Լավ ես ասում: Սակայն ես տրամադրությունը շաբաթվա օրերով չեմ չափում: Հարցը այստեղ կայանում է նրանում, որ մարդիկ սկսեն ավելի շատ լավ տրամադրության վրա ուշադրություն դարձնել: Առաջին հայցքից կթվա թե ինչ-որ դեբիլ բան եմ ասում, բայց իրականում ես կարծում եմ ու գտնում, որ երևի թե մարդը ավելի շատ կենտրոնանում և հիշում է իր վատ օրերը, վատ պահերը, իսկ լավ պահերը կարծես թե անտեսվում են, բայց չէ որ կարող է վատը քայլում է լավի հետ հավասարապես:
Փաստորեն հարցումը շաբաթվա վրա է արվել մեր գործը հեշտացնելու համար, արդյոք նորմալ կլիներ, որ ասեի ժողովրուդ ամսվա, տարվա, կամ հինգ տարվա մեջ քանի օր եք լավ տրամադրություն ունեցել: Իսկ այսպես հեշտ է: Նախ մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել նաև լավ տրամադրությամբ, լավ տրամադրությունը գերակշռող օրերին, և երկրորդ եթե ուշադիր չէին , ապա հաջորդ շաբաթվա ընթացքում կփորձեն ուշադիր լինեն: Իսկ ինչ վերաբերվում է կեղծ կամ ճիշտ լինելուն ապա ասեմ, որ է էս սաղ աշխարհնա սթի վրա նստած և այս հարցման սութն ու ճիշտը կախված է հենց մեզնից: Եվ սա պատահական թեմա չէ, այն ունի իր մեջ խորը իմաստ և կխնդրեմ հարցերին նայել նաև մի քիչ այլ տեսանկյունից: Սա , եթե չեմ սխալվում հոգեբանություն և փիլիսոփայություն բաժիննա: Այստեղ կարող է և ոչ ստանդարտ մտածելակերպ կա: Օրինակ, նայեք, զուգահեռ ուղիղները չեն հատվում, ճիշտ է, սակայն սա ճիշտ է այլ հավասար պայմաններում, եթե մեծացնենք դիտարկվող տարածությունը օրինակ եռաչափ կամ ավելի , ապա հնարավոր է, որ զուգահեռ ուղիղները հատվեն: Ասածս այն է, որ ոչ ամեն ինչն է ենթարկվում աքսիոմներին, թեորեմներին: Էլ ինչ ասեմ աստծո գոյության, կյանքի, սիրո, տրամադրության մասին, որոնք խիստ թեորեմներով, սահմանումներով, ապացույցներով տալը դժվար գործ է, քանզի լրիվ այդ բնական բաները կորցնում են իրենց բնականությունը: Եվ հետո օրինակ ես չեմ տեսնում ոչմի դժվարություն այս հարցման գործում, ես օրինակ մոտավորապես կարող եմ նշել թե շաբաթվա մեջ քանի օր է իմ մոտ լավ տրամադրությունը գերակշռել, այ հենց շաբաթով եմ արել, որ ավելի հեշտ լինի: Ժամով կարելի էր սակայն սա իզուր լարվածությունա, իսկ օրվա վերջում, եթե մի 5 րոպե մտածես, ապա անպայման ինքդ քո մեջ կգտնես որ մեկն է գերակշռել:
Էջանիշներ