keyboard, նախ խոսքը օրենքի մասին չի, այլ ընդհամենը երթևեկության կանոնների, որոնք հաստատված են օրենքով։ Եվ երկրորդ՝ դու քո իրավունքները պարզապես չես կարողացել պաշտպանել։ Տվյալ տվյալ պարագայում հետիոտնը հայտնվել է երթևեկելի մասի վրա, որին դու պարտավոր ես զիջել անկախ հանգամանքներից։ Ըստ մեր երթևեկության կանոնների եթե նույնսիկ տրանսպորտային միջոցի համար թույլատրված է երթևեկությունը, ապա տրանսպորտայի միջոցը պետք է սպասի, մինչև հետիոտները ազատեն երթևեկելի մասը/գոտին։ Դա մեկ, և երկրորդ՝ ամենազվարճալին. Ճանապարհը զիջելը երթևեկության կանոնների խախտում չի համարվում, ես չգիտեմ, թե ինչի համար են քեզ տուգանել։
Հիմա ընդհանուր դեպքի համար. Օրենքը դա տեսականորեն հանրության համար ընդունելի կանոնների ու նորմատիվերի այն ամբողջությունն է, որոնց պաշտպանելը բխում է հանրության շահերից, իսկ մենք բոլորս այդ հանրության մասն ենք։ Ուստի օրենքը հետևողականորեն պաշտպանելը, ինչպես նաև քո սահմանադրական իրավունքը պաշտպանելը դա պարզապես կենսական անհրաժեշտություն է։ Ամեն անգամ եթե քեզ տուգանեն երթևեկելի մասի վրա հայտնված հետիոտներին զիջելու համար, ապա հավատա, դու շատ ավելի ես տուժվելու, և քո իրավունքները բռնաբարվելու են։
Էջանիշներ