Բրոունյան շարժումը բոլորիս քաջ հայտնի է ֆիզիկայի դեռ դպրոցական դասընթացից: Մոլեկուլների քաոսային շարժում: Մոլեկուլները հարվածում են իրար, փոխում հետագիծը, հետո հարվածում մի այլ մոլեկուլի կրկին փոխում հետագիծը և այլն... ամեն ինչ պարզ է չէ? Երեկ պատահաբար մտքումս մի հարց ծագեց, իսկ ինչու բրոունյան շարժումը չի դադարում? Վերրիվերջո պոտենցիալ և կինետիկ էներգիաների անընդհատ փոխակերպումները պետք է բերեին էներգիայի նվազման չէ? Այսինքն աստիճանաբար մոլեկուլները պետք է դառնային ավելի քիչ շարժունակ, պոտենցիալ էներգիան փոքրանար և այլն: Ինչ եք կարծում?


Մեջբերել
Համ էլ Բրոունյան շարժումը պայմանավորված է մոլեկուլների քաոսային շարժումով, բայց լրիվ նույն բանը չի:


Էջանիշներ