User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Աշխարհի ժողովուրