենց էդ մեկը.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  23. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի՞ ա իմանալ ինչի հենց էդ մեկը.....
    Nareco-ն դրանից փայ ունի:

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09
  2. Հայաստան, աջակցություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.09.2009, 10:21
  3. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17
  4. Անունը՝ Հայաստան
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.01.2009, 06:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •