Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Դե քո ասած օրենքներից ոչ թե մի ՜քիչ, այլ ընդհանրապես չգիտեմ, քանի որ դրանք դատարկաբանություններ են, ընդամենը, և թույլ տուր անկեղծանալ և ասել, որ դու ընդամենը դատարկաբանում ես այս թեմայում, արտահայտում ես մտքեր, որոնք սարկազմից ավել ոչնչի չեն արժանանում: Մի՞թե քեզ դուր է գալիս, երբ հեգնանքով են խոսում քեզ հետ: Հետաքրքիր է՝ ո՞ր մի գրածս կարդալուց ես այնպիսի կարծիք կազմել, որ ես շա՜տ քիչ օրենք գիտեմ: Ասեմ, որ կարծիքդ ինձ ամենևին չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սին գրառումներիդ նպատակը միայն: Այստեղ կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ հետաքրքրում է, քանի որ նրանք լուրջ մարդիկ են, նրանք մտածում են այն օրգանով, որը նախատեսված է հենց մտածելու համար, այլ ոչ ասենք՝ նստելու համար: Սա ասում եմ, որ իմանաս՝ քո անհիմն ու ոչ տրամաբանական կարծիքների հույսին չեմ մնացել:
Իսկ քո գրառումներում ընդամենը մեկ տեղ տեսա օրենքի մասին խոսելիս՝ այս թեմայում, խնդրեցի հղում կատարել մեկ օրենքի, չարեցիր, այլ էժան տրյուկներով փորձեցիր խուսափել հարցից՝ ինչ որ անկապ պատասխան տալով:
Լավ, կներես եթե ինչ որ սխալ կամ վատ բան եմ թույլ տվել: Օրենք «գուզես» խնդրեմ, օրինակ տանը մարդը իրավունք չունի 4000€ -ից ավել գումար պահել դրա համար գոյություն ունի բանկ, ինչու՞, որովհետև կյանքին կարող է վտանգ հանդիսանալ, բացի դրանից եթե տունը թալանեն կամ հրդեհվի ապահովագրությունը չի վճարի այդ գումարից ավել, նաև պետությունը պետք է տեղյակ լինի թե քաղաքացին որքան գումար ունի և ինչ միջոցներով է կուտակել: Դրամապանակում 200€-ից ավել իրավունք չունես, նույնպես կյանքին վտանգ կարող է հանդիսանալ: Դրսում չորս հոգվ չի կարելի կանգնել դրսում, հավաքվել, նաև շենքի բակում չի կարելի որովհետև համարվում է ինչ որ հանցանք ես կազմակերպում, հնարավոր է տուգանվես, կամ տանեն ոստ. բաժանմունք:
Եվրոպայի բնակիչները առօրյա միջավայրում (հայերի նման կիլանոց շխթա մետրանոց խաչեր չգիտեմ ինչ քարերով) թանգ արժեք զարդեղեն չեն կրում, նաև տանը չեն պահում այլ բանկում, ինչու՞, որովհետև կյանքին վտանգ կարող է հանդիսանալ, օրինակ մի «բեսպրիդել» հնարավոր է թալանի և սպանի, կյանքում շատ բաներ մի անգամ է կատարվում:
Իրավունք ունես սրճարանում, ճաշարանում, «ռեստորանում», տանը, կամ ինչ որ մեկի հայաթում: Կարող ես հայաստանի օրենսգիրքը բացես նայես, չգիտեմ ինտեր.-ով էլ երևի կարող ես: Ամբողջ աշխարհի դեմոկրատական երկիրների օրենքները նույնն են, միայն թե կա մի քանի փոքր տարբերություն, օրինակ ասենք նշածս գումարի առիթով:
Իմ գրածը միայն օրենք է կխնդրեմ ուրիշ բաներ չմտածել: