User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Գրքերի լավագույն էկրանավորումները

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրքերի լավագույն էկրանավորումները

    Այս ցուցակում նշված անունների մեծամասնությունն, անշուշտ, գերադասելի է ոչ միայն դիտել, այլև անպայման կարդալ. չէ՞ որ, տարածված կարծիքի համաձայն, գրքի էկրանացումը երբեք չի կարող գերազացել իր տպագիր օրիգինալին: Սակայն կան այնպիսի ֆիլմեր, որտեղ սյուժեի, հերոսների և ընդհանուր մթնոլորտի տեղափոխումը գրքի էջերից դեպի մեծ էկրան միայն դրական է անդրադառնում ստեղծագործության որակի վրա՝ էլ ավելի ընդգծելով վառ կերպարները, անսպասելի շրջադարձերը և այլն: Ստորև ներկայացնում եմ գրքերի՝ կինոյի ողջ պատմության ընթացքում նկարահանված լավագույն էկրանացումները: Ցուցակն, անշուշտ, թերի է և փոքր-ինչ սուբյեկտիվ. ակնկալում եմ, որ ներքևում կծավալվեն այն լրացնելու ազնիվ նպատակին ծառայող բուռն և արյունահեղ քննարկումներ : Եվս մի նշում. ջիհադից խուսափելու համար գերադասել եմ ցուցակում տեղ գտած ֆիլմերը չհամարակալել: Եվ այսպես…




    «Շինդլերի ցուցակը»: Հիմնված է Թոմաս Քենիլիի՝ 1982 թվին հրատարակված «Շինդլերի տապանը» վեպի վրա: 1993-ին Սթիվեն Սփիլբերգը էկրանավորեց գիրքը: Ֆիլմը շահել է 7 «Օսկար» մրցանակ:




    «Հարրի Պոտտերը և»… և գրեթե ամեն ինչը: Նկարահանված են ըստ Ջոաննա Ռոուլինգի՝ Հարրի Պոտտերի արկածների մասին պատմող համանուն վեպերի:




    «Մատանիների տիրակալը» եռերգությունը: Թոլքինի էպոսն առաջին անգամ լույս տեսավ հեռավոր 1954 թվականին: Գրեթե կես հարյուրամյակ անց՝ 2001-ից 2004-ը, ռեժիսյոր Պիտեր Ջեքսոնը նկարահանեց երեք մասից բաղկացած մի ֆիլմ, որն աշխարհով մեկ հավաքեց երեք միլիարդ դոլար և արժանացավ 17 «Օսկարի»:




    «Փսիխո»: Հիչկոկի դասական կինոնկարի հիմքում Ռոբերտ Բլոխի՝ 1959 թվին հրատարակված համանուն վեպն է, որն իր հերթին հիմնված է իրական պատմության վրա:




    «Անգլիացի պացիենտը»: Այս զարմանալի վեպի հեղինակը՝Մայքլ Օնդատժեն, 1992 թվին իր ստեղծագործության համար արժանացավ Բուկերովյան մրցանակի: 1996-ին Էնտոնի Մինգելլան գրքի հիման վրա նկարահանեց համանուն ֆիլմ, որը 9 «Օսկար» շահեց, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում:




    «Բեն Հուր». ամերիկացի գրող Լյու Ուոլլասի վեպի մոտիվներով ռեժիսյոր Ուիլյամ Ուայլերի նկարահանած էպիկական կինոնկարը 1959 թվին արժանացավ 11 «Օսկարի»:




    «Քամուց քշվածները»: Վեպի հեղինակը Մագրետ Միտչելն է: Ֆիլմը նկարահանվել է 1939-ին և շահել 10 «Օսկար» մցանակ:




    «Ֆորեսթ Գամփ»: 1994-ին ստեղծված այս փայլուն կինոնկարի հիմքում Ուինսթոն Գրումի՝ 1986 թվին գրած համանուն վեպն է: 6 «Օսկար»:




    «Փախուստ Շոուշենկից»: Ֆրենկ Դարաբոնդն իր «IMDb-հավեժ-N1» ֆիլմը նկարահանել է 1994-ին՝ Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյվորթն ու Շոուշենկից փրկությունը» վեպի հիման վրա: Կինոնկարը ներկայացվել է 7 «Օսկարի»:




    «Մարտական ակումբ»: Դևիդ Ֆինչերի թրիլլերի գրական հիմքը Չակ Պալանիկի համանուն վեպն է: IMDb #16:




    «Կնքահայրը»: 1969-ին Մարիո Պյուզոն աշխարհի դատին հանձնեց համանուն վեպը, որի հիման վրա էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նկարահանեց իր գանգստերական դրաման: 3 «Օսկար»՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար (ադապտացիա), լավագույն առաջին պլանի տղամարդու դերակատարում (Մառլոն Բրանդո):




    «Մեծ ձուկ»: Նկարահանված է ըստ Դենիել Ուոլլեսի «Մեծ ձուկ. Առասպելաբանական համամասնությունների վեպ» գրքի: Արժանացել է «Օսկարի» լավագույն երաժշտության համար:




    «Մնա ինձ հետ»: Ռեժիսյոր՝ Ռոբ Ռեյներ, ֆիլմին որպես հիմք ծառայած «Մարմինը» վեպի հեղինակ՝ Ստիվեն Քինգ:




    «Վարդի անունը»: 1986-ին ռեժիսյոր Ժան-Ժակ Աննոն փայլուն կերպով էկրանավորեց Ումեբրտո Էկոյի աշխարհահռչակ «Վարդի անունը» վեպը: Շոն Կոններիի մարմնավորած Բասկերվիլցի Ուիլիամը անմոռանալի է:




    «Կանաչ մղոնը»: Եվս մեկ ֆիլմ, որի ռեժիսյորը Ֆրենկ Դարաբոնդն է: Եվս մեկ ֆիլմ, որը հիմնված է Ստիվեն Քինգի համանուն վեպի վրա: «Օսկարի» չորս նոմինացիա և ջերմագույն ընդունելություն հանդիսատեսի կողմից:




    «Տասներկու աթոռ», «Ոսկե հորթը»: Հանճարեղ գրչեղբայրներ պարոնայք Իլֆն ու Պետրովը մեզ նվիրեցին մեծ կոմբինատորի փայլուն կերպարը, իսկ ռեժիսյորներ Լեոնիդ Գայդայն ու Միխայիլ Շվեյցերը հավերժ անմահացրեցին Օստապ Իբրահիմովիչին ժապավենի վրա:




    «Մենք ենք, մեր սարերը»: Ռեժիսյոր Հենրիկ Մալյանի ստեղծագործությունը, որպես ֆիլմ, բնավ չի զիջում գրող Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը, որպես վիպակի: Սրանից լավ գովեստ դժվար է գտնել. հայկական լավագույն կինոնկարներից մեկը, եթե ոչ ամենալավը:




    «Պատերազմ և խաղաղություն»: Սերգեյ Բոնդարչուկի մոնումենտալ ստեղծագործությունը Լև Տոլստոյի վեպի արժանի էկրանավորումն է: Բազմաթիվ մրցանակներ, այդ թվում, 1968 թվին, «Օսկար»՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում:



    Ցուցակը բաց է, պարոնայք :
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.02.2010), A.r.p.i. (04.02.2010), Ariadna (03.02.2010), Cassiopeia (03.02.2010), Chuk (03.02.2010), cold skin (03.02.2010), dvgray (03.02.2010), Farfalla (03.02.2010), Gayl (04.02.2010), helium (03.02.2010), Hripsimee (04.02.2010), Jarre (03.02.2010), Katka (17.04.2011), Kita (04.02.2010), Malxas (30.12.2010), Rammer (05.02.2010), Tyler (03.02.2010), Yeghoyan (03.02.2010), Yellow Raven (26.12.2010), Yevuk (26.12.2010), _DEATH_ (04.02.2010), Աշխեն (12.02.2010), Արևածագ (24.10.2010), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (03.02.2010), Երկնային (05.02.2010), ԿԳԴ (05.02.2010), Մանուլ (08.01.2011), Նաիրուհի (26.12.2010), Շինարար (03.02.2010), Ռուֆուս (03.02.2010), Ֆոտոն (03.02.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    "Обыкновенное чудо" - /երևի /"Սովորական հրաշք"
    Եվգենի Շվարցի համանուն պիեսի էկրանավորում: Հիանալի դերասանների մի ամբողջ պլեյադա: Եվ իհարկե անգերազանցելի Եվգենի Լեոնով:

    "Ռոբիզոն Կռուզոի կյանքը և զարմանահրաշ արկածները": Դանիել Դեֆոյի "Ռոբիզոն Կրուզո"- ի մոտիվներով: Գլխավոր դորում մեծ դերասան՝ Լեոնիդ Կուռավլյով:
    ու նաև երաժշտության հիանալի ներդաշնակում՝ հանճարեղ Վիվալդիի "Տարվա եղանակների" ներքո:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 03.02.2010, 04:55:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Առնե՛տ
    Թեման տեսա, ասեցի հեսա «ազգային-ազատագրական» գրառում եմ անելու ու վիրավորված տոնով ցանկիդ ավելացնեմ «մենք ենք մեր սարերը», որն իսկապես արտակարգ էկրանավորում եմ համարում, էն էլ հասա վերջին, տեսա որ գրել ես, մանթո մնացի

    Հարրի Փոթթերը ցուցակից կհանեի, կինոն էն չի
    Այսինքն որպես առանձին միավոր, որպես «թեթև» կինո վատը չի, բայց գրքի արժանի էկրանավորում չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.02.2010), Albus (03.02.2010)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Էս մեկը գրում եմ հարցի տեսքով: «Շկիդ հանրապետությունը» հրաշալի գիրք է ու ունի նաև կինո: Ես կինոն չեմ տեսել, բայց հրաշալի կարծիքներ եմ լսել այդ ֆիլմի մասին, ու եթե տեսնողներ կան, թող ասեն, էս թեմային արժան է, թե ոչ:

    Որպես գրքի լավ էկրանավորում շատ եմ հավանել նաև Չարլզ Դիկկենսի «Օլիվեր Թվիստի արկածները» գրքի հիման վրա նկարած «Օլիվեր Թվիստ» կինոն: Ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.02.2010), Ariadna (03.02.2010), Cassiopeia (03.02.2010), dvgray (03.02.2010), masivec (03.02.2010), Rhayader (24.10.2010), Արևածագ (24.10.2010), Երկնային (05.02.2010), Ռուֆուս (03.02.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկը գրում եմ հարցի տեսքով: «Շկիդ հանրապետությունը» հրաշալի գիրք է ու ունի նաև կինո: Ես կինոն չեմ տեսել, բայց հրաշալի կարծիքներ եմ լսել այդ ֆիլմի մասին, ու եթե տեսնողներ կան, թող ասեն, էս թեմային արժան է, թե ոչ:
    տեսել եմ ու ասեմ, որ հիանալի ֆիլմ է: չես սխալվել: Սերգեյ Յուրսկու հիանալի դերասանական կատարում: Ու ոչ միայն իր:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 03.02.2010, 04:56:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.02.2010), Kuk (04.02.2010), Արևածագ (24.10.2010)

  10. #6
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առնե՛տ
    ...Հարրի Փոթթերը ցուցակից կհանեի, կինոն էն չի
    Այսինքն որպես առանձին միավոր, որպես «թեթև» կինո վատը չի, բայց գրքի արժանի էկրանավորում չի:
    Լրիվ համաձայն եմ, գրքին չի հասնում ոչ մի կերպ, բացառություն է միայն 3-րդ մասի էկրանավորումը: Սպասենք, հավանաբար մի 15 տարի հետո կսկսեն նորից առաջին մասից նկարահանել այս գրքերի էկրանավորումը, հուսանք` ավելի լավ կստացվի:

  11. #7
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Գարնան 17 ակնթարթ
    Ոչ ծավալուն գիրք,բավականին մանրամասն-երկար ֆիլմ,ընդ որում չձգձգած:
    Տեսածս երևի միակ ֆիլմն է,որ կարող ես գիրքը չկարդալ և ոչինչ չկորցնել:
    Վերջին խմբագրող՝ Hda: 03.02.2010, 09:33:

  12. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    «Նմանվել Սասունցի Դավթին», հավեսով մանկական կինո է…

  13. #9
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    «Դյունա»։ Ֆրենկ Հերբերտի համանուն գրքի էկրանավորումը, ռեժիսոր՝ Ջոն Հարրիսոն, 2000թ։ Իրենից մերկայացնում է մինիսերիալ՝ 275րոպե ընդհանուր տեւողությամբ։
    «Դյունայի զավակները»։ 2-րդ եւ 3-րդ գրքերի էկրանավորումն է, ռեժիսոր՝ Գրեգ Յայտանես, 2003թ, մինիսերիալ, 260ր։
    Ֆրենկ Հերբերտի «Դյունա»-ն սագա է՝ բաղկացած 6 գրքերից։ Այն արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ հանդիսանում է բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ գրքերից մեկը։ Հեղինակի մահից հետո, սակայն, նրա որդին Կեվին Անդերսոնի հետ մեկտեղ հրատարակել է մի շարք գրքեր՝ օրիգինալ «Դյունա»-ին նախորդող եւ հաջորդող պատմությունների եւ իրադարձությունների նկարագրություններով։
    2008թ-ին պաշտոնապես հայտարարվել էր այն մասին, որ Paramount Pictures-ը զբաղվելու է հանրահայտ վեպի նոր էկրանավորմամբ։ Կեվին Անդերսոնը եւ Բրայան Հերբերտը հանդես են գալու որպես պրոդյուսերի օգնականներ։ Նկարահանումները սկսվելու են 2010թ-ին։ Ներկայումս դերասանների ցանկը հայտնի չէ, սակայն հնարավոր է, որ Ռոբերտ Պատտինսոնը (The Twilight Saga-ի գլխավոր դերակատարը) հանդես գա այս ֆիլմում․․․
    Կցված նկարներ Կցված նկարներ

  14. #10
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Իմ կարծիքով Դոստոյեվսկու «Ոճիր և պատիժ»-ն էլ է շատ լավ ֆիլմ ստացվել:

    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (24.10.2010)

  16. #11
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Երբեք չեմ կարողացել գիրք կարդալուց հետո էկրանավորումը նայել: Կարդալուց ինքդ քո սցենարը, պատկերներն ես կառուցում, նայելուց հետո կոպիտ ասած «լոմկա» ա պատում: Չնայած բացառություններ եղել են, որ ֆիլմը գրքին շատ քիչ ա զիճել, կերպարները բնական են եղել: Դրանցից մի քանիսը առանձնացնեմ՝ մեկը «Վարպետը և Մարգարիտան» է , Նույն Բուլգակովի «Շան սիրտը», Պարֆյումերը(Ժան Բատիստ Գրենույը), «Зеленая миля»-ն(շատ հաջող էկրանավորում):
    Իսկ Ֆ.Սկոթ Ֆիցջերալդի «Загадочная история Бенджамина Баттона» համանուն ֆիլմը երևի միակ դեպքն ա, որ ֆիլմը ավելի լավն է, քան գիրքը: Ապսուրդ:
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 04.02.2010, 01:12:
    Чеширский КотЭ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (04.02.2010), Starkiller (24.03.2010)

  18. #12
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    «Страх и трепет» : Բելգիացի գրող` Ավելի Նոտոմբի «Stupeur et tremblements» գրքի հիման վրա: Արժանացել է Ցեզար մրցանակի «Լավագույն դերասանուհի»(Sylvie Testud) կատեգորիայում: Վատ չի ստացվել
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  19. #13
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարրի Փոթթերը ցուցակից կհանեի, կինոն էն չի
    Այսինքն որպես առանձին միավոր, որպես «թեթև» կինո վատը չի, բայց գրքի արժանի էկրանավորում չի:
    ճիշտա, Հարրի փոթթերի մենակ առաջին կինոնա գրքին համապատասխան,6-ը ընդհանրապես ավելի շատ ամերիկյան կատակերգություն էր ,քան գրքի էկրանավորում…
    Ամենահաջող էկրանիզացումը համարում եմ Մատանիների տիրակալի երեք ֆիլմերը, որովհետև գիրքը շատ տեղերում լավ ձանձրալիա դառնում , իսկ ֆիլմում ամեն մի կադրը տեղինա ու շատ սիրուն

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    helium (04.02.2010)

  21. #14
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Ֆ.Սկոթ Ֆիցջերալդի «Загадочная история Бенджамина Баттона» համանուն ֆիլմը երևի միակ դեպքն ա, որ ֆիլմը ավելի լավն է, քան գիրքը: Ապսուրդ:
    .
    Ֆիցջերալդի գրածը փոքր պատմություն էր չէ՞, գիրքը չեմ կարդացել,բայց ֆիլմը բավականին ձանձրալի էր:

  22. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերի լավագույն էկրանավորումները

    Երևի շատ քիչ գրքերից մեկը, որի ֆիլմն ավելի շատ եմ հավանում - Մայրիկ

    Անրի Վեռնոյի գիրքը վերին աստիճանի անհետաքրքիր, անզգացմունք գործ է, իսկ ֆիլմը պարզապես հրաշք է
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsimee (04.02.2010), Jarre (04.02.2010), Kita (04.02.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրքերի փոխանակում
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Գեղարվեստական գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.04.2015, 11:24
  2. Գրքերի թանկությունը Երևանում
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 19.02.2014, 01:25
  3. Գրքերի տպագրության հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 23.03.2012, 11:17
  4. 2011թ. կարդացած լավագույն գրքերի եռյակը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 09.01.2012, 10:10
  5. Կարդու՞մ եք արդյոք գրքերի նախաբանները
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.11.2010, 18:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •