Դեռ լրիվ չեմ վերադարձել, բայց էս թեման չեմ կարա բաց չթողնեմ: Հետո իհարկե մի հատ մոդերատոր աչքով կանցկացնեմ թեման, բայց հիմա մի քիչ մասնակցեմ:
Նախ և առաջ նշեմ, որ շատ ուրախ եմ այս թեմայում ողջունելու eduard30 մականվամբ ակումբցուն: Հետաքրքիր է նրա քաղաքական հայացքներին նայելը: Բաժնին ոչ ստանդարտ մտածելակերպի անդամներ են պակասում: Այնպիսիք, որոնք նույնիսկ գրավիտացիային չեն հավատում: Էլ ու՞ր մնաց, որ հավատան, թե օլիգարխները մեր փողերն են գռփում:
Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Մարկիզ ջան ես կգրեմ իրա մասին: Առանց ամաչելու:
Նայի կան սրիկաներ, որոնք ժողովրդին ափաշկարա են գռփում: Այ սենց նայում են արքերդ մեջ ու գռփը վերցրած գռփում են: Ժպիտը դեմքներին օրվա հացիդ փողը ձեռիցդ առնում են: Հետո էլ դրանից մի քիչ բարեգործություն են անում, մի քանի սպորտսմենի համար տուն ու մեքենա են առնում, գյուղացուն գինետիկ մոդիֆիկացրած կարտոֆիլի սերմ են վաճառում էժան գներով ու ամբողջ ժողովուրդը իրանց բարերար ա կաչում: Մոռանում են: Շատ շուտ են մոռանում: Մոռանում են նույնիսկ, եթե էդ ունեցվածքը ամրոցների ու օբիեկտների տեսքով առավոտից իրիկուն աչքների առաջ տկնած ա:
Էս գռփանները նորից են թալանում, ու թալանի փշրանքը կուտ են սարքում, լցնում են մարդկանց առաջ ու ժողովուրդը հեհեեե՜յ հոհոհ հո հո հոոոո՜յ կեցցե Ծառուկյանը, Ալրաղացի Լյովը, Հրանտ Վարդանյանը... և այն և այլն: Էդ էսօրվա դրությամբ:
20 տարի առաջ: 20 տարի առաջ ոչ ոք դեմքիդ նայելով ունեցվածքդ չէր խլում: Լևոնի մականունը որ դոդ չի, հո իզուր չի՞: Ինքը խելոք սրիկաներից ա: Լույսերն անջատում նոր ա թալանում, որ չտնենան ով ու ինչ արեց: Թալանեց, թալանեց, թալանեց ու լույսերը տվեց: Հա, չէ մինչև տալը գիտե՞ս ինչ արեց: Ձիով քայլ են ասում դրան շախմատիստները: Վաուչեր տպեց ու ամբողջ ազգային ունեցվածքը բաժանեց 3 000 000 մասի ու բաժանեց ժողովրդին: Բնականաբար ունեցվածքը արդեն թալանված էր, բայց 3 000 000 հոգին ամեն մեկը ստացել էր վաուչեր, որը և վկայում էր այն մասին, որ ամբողջ ունեցվածքը հենց ժողովրդի ձեռքում է: Կատարյալ ապուշություն, բայց բաժանողի համար շատ խելացի քայլ: Օրվա հացին կարոտ մարդիկ իրենց ունեցվածքի սերտիֆիկատ-վաուչերը մի փոր հացով ծախեցին ավելի խելացիների վրա ու արդյունքում ոչ թալանող կա, ոչ էլ թալան: Կա 100 վաուչերով սեփականացրած քանդված ու թալանված գործարան, որը 100 հացի փողով ձեռք բերողին ձեռնտու ա: Ինքը դա համարյա անվճար ա ստացել: Ու Լևոնը էնքան էր խելոք, որ ստեղ ըդնամենը մի ամրոց խլեց ու պահեց: Ինքը իրա փողերը հանեց դուրս ու իմ ու քո նմանները չեն էլ իմանում ինչ ա տարել ու ուր ա տարել: Փաստը մնում ա փաստ ինքը խելոքս սրիկաներից ա:
Բայց էականը դա չի, էականը էն ա որ իրան տեսնելով էլ ժողովուրդը՝ «հեհեեե՜յ հոհոհո հոոո՜յ Լևոն Նախագահ» ա գոռում:
Սա եղել ա առաջ, սա կլինի նաև ապագայում:
Էջանիշներ