Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
Օրենքից է Վիշապ ջան:
Օրենքը ասում է եթե չունես կողմնակի վկա կամ փաստացի ապացույց ուրեմն կհամարվի անհիմն: Նաև կարող է գրավոր վկայություն լինի, բայց որքան հիշում եմ ոչ ծահր հանցանքի դեպքում:
Եթե ոստիկանը միայնակ է դու կարող ես լռիվ հերքել կատարվածը, որ նման դեպք է տեղի ունեցել, օրենքը լրիվ քո կողմն է առանց ապացույց ունենալու, միայն քո խոսքով:
eduard30, քո ասածը ընդհամենը մասնավոր դեպք է, երբ ոստիկանը քեզ վարչական տույժի է ենթարկում ու չունի ապացույց։ Եթե ոստիկանները երկուսով են, դա կրկին հիմք չի, որովհետև նրան երկուսով կարող են սխալ եզրակացություն կազմել և չարաշահել լիազորությունները։ Վկայություն տալը դրա հետ կապ չունի, ոստիկանը կարող է կեղծ վկայություն էլ տալ։ Վկաների քանակային տարբերությունների կամ վկայի բացակայության վճռորոշ լինելը որոշում է դատավորը, որովհետև դու կարող ես ակնհայտ փաստարկ ներկայացնել, ինչը կհերքի քեզ մեղադրողի վկայի վկայությունը, մասնավորապես keyboardի դեպքի համար եթե կողքի ոստիկանն էլ է պնդում որ keyboardը արգելող լույսի տակ է մտել խաչմերուկ, ապա նրանք դա տեսել են մեքենայից, միևնույն ժամանակ մեքենայի տեսախցիկը միացրած է եղել, որի վրա եթե այդ կադրը բացակայում է, նշանակում է նրանք ստում են։ Առհասարակ այդքան պարզ և տրիվիալ չի, ինչպես դու ես ներկայացնում։