Դե քո ասած օրենքներից ոչ թե մի ՜քիչ, այլ ընդհանրապես չգիտեմ, քանի որ դրանք դատարկաբանություններ են, ընդամենը, և թույլ տուր անկեղծանալ և ասել, որ դու ընդամենը դատարկաբանում ես այս թեմայում, արտահայտում ես մտքեր, որոնք սարկազմից ավել ոչնչի չեն արժանանում: Մի՞թե քեզ դուր է գալիս, երբ հեգնանքով են խոսում քեզ հետ: Հետաքրքիր է՝ ո՞ր մի գրածս կարդալուց ես այնպիսի կարծիք կազմել, որ ես շա՜տ քիչ օրենք գիտեմ: Ասեմ, որ կարծիքդ ինձ ամենևին չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սին գրառումներիդ նպատակը միայն: Այստեղ կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ հետաքրքրում է, քանի որ նրանք լուրջ մարդիկ են, նրանք մտածում են այն օրգանով, որը նախատեսված է հենց մտածելու համար, այլ ոչ ասենք՝ նստելու համար: Սա ասում եմ, որ իմանաս՝ քո անհիմն ու ոչ տրամաբանական կարծիքների հույսին չեմ մնացել:
Իսկ քո գրառումներում ընդամենը մեկ տեղ տեսա օրենքի մասին խոսելիս՝ այս թեմայում, խնդրեցի հղում կատարել մեկ օրենքի, չարեցիր, այլ էժան տրյուկներով փորձեցիր խուսափել հարցից՝ ինչ որ անկապ պատասխան տալով:
Էջանիշներ