User Tag List

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910
Ցույց են տրվում 136 համարից մինչև 145 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: Քրեաօլիգարխիկ Հայաստան

  1. #136
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Սուքիասյանին ազատ արձակեցին

    Րոպեներ առաջ ոստիկանության Էրեբունու բաժանմունքիզ ազատ է արձակվել գործարար Սարիբեկ Սուքիասայանը, ով ձերբակալված էր սպանության սպառնալիքով: Ժամը 18-ին լրացել է 72 ժամը, որից հետո նրան պետք է ազատ արձակեին կամ դատարանի որոշմամբ խափանման միջոց ընտրեին երկամսյա կալանքը:

    Այս մասին հայտնեց ոստիկանության բաժնի մոտ գտնվող լուսանկարիչ Գագիկ Շամշյանը:

    Ազատ է արձակվել նաեւ նրա հետ ձերբակալված` «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը:

    Եվ Սուքիասյանի, եւ Ստեփանյանի նկատմամբ գործը չի կարճվել. պարզապես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` հանրապետությունից չբացակայելու մասին:

    http://a1plus.am/am/politics/2010/02/15/release

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (16.02.2010)

  3. #137
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Արտաշին էլ են բռնե՞լ: Տենաս ոնց են կարացել դրան բռնել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #138
    Սկսնակ անդամ C i S c 0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2009
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտաշին էլ են բռնե՞լ: Տենաս ոնց են կարացել դրան բռնել:
    Դե ոնց որ Սուքիասյանի հետ միասինա եղել բռնել են էլի:Իսկ խի չեն կարա որ՞:

  5. #139
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում C i S c 0-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ խի չեն կարա որ՞:
    հաշվի առնելով իրա ֆիզանոմիան

  6. #140
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    հաշվի առնելով իրա ֆիզանոմիան
    Էդքան սարսափելի ռոժ ունի՞
    Si vis pacem, para bellum

  7. #141
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդքան սարսափելի ռոժ ունի՞
    սարսափազդու , բայց դզումա

  8. #142
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱԼԱՆՈՂՆԵՐԸ-3
    ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիարդավոր դոլարների հասնող կարողությունների մասին երեկ ռուսական մամուլում հերթական մեծածավալ նյութն է տպագրվել: «Հայաստանը թալանողները-3» վերնագրի ներքո ոուսական wek.ru պարբերականը անդրադարձել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի եւ մի քանի այլ պաշտոնյաների բիզնեսներին:



    Արթուր Բաղդասարյան

    Արթուր Բաղդասարյան

    Wek.ru-ն նշում է, որ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը ստեղծվել է ՆԳ եւ ԱԱ նախարար նախկին նախարար Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությամբ: «Բացառիկ դեպք է, երբ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի (այլ տվյալների համաձայն, բրիտանական հետախուզության ներկայացուցչի) հետ կապված սկանդալային պատմությունից հետո, երբ Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից մեղադրվեց հայրենիքի դավաճանության մեջ եւ հրապարակայնորեն մեղադրվեց Հայաստանի դեմ լրտեսություն կատարելու համար, մի քանի ամիս անց նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար»: Ըստ wek.ru-ի, իր դիրքով Բաղդասարյանը պարտական է նրան, որ երկար տարիներ ներկայացրել է մասնավոր բարձրագույն կրթական համակարգից հիմնական եկամուտ ստացող բիզնես-էլիտայի հատվածը: Նրա վերահսկողության տակ է կատարվել մասնավոր բուհերի լիցենզավորումը: 2003-06թթ. նա եղել է իր խմբակցության անդամների բիզնեսների տանիքը եւ բիզնես պարտնյորը` Արկադի Համբարձումյան («Դերժավա»), Արտակ Սարգսյան («ՍԱՍ»), Գրիգորի Մարգարյան («Բելաջիո»), Ալեքսան Պետրոսյան («ՄԱՊ»), Սայադ Զախարյան («Արգալի գրուպ»), Սամվել Բալասանյան («Գյումրի» գարեջրի գործարան), Հովհաննես Մարգարյան (Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկա), Արշակ Մխիթարյան («Աղավնի» ՍՊԸ) եւ ուրիշներ: ԱԺ նախագահի պոստից հեռանալուց հետո ՕԵԿ խմբակցության անդամ բիզնեսմենների մեծ մասը դարձավ «անկախ» պատգամավոր եւ նրանց սկսեց հովանավորել Ռոբերտ Քոչարյանը: Պարբերականը նշում է նաեւ, որ նրանցից յուրաքանչյուրը ՕԵԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար Արթուր Բաղդասարյանին վճարել է 150 հազարական դոլար: Բաղդասարյանը հսկայական սեփականություն եւ անշարժ գույք ունի Երեւանում, որը ձեւակերպված է դրածո անձանց անունով, այդ թվում` ընտանիքի անդամների, եւ հիմնականում` հոր: Վերջին 2 տարիներին ՕԵԿ առաջնորդը զբաղված է վերամշակման եւ սննդարդյունաբերության ոլորտում ակտիվների «բիրիքով» գնմամբ (հիմնականում Արարատյան դաշտավայրում):

    Արմեն Գեւորգյան

    Արմեն Գեւորգյան

    ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ըստ պարբերականի, մասնակցություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի գրեթե բոլոր բիզնես-ծրագրերում: Սերտորեն կապված է Լոնդոնում բնակվող նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ, ով եւ Գեւորգյանի համար ապահովում է կայուն դիրք Սերժ Սարգսյանի իշխանության ներսում: Բացահայտորեն լոբբինգ է անում Քոչարյանի բիզնեսները ներկայիս իշխանության մեջ, ընդհուպ մինչեւ կարեւորագույն ֆինանսական հոսքերի վերահսկողություն:

    Դավիթ Հարությունյան

    Դավիթ Հարությունյան

    ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ըստ wek.ru-ի, վերջին 10 տարիների ընթացքում ձեւավորել է քրեաօլիգարխիկ պետության իրավական համակարգը: Քոչարյանի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից է: Հարությունյանը ապահովել է Քոչարյանի բոլոր գործարքների եւ անօրինական սեփականաշնորհումների իրավական հիմքը` սկսած «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհումից: Նրա եկամտի գլխավոր աղբյուրներից մեկը «Հարությունյան եղբայրներ» իրավաբանական գրասենյակն է: Վերցնելով մեծ հոնորարներ` գրասենյակը հաճախորդի համար դատարանում ապահովում է ուզածդ վճիռը: Հենց այս ընկերությունն է դատարանում շահել 1 միլիոն դոլար հունական ՕՏԵ ընկերությունից («ԱրմենՏել»-ի նախկին սեփականատերը): Սա քողարկված կաշառք էր, որը ՕՏԵ-ն տվեց Հարությունյանին, որպեսզի վերջինս ՕՏԵ-ի դեմ հայց չնախաձեռնի Լոնդոնի արբիտրաժում: Իր եղբոր հետ Հարությունյանը հանդիսանում է «Կորնետ» ընկերության սեփականատերը: Հենց նա է դատարաններում կազմակերպել Երեւանի կենտրոնում գտնվող բազմաթիվ տների սեփականատերերի դատական հայցերի արգելափակումը, որոնք ընդդիմանում էին Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի էլիտար շինարարությանը: Նրա շնորհիվ ապահովվեց այդ շինարարության եւ բնիկ երեւանցիներին Երեւանի կենտրոնից վտարելու իրավական դաշտը: Վտարվածները ստացան չնչին գումարներ, իսկ փոխարենը, նրան պատկանող շինկազմակերպությունը ստացավ էլիտար շինարարությանը մասնակցելու իրավունք: Նշվում է նաեւ, որ Հարությունյանը սեփական բնակարան ունի Նյու Յորքի կենտրոնում:

    Վարդան Այվազյան

    Վարդան Այվազյան

    ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը «փայ» էր Քոչարյանի հետ բազմաթիվ բիզնես-ծրագրերում եւ Քոչարյանի համար, ըստ պարբերականի, ապահովում էր բնական ռեսուրսներով առավել հարուստ հանքերի, նախեւառաջ` հազվադեպ եւ թանկարժեք, վերահսկողությունը: Կազմակերպել է «Սեւան» ազգային պարկի անօրինական սեփականաշնորհումը, աչք է փակել Սեւանում մասսայական ձկնորսության վրա, բազմաթիվ դեպքերում կեղծել է փորձաքննությունների արդյունքները, մասնավորապես «Շիկահողի» արգելոցով ճանապարհ կառուցելու համար եւ Թեղուտի պղնձի հանքի շահագործման համար: Հայտնի է նաեւ նրանով, որ Քոչարյանի օրոք ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերությունից 3 միլիոն դոլար կաշառք էր պահանջել ոսկու հանքի շահագործման համար: Նաեւ նշվում է, որ Այվազյանը հանքեր շահագործելու համար լիցենզիաներ է տրամադրել իր հեռու եւ մոտ ազգականների կազմակերպություններին:

    Գագիկ Խաչատրյան

    Գագիկ Խաչատրյան

    Ներկայումս պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Քոչարյանի թիկնազորի պետ, հանգուցյալ Գրիշա Սարկիսյանի բարեկամն է: Բիզնեսմենների գնահատմամբ, այն ժամանակ երբ հարկային եւ մաքսային գերատեսչությունները առանձին էին, ստվերային տնտեսությունը ընդհանուրի 40 տոկոսն էր: Հիմա, երբ դրանք միացվել են, ստվերը արդեն 60 տոկոս է կազմում: Խաչատրյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկն է: ՊԵԿ-ի նախագահ դառնալուց հետո նա է՛լ ավելի ընդլայնեց իր բիզնեսները: Նա «Գալաքսի» սուպերմարկետի, «Սանտա Ֆե» սրճարանի, «Ֆիլա» եւ «Կարմիր գլխարկ» խանութների ցանցի, «Սավոս գրուպի», «Ապեյրոն» ընկերության եւ էլի ավելի քան 10 ընկերությունների սեփականատերն է: Դրանք գործնականում հարկեր չեն վճարում: Քաղցրավենիքի եւ օղու խոշորագույն ներմուծողներից է: Օգտվելով իր պաշտոնից նա «խփում է» իր մրցակիցներին:

    Արթուր Ջավադյան

    Արթուր Ջավադյան

    Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, 2003-2008 թվականներին լինելով ԿԲ նախագահի տեղակալ, միաժամանակ «Հայներարտբանկի» սեփականատերն էր, ինչը գործող օրենսդրության կոպտագույն խախտում է: Նա վերահսկում է «Գենոն» ընկերությունը, որը «Հայներարտբանկի» սեփականատերն է: 2005 թվականին վաճառեց իր փայամասը «Հայներատբանկում» հայկական ծագումով ուկրաինացի 2 քաղաքացիների եւ այն անվանափոխվեց «Հայբիզնեսբանկի»: Նոր գործընկերների մեջ հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը: Ջավադյանը նաեւ աղմուկով սնանկացած «Արմենիա» բանկի նախագահի տեղակալն էր:

    ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի ներկայացուցիչները բազմիցս մտահոգություն են հայտնել ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ջավադյանի բիզնես հետաքրքրությունների կապակցությամբ, որը այդ պաշտոնում «բիրիքով» անշարժ գույք էր գնում Երեւանի կենտրոնում, հիմնադրում բանկեր, բացում տարադրամի փոխանակման կետեր եւ այդ ամենը ձեւակերպում դրածո անձանց եւ կազմակերպությունների անունով:

    Անդրանիկ Մանուկյան

    Անդրանիկ Մանուկյան

    Սերժ Սարգսյանի խորհրդական, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը երկար տարիներ զբաղեցրել է «ԱվտոՎԱԶ-Հայաստան» ընկերության տնօրենի պաշտոնը: Հետագայում հիմնադրեց «Արարատ-Լադա» ընկերությունը, որը զբաղվում էր Հայաստանում ռուսական մեքենաների վաճառքով: Մեքենաները Հայաստան էին բերվում Թուրքիա-Վրաստան ուղիով թուրքական «Չիլիկ մոտոր տիկարետ» ընկերության միջոցով: Ուշագրավ է, որ մեքենաները Թուրքիա էին հասնում գործարանային գներով, բայց Թուրքիայից Վրաստան նույնպես նույն գնով (փաստատթղթերի համաձայն): Ստացվում է, որ կեղծ ինվոյսների համաձայն, թուրքական ընկերությունը որեւէ եկամուտ չէր ստանում այդ վերավաճառքից: Ընդ որում, ներկրվող մեքենաների վրա հաճախ կեղծ փաստաթղթեր էին ձեւակերպվում:

    Մանուկյանը այն պաշտոնյաներից է, ով 10-12 տարի զբաղվում էր սննդամթերքի (շաքարավազ, ցորեն, ալյուր, կաթի փոշի) եւ դեղորայքի ներկրմամբ, ու հաջողությամբ շրջանցում էր մաքսային խոչընդոտները եւ հարկային մարմինները: Փաստացիորեն «բռնվել է գործի վրա», սակայն խուսափել է դատից, որովհետեւ փոխհատուցել է ամբողջ վնասը, բայց ոչ թե պետբյուջե, այլ Քոչարյան-Սարգսյան զույգին: Վերահսկում է «Սամանդ» մեքենաների ներմուծումը, նաեւ` ԱՄԷ-ից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաների ներկրումների մի մասը: «Արարատ մոթորս» ընկերության սեփականատերն է: Երկար տարիներ վերահսկել է ռուսական փայտանյութի ներկրումը ՀՀ կահույքի արտադրության համար, որը, սակայն, մաքսայինը ձեւակերպել է որպես շինափայտ: Այդ փայտանյութը վերաարտահանվել է Իրան «Շահբազյան» կահույքի ֆիրմայի համար: 2003-ին Երեւանի Էրեբունի համայնքում Քոչարյանի օգտին իրականացրած ընտրակեղծիքների գլխավոր կազմակերպիչներից է: «Մետրոպոլ» հյուրանոցն էլ խլել է դեռ դրա շինարարության ժամանակ: Կապի նախարար եղած ժամանակ մի գիշերվա մեջ կազմակերպեց մրցույթ եւ ապահովեց «Ղ-տելեկոմի» հաղթանակը այդ մրցույթում, որը դարձավ բջջային կապի 2-րդ օպերատորը: Մինչեւ վերջերս կապի 2 օպերատորները` «ԱրմենՏել»-ը եւ «Վիվասել»-ը, Մանուկյանին էին տրամադրում նրան հետաքրքրող անձանց հեռախոսային զրույցների ձայնագրությունները: Այդ ձայնագրությունները նա տասնյակ հազարավոր դոլարներով վաճառում է այն անձանց, ովքեր հետաքրքրված են դրանցով, քանի որ այդ ձայնագրությունները օգտագործվում են օլիգարխների միջեւ շանտաժի համար: Չնչին գներով սեփականացրեց «Հրազդան ջէկ»-ի պանսիոնատը Աղավնաձորում: Այն օլիգարխներից մեկն է, ով նշանակալից «փայ» ունի Երեւանի կենտրոնում իրականացվող էլիտար շինարարությունից:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.02.2010), terev (28.02.2010)

  10. #143
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Նոր աբսուրդներ

    Երկիրը զավթած Հանրապետականները (ի հարկե նրանց հետ հավասար մեղավոր են կոալիցան` ՀՅԴ, ԲՀ, ՕԵ և հարմարվողականները) սկսել են ազգին կերակրել հին քռչիկով: Այն է` մենք գիտենք, որ երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ, մենք գիտենք, որ տիրում է մենաշնորհը, մենք գիտենք, որ ամբողջ չինովնիկական ապարատը կաշառակեր է, մենք գիտենք, որ մարզերում վիճակը մեղմ ասած բարվոք չէ, մենք գիտենք, որ կա արտագաղթ, մենք քգիտենք, որ հանրության ներսում տիրում է անհանդուրժողականություն, մենք գիտենք, որ հասարակության 80 %–ը ապրում է արտասահմանից ուղարկված գումարների հաշվին, մենք գիտենք, որ թոշակով այս երկրում չես ապրի, մենք գիտենք, որ մեր հարևանները մեր թշնամիներն են, գիտենք գիտենք (ճիշտն ասած ես երբեք չեմ կասկածել, որ իրենք այս ամենը իսկապես գիտեն) ինչ եք ուզում, բայց շարունակում ենք մեր գործը` անձնական կյանքի բարելավումը: Մենք ավելին անել չենք կարող և չենք տեսնում այն ուժերը, որոնք կարող են վիճակը փոխել (այստեղ նրանց հետ մասամբ կարելի է համաձայնվել): Նշում են նաև 2009թ չարաբաստիկ ֆինանսական և տնտեսական համաշխարհային ճգնաժամը ու արդարանում, տեսնում եք, ամբողջ աշխարհն է այս վիճակում, ինչ եք ուզում մեզանից...

    Եվ այս տրտունջներին ձայնակցում են մեր հանրապետության որոշ «ընդիմադիր» գործիչներ, ասելով, թե նրանք տեսնում են, գիտեն «ձգտում են», ինչ որ բան փոխել, դե որ չի ստացվում, նրանք ինչումն են մեղավոր: Ահա այսպիսի մթնոլորտ է տիրում մեր անկախ Հայաստանում:

    Նրանք ստորագրում են Մադրիդյան սկզբունքները և բանավոր հայտարարում, թե մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, ոչ մի զիճումների չենք գնա, իսկ իրականում հենց այդ ստորացուցիչ սկզբունքներն են վտանգավոր հայերիս համար: Ասել եմ, կրկնեմ, մենք ուրախանում ենք` եթե Մադրդյան սկզբունքները վատ լինեին, Ադրբեջանը կհամաձայնվեր... Թյուրիմացություն` այդ սկզբունքներով Ադրբեջանը ստանում է իր պահանջածի 75% այն էլ առանց արյուն թափելու և պայքարում է մնացած 25%-ի համար, իսկ մենք այծի հրճվանքով ուրախանում ենք, որ կարող է պահենք այդ 25%-ը` այն է 1988թ փետրվարի 19-ի դրությամբ ԼՂԻՄ-ը, որի ապագան գոնե ինձ պես մտածողների համար պարզ է:

    Այդ կուսակցությունը հայտարարում է, թե մենք պատմական քայլ ենք անում և Թուրքիաին ստիպում ենք մեզ հետ բարև բարիլույս անի, դե տեսնում եք նրանք էլ են նազ ծախում: Եթե նրանք էլ են նազ ծախում, նշանակում է մենք ճիշտ ենք:

    Այստեղ բերեմ ըմբշամարտի օրինակը, երբ հակառակորդի նկատմամբ ոչ բավարար նախապատրաստելով գետնելու փորձ ես ձեռնարկում հակառակ արդյունքի ես հասնում, այսիքն թիկունքտ գետնով ես տալիս:

    Թուրքիայի գերխնդիրը իր սահմանների ճանաչումն է (այսինքն մեր պատմական հայրենիքը իրենով անելու խնդրի լուծումն է), որին մենք կազմ պատրաստ ենք, պիոների պես պատրաստ:

    Երբ շենքի հիմքերը սխալ են գցվել, հարկավոր է նորը կառուցել և ոչ թե փորձել սխալի վրա վերնահարկ կառուցել: Միևնույն է այն փլվելու է և կառուցողին թողնելու է իր փլատակների տակ:

    Հոդվածը վերնագրել եմ աբսուրդներ, քանի որ այսօրվա հանրապետականներից որին որ խոսեցնում ես կամ հարցազրույցն ես լսում, ընգծված նշում է, քանի որ մենք իշխող կուսակցություն ենք, ապա այսպես պետք է լինի: ՈՒշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ նրանց ոչ գիտակցության և ոչ էլ ենթագիտակցության մեջ նստած չի այն փաստը, որ իրենք ժողովրդի կողմից որոշ ժամանակով «ընտրվել են» մեր պետության կառուցման գործի վարձու աշխատողների դերում: Իսկ քանի որ նրանք զավթել են իշխանությունը և այն համարում են պետություն, այսինքն իշխանությունը և պետությունը դարձնում են հավասար սուբյեկտ, հախորդում են, թե մենք ինչպես ուզենք, այնպես էլ կվարվենք: Ճիշտն ասած իրական կյանքում այդպես էլ կա:
    http://gavareci.livejournal.com/

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (13.03.2010)

  12. #144
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2010
    Հասցե
    Նիդեռլանդներում
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Դրանք ուրիշի գումարներ չեն, ուրիշին կլինեին, եթե սեդրակից ժառանգություն ստացած լիներ, դրանք մեր փողերն են, իմ, քո, և ամենակարևորը, գալիք սերունդներինը, որոնք դատապարտված են ապրելու աղքատ ու թ՛շվառ երկրում…

  13. #145
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրեաօլիգարխիկ Հայաստան

    Հայաստանը թալանողները-4

    Հայաստանը թալանող պաշտոնյաների հերթական ցուցակն է երեկ տպագրվել ռուսական մամուլում: Այս անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքին անդրադարձել է «The Moscow post» պարբերականը: «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով». սույն վերտառությամբ հոդվածի տակ այս անգամ խոսքը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների մասին է:

    Կարեն Կարապետյան


    Կարեն ԿարապետյանԾագումով ղարաբաղցի «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, ըստ ռուսական պարբերականի, ՀՀ գազալցակայանների գլխավոր «նայողն» է, ում միջոցով լցվում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի գրպանները: Հրապարակման մեջ հիշեցում կա նաեւ, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանին մեղադրում էին «Հայռուսգազարդից» 170 մլն դոլար գողանալու համար: Ըստ «The Moscow post»-ի, Կարեն Կարապետյանը վերահսկում է պլաստմասե խողովակների արտադրությամբ զբաղվող կազմակերպություն, որի արտադրանքը օգտագործվում է գազիֆիկացման ժամանակ: Նա շուկայից դուրս է մղել տնային տնտեսություններում գազային համակարգերի սպասարկմամբ զբաղվող 8 մասնավոր կազմակերպությունների, բացառությամբ` «Ալշիդ» ընկերության, որը, ի հեճուկս մոնոպոլիստ ընկերության տնօրինության ճնշումների, կարողացել է գոյությունը պահպանել շուկայում:

    Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագո


    Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, ունի բիզնես հետաքրքրություններ մի Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագոքանի ոլորտներում` թեթեւ արդյունաբերություն (մի քանի տրիկոտաժի ձեռնարկությունների սեփականատեր է), շինարարության համար հողերի առուծախ, անօրինական շինարարություն` հիմնականում Երեւանի կենտրոնում եւ կանաչ գոտիներում: Նա սերտորեն կապված է կրիմինալի հետ: Վերջին շրջանում փորձում է իր բարեկամներին ու մտերիմներին ղեկավար աշխատանքի տեղավորել Երեւանի համայնքներում: «The Moscow post»-ը հիշեցնում է նաեւ, որ պետական գնումների գործակալության ղեկավարը Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն է:

    Սամվել Ալեքսանյան


    ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մականունը` Լֆիկ Սամո, Ըստ ռուսական պարբերականի, այս մականունը նա ստացել է կանացի ներքնազգեստների բիզնեսով զբաղվելու արդյունքում, երկրի ամենահարուստ անձանցից է եւ երկրի ղեկավարի վստահելի օլիգարխներից մեկը: Նա, ըստ «The Moscow post»-ի, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորն է բջջային հեռախոսների ՀՀ ներկրման գործում: Միանգամից մի քանի խանութների ցանցի սեփականատեր է` «Երեւան սիթի», «Լուսաստղ», «Կայսր»: Ավարտին է հասցնում Շիրակի մարզում շաքարի ճակնդեղի գործարանի շինարարությունը: Չի խորշում ուկրաինական եւ ռուսական օղիների հայտնի ապրանքանիշերի կեղծումից: Հայաստանում 7 դեղագործական ֆիրմայի սեփականատեր է, որոնք նույնիսկ Տնտեսական մրցակցության պետհանձնաժողովի տվյալներով, բարձրացնում են ներկրվող դեղորայքի գները: Նա ունի ամենաբազմամարդ եւ լավ զինված թիկնազորը Հայաստանում: Պարբերաբար հավատարմություն եւ լոյալություն է ցուցադրում նախագահին եւ միաժամանակ անգութ է իր մրցակիցների եւ առավել եւս ընդդիմության հանդեպ: Նա կատարում է «իշխանության մահակի» դերը:

    Գագիկ Ծառուկյան


    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ ռուսական ԶԼՄ-ի, լինելով ՆԳՆ աշխատակից, դատապարտվել է բռնաբարության համար եւ պատիժը կրել է: Ծառուկյանին է պատկանում «Մուլտի գրուպ» կոնցեռնը, որը բաղկացած է մի շարք ձեռնարկություններից` Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Աբովյանի չափիչ գործիքների գործարանը, Երեւանի դեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Ավիասերվիս» ԲԸ-ն, «Մուլտի լեոն» բենզագազալցակայանների ցանցը, քարի վերամշակման «Մուլտի սթոուն» ընկերությունը, գինու, կոնյակի եւ օղու «Արարատ» գործարանը, Արարատի ցեմենտի գործարանը, ունի բազմաթիվ այլ ակտիվներ, իսկ որոշ ոլորտներում մենաշնորհ է հաստատել: Օրինակ, նրա ընտանիքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է մեղրի արտադրությունը Հայաստանում` շուկայից դուրս մղելով անկախ արտադրողներին: Իր մարդկանց միջոցով վերահսկում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, ակտիվներ ունի ԱՊՀ եւ Հարավային Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Բալկաններում: 1997թ-ից մինչ օրս Ռոբերտ Քոչարյանի գլխավոր բիզնես-գործընկերն է: Ակտիվների ենթադրվող չափը ոչ պակաս, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար է:

    Միխայիլ Բաղդասարով


    Ծնունդով բաքվեցի Բաղդասարովը ՌԴ-ից ՀՀ է եկել 1997-ին` Քոչարյանի վարչապետության ժամանակ: Երկրի ղեկավարությանը ներկայացվել է որպես մարդ, ով մեծ կապեր ունի ռուսաստանյան բիզնես էլիտայի հետ, ինչը պետք է նպաստի 2 երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը: Իրականում, Բաղդասարովը չի ունեցել ոչ մի մեկնարկային խոշոր կապիտալ: 1998-ից իշխում է ՀՀ բենզինի եւ ընդհանրապես ՀՀ նավթամթերքների շուկայում: Քոչարյանի եւ Սարգսյանի աջակցությամբ (վերջինիս կարգադրությամբ Բաղդասարովի հետ համագործակցել է մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանը), աջակցությամբ շուկայից դուրս է մղել բոլոր իր կողմից չվերահսկվող նավթամթերք ներկրողներին: Բաղդասարովն ու նրա «Միկա» ընկերությունը զբաղվել են խոշոր մատակարարումներով` մինչեւ Այրում կայարան, ուր բենզինն ու դիզվառելիքը վերավաճառում էին Սարգսյանի կողմից վերահսկվող 5 ընկերությունների, որոնք էլ զբաղվում էին մանրածախ վաճառքով: Այն մի քանի ամիսներին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը, Բաղդասարովը զրկվեց մենաշնորհից, եւ շուկա վերադարձան այլ մատակարարներ: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մինչեւ 2000-ի վերջը Բաղդասարովն ամբողջությամբ վերականգնեց իր գերակա դիրքերը նավթամթերքի ներկրման շուկայում: Բաղդասարովը որոշեց իր ուշադրությունը կենտրոնացնել այլ ոլորտների վրա եւ մասնակցեց Հրազդանի ցեմենտի գործարանի «սեփականաշնորհմանը»: Գործարանի սեփականաշնորհման գինը կազմում էր մոտ 150 հազար դոլար, երբ այդ ժամանակ Երեւանի կենտրոնում 3 սենյականոց բնակարանը նույնքան արժեր: Նրա հետ մեկտեղ գործարանի սեփականատեր դարձավ եւս մի հոգի, ով հետագայում սպանվեց` իր դեմ իրականացված մահափորձի հետեւանքով: Պետպատվեր իրականացնող բոլոր շինընկերություններին պարտադրվում էր ցեմենտ գնել միայն Հրազդանի գործարանից: Բաղդասարովի մյուս «սխրանքը» «Հայխնայբանկի» «սեփականաշնորհումն» էր, որը նա գնեց 300 հազ. դոլարով, ինչը, իրականում, եղել է բանկի Երեւանի մի քանի գրասենյակների արժեքը: Այն հետագայում վաճառվեց «ՎՏԲ» բանկին: Եւ այդ ամենը նա կրկին արեց Սարգսյանի ու Քոչարյանի աջակցությամբ: Նավթամթերքների ներկրման վրա վերահսկում իրականացնելու եւ առաջին հերթին ավիակերոսինի վրա ամբողջական մենաշնորհ սահմանելու միջոցով նպատակաուղղված կերպով սնանկացման է հասցվել պետական «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը մինչեւ 2000-ը ինքնաբավ եւ եկամտաբեր ընկերություն էր: Հետագայում ավիաընկերությունը բաժանվել է 3 մասի, սակայն աստիճանաբար մինչեւ 2004-ը բոլոր ավիափոխադրողները Բաղդասարովի «Արմավիայի» կողմից դուրս են մղվել շուկայից: Ակտիվների ենթադրվող չափը 1 միլիարդ դոլար է:

    Բարսեղ Բեգլարյան


    Բարսեղ ԲեգլարյանԾագումով ղարաբաղցի Ֆլեշ Բարսեղը Սերժ Սարգսյանի գլխավոր բիզնես գործընկերներից մեկն է: Նա դե յուրե դիզվառելիքի շուկայում խոշորագույն «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է: ՀՀ նավթամթերքների շուկայում ապահովում է բենզինի ավելի քան մեկ քառորդ մասը: Նրան է պատկանում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետոմսերի 45 տոկոսը, խոշորագույն «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը: Ֆլեշ Բարսեղն ունի 56 բենզալցակայան, որոնցից 12-ը` Երեւանում, 40-ը` մարզերում, 4-ը` ԼՂ-ում: «Արարատ» բանկի համասեփականատերերից մեկն է: Մաքսային ծառայության տվյալներով, վճարվող եկամտահարկի հիման վրա 2005-ին ՀՀ-ում ամենահարուստ մարդն էր:

    Վոլոդյա Բադալյան


    Ռոբերտ Քոչարյանի խնամի, նրա խոշոր գործընկերներ, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը Սպիտակի շաքարի գործարանի նախկին տնօրենն է: Նրա ձեռքի տակով է անցել այնպիսի խոշոր քիմիական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու վերավաճառումը, ինչպիսիք են «Քիմռեակտիվը» եւ «Պոլիվինիլացետատը»: 2001-ին ստացված հունական 10 միլիոնանոց վարկի հափշտակիչներից մեկն է: Վարկը «Արդշինբանկի» միջոցով յուրացվել է ՀՀ ագրոարդյունաբերողների եւ սերմնաբուծության միության կողմից: Բադալյանը նաեւ եղել է Քոչարյանի ու Սահակաշվիլիի միջեւ կնքված հայ-վրացական գաղտնի գործարքների կնքահայրը: Այդ բարեկամության եւ հովանավորչության շնորհիվ միջնորդավորված անձանց միջոցով վրացական կապիտալը լվացման համար ներթափանցել է ՀՀ, իսկ հայկականը` Վրաստան: ՀՀ-ի կողմից հանդիսանում է «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» անդամ, որի միջոցով Քոչարյանը իր քաղաքական եւ տնտեսական շահերի լոբբինգ էր իրականացնում ՌԴ-ում:

    Հայկական Ժամանակ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.08.2010), murmushka (02.04.2010), Norton (31.03.2010), Tig (31.03.2010)

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09
  2. Հայաստան, աջակցություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.09.2009, 10:21
  3. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17
  4. Անունը՝ Հայաստան
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.01.2009, 06:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •