User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: TV ARM RU, TV Armenia RU

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    TV ARM RU, TV Armenia RU

    Ռուսաստանում եթեր կհեռարձակվի «ՏՎ Արմենիա ռու» հեռուստաալիքը



    Առաջին հայկական տեղեկատվական զվարճալի «ՏՎ Արմենիա ռու» ալիքը եթեր կհեռարձակվի Ռուսաստանի տարածքում 2010 թ. սեպտեմբերի 1-ից:

    Ինչպես նշվում է հեռուստաալիքի պաշտոնական կայքում, հեռուստաալիքի գլոբալ նպատակն է լուսաբանել հայերի ակտիվ մասնակցությունը համաշխարհային հասարակական, քաղաքական և այլ իրադարձություններում, որոնք ուղղակիորեն կապված են ինչպես ԱՊՀ, Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում հայ ժողովրդի սոցիալտնտեսական զարգացման հետ, այնպես էլ խորը պատմամշակութային ժառանգության հետ, որն ունեցել և ունի հայ ազգը մարդկության զարգացման պատմության մեջ:

    Հեռուստաալիքի հիմնական խնդիրներն են Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև այլ երկրներում բնակվող հայերի հասարակական, մշակութային, քաղաքական և տնտեսական կյանքի օպերատիվ լուսաբանումը, ինչպես նաև միասնական տեղեկատվական կամրջի ստեղծումը, որը միավորում է հայերի հասարակական հետաքրքրությունները ողջ աշխարհում:

    «Հեռուստաալիքը պետք է հեռարձակվի և հայերի աճող սերնդի շրջանում սերմանի ժողովրդի լավագույն գծերն ու արարքները, ժողովուրդ, որը չնայած բազմադարյա հալածանքներին, կորուստներին և ցեղասպանությանը՝ կարողացել է պահպանել հարուստ մշակույթը, լեզուն, հավատքը, իմաստուն ավանդույթները և հայրենիքը՝ վերադարձնելով անկախ հանրապետության կարգավիճակը: Հայ ժողովուրդը հաղթահարեց ամեն ինչ, նույնիսկ անհաղթահարելի թվացող դժվարությունները սեփական յուրօրինակ կենսունակության, լավատեսության, հումորի հատուկ զգացողության և աշխատասիրության շնորհիվ», - ասվում է հեռուստաալիքի կայքում:

    Հեռուստաալիքը ծրագրում է հեռարձակել լրատվական, սոցիալական, կրոնական, զվարճալի և երաժշտական ծրագրեր: Թեմատիկ բաժինների թվում կարելի է նշել նաև վավերագրական, ճանաչողական, հեղինակային, վերլուծական ծրագրերը:

    Ընկերության հեռուստածրագրերի ցանցում կընդգրկվեն նաև տնտեսական, ֆինանսական, մարզական, երիտասարդական թեմաներն արծարծող ծրագրեր, ինչպես նաև նախատեսված է ցուցադրել ֆիլմեր, թատերական բեմադրություններ, ռուսաստանցի հայազգի հայտնի մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ հարցազրույցներ:

    Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի տարածքում բնակվող 143 միլիոն մարդուց 2,5 տոկոսը հայեր են:

    «ՏՎ Արմենիա ռու» հեռուստաալիքն ունի պաշտոնական կայք՝ http://www.tvarmenia.ru: «ՏՎ Արմենիա ռու»-ն միջին մակարդակի ժամանակակից, թվային հեռուստաալիք է, որն ազդանշան է փոխանցում արբանյակային, մալուխային և ինտերնետ ցանցերին (Մոսկվայում դրանց թիվը մոտավորապես 10 է, Ռուսաստանի մարզերում՝ 200-ը):


    http://ar.newsarmenia.ru/sng1/20100202/42195818.html

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ապե Ջան (06.02.2010), Լուսիանա (02.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոդիսական UPS Armenia-ի հետ...
    Հեղինակ՝ armatura, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.03.2015, 18:11
  2. Armenia Tv, US Armenia TV, EU Armenia TV
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 180
    Վերջինը: 27.05.2013, 22:45
  3. Grand Theft Auto:Armenia(GTA:Armenia)
    Հեղինակ՝ Fashist, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 19.11.2010, 23:59
  4. Grand Theft Auto:Armenia(GTA:Armenia)
    Հեղինակ՝ Fashist, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 94
    Վերջինը: 24.07.2010, 23:27
  5. wap.armenia.wen.su
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:21

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •