User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Գրքերի լավագույն էկրանավորումները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրքերի լավագույն էկրանավորումները

    Այս ցուցակում նշված անունների մեծամասնությունն, անշուշտ, գերադասելի է ոչ միայն դիտել, այլև անպայման կարդալ. չէ՞ որ, տարածված կարծիքի համաձայն, գրքի էկրանացումը երբեք չի կարող գերազացել իր տպագիր օրիգինալին: Սակայն կան այնպիսի ֆիլմեր, որտեղ սյուժեի, հերոսների և ընդհանուր մթնոլորտի տեղափոխումը գրքի էջերից դեպի մեծ էկրան միայն դրական է անդրադառնում ստեղծագործության որակի վրա՝ էլ ավելի ընդգծելով վառ կերպարները, անսպասելի շրջադարձերը և այլն: Ստորև ներկայացնում եմ գրքերի՝ կինոյի ողջ պատմության ընթացքում նկարահանված լավագույն էկրանացումները: Ցուցակն, անշուշտ, թերի է և փոքր-ինչ սուբյեկտիվ. ակնկալում եմ, որ ներքևում կծավալվեն այն լրացնելու ազնիվ նպատակին ծառայող բուռն և արյունահեղ քննարկումներ : Եվս մի նշում. ջիհադից խուսափելու համար գերադասել եմ ցուցակում տեղ գտած ֆիլմերը չհամարակալել: Եվ այսպես…




    «Շինդլերի ցուցակը»: Հիմնված է Թոմաս Քենիլիի՝ 1982 թվին հրատարակված «Շինդլերի տապանը» վեպի վրա: 1993-ին Սթիվեն Սփիլբերգը էկրանավորեց գիրքը: Ֆիլմը շահել է 7 «Օսկար» մրցանակ:




    «Հարրի Պոտտերը և»… և գրեթե ամեն ինչը: Նկարահանված են ըստ Ջոաննա Ռոուլինգի՝ Հարրի Պոտտերի արկածների մասին պատմող համանուն վեպերի:




    «Մատանիների տիրակալը» եռերգությունը: Թոլքինի էպոսն առաջին անգամ լույս տեսավ հեռավոր 1954 թվականին: Գրեթե կես հարյուրամյակ անց՝ 2001-ից 2004-ը, ռեժիսյոր Պիտեր Ջեքսոնը նկարահանեց երեք մասից բաղկացած մի ֆիլմ, որն աշխարհով մեկ հավաքեց երեք միլիարդ դոլար և արժանացավ 17 «Օսկարի»:




    «Փսիխո»: Հիչկոկի դասական կինոնկարի հիմքում Ռոբերտ Բլոխի՝ 1959 թվին հրատարակված համանուն վեպն է, որն իր հերթին հիմնված է իրական պատմության վրա:




    «Անգլիացի պացիենտը»: Այս զարմանալի վեպի հեղինակը՝Մայքլ Օնդատժեն, 1992 թվին իր ստեղծագործության համար արժանացավ Բուկերովյան մրցանակի: 1996-ին Էնտոնի Մինգելլան գրքի հիման վրա նկարահանեց համանուն ֆիլմ, որը 9 «Օսկար» շահեց, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում:




    «Բեն Հուր». ամերիկացի գրող Լյու Ուոլլասի վեպի մոտիվներով ռեժիսյոր Ուիլյամ Ուայլերի նկարահանած էպիկական կինոնկարը 1959 թվին արժանացավ 11 «Օսկարի»:




    «Քամուց քշվածները»: Վեպի հեղինակը Մագրետ Միտչելն է: Ֆիլմը նկարահանվել է 1939-ին և շահել 10 «Օսկար» մցանակ:




    «Ֆորեսթ Գամփ»: 1994-ին ստեղծված այս փայլուն կինոնկարի հիմքում Ուինսթոն Գրումի՝ 1986 թվին գրած համանուն վեպն է: 6 «Օսկար»:




    «Փախուստ Շոուշենկից»: Ֆրենկ Դարաբոնդն իր «IMDb-հավեժ-N1» ֆիլմը նկարահանել է 1994-ին՝ Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյվորթն ու Շոուշենկից փրկությունը» վեպի հիման վրա: Կինոնկարը ներկայացվել է 7 «Օսկարի»:




    «Մարտական ակումբ»: Դևիդ Ֆինչերի թրիլլերի գրական հիմքը Չակ Պալանիկի համանուն վեպն է: IMDb #16:




    «Կնքահայրը»: 1969-ին Մարիո Պյուզոն աշխարհի դատին հանձնեց համանուն վեպը, որի հիման վրա էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նկարահանեց իր գանգստերական դրաման: 3 «Օսկար»՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար (ադապտացիա), լավագույն առաջին պլանի տղամարդու դերակատարում (Մառլոն Բրանդո):




    «Մեծ ձուկ»: Նկարահանված է ըստ Դենիել Ուոլլեսի «Մեծ ձուկ. Առասպելաբանական համամասնությունների վեպ» գրքի: Արժանացել է «Օսկարի» լավագույն երաժշտության համար:




    «Մնա ինձ հետ»: Ռեժիսյոր՝ Ռոբ Ռեյներ, ֆիլմին որպես հիմք ծառայած «Մարմինը» վեպի հեղինակ՝ Ստիվեն Քինգ:




    «Վարդի անունը»: 1986-ին ռեժիսյոր Ժան-Ժակ Աննոն փայլուն կերպով էկրանավորեց Ումեբրտո Էկոյի աշխարհահռչակ «Վարդի անունը» վեպը: Շոն Կոններիի մարմնավորած Բասկերվիլցի Ուիլիամը անմոռանալի է:




    «Կանաչ մղոնը»: Եվս մեկ ֆիլմ, որի ռեժիսյորը Ֆրենկ Դարաբոնդն է: Եվս մեկ ֆիլմ, որը հիմնված է Ստիվեն Քինգի համանուն վեպի վրա: «Օսկարի» չորս նոմինացիա և ջերմագույն ընդունելություն հանդիսատեսի կողմից:




    «Տասներկու աթոռ», «Ոսկե հորթը»: Հանճարեղ գրչեղբայրներ պարոնայք Իլֆն ու Պետրովը մեզ նվիրեցին մեծ կոմբինատորի փայլուն կերպարը, իսկ ռեժիսյորներ Լեոնիդ Գայդայն ու Միխայիլ Շվեյցերը հավերժ անմահացրեցին Օստապ Իբրահիմովիչին ժապավենի վրա:




    «Մենք ենք, մեր սարերը»: Ռեժիսյոր Հենրիկ Մալյանի ստեղծագործությունը, որպես ֆիլմ, բնավ չի զիջում գրող Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը, որպես վիպակի: Սրանից լավ գովեստ դժվար է գտնել. հայկական լավագույն կինոնկարներից մեկը, եթե ոչ ամենալավը:




    «Պատերազմ և խաղաղություն»: Սերգեյ Բոնդարչուկի մոնումենտալ ստեղծագործությունը Լև Տոլստոյի վեպի արժանի էկրանավորումն է: Բազմաթիվ մրցանակներ, այդ թվում, 1968 թվին, «Օսկար»՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում:



    Ցուցակը բաց է, պարոնայք :
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (04.02.2010), A.r.p.i. (04.02.2010), Ariadna (03.02.2010), Cassiopeia (03.02.2010), Chuk (03.02.2010), cold skin (03.02.2010), dvgray (03.02.2010), Farfalla (03.02.2010), Gayl (04.02.2010), helium (03.02.2010), Hripsimee (04.02.2010), Jarre (03.02.2010), Katka (17.04.2011), Kita (04.02.2010), Malxas (30.12.2010), Rammer (05.02.2010), Tyler (03.02.2010), Yeghoyan (03.02.2010), Yellow Raven (26.12.2010), Yevuk (26.12.2010), _DEATH_ (04.02.2010), Աշխեն (12.02.2010), Արևածագ (24.10.2010), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (03.02.2010), Երկնային (05.02.2010), ԿԳԴ (05.02.2010), Մանուլ (08.01.2011), Նաիրուհի (26.12.2010), Շինարար (03.02.2010), Ռուֆուս (03.02.2010), Ֆոտոն (03.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրքերի փոխանակում
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Գեղարվեստական գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.04.2015, 11:24
  2. Գրքերի թանկությունը Երևանում
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 19.02.2014, 01:25
  3. Գրքերի տպագրության հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 23.03.2012, 11:17
  4. 2011թ. կարդացած լավագույն գրքերի եռյակը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 09.01.2012, 10:10
  5. Կարդու՞մ եք արդյոք գրքերի նախաբանները
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.11.2010, 18:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •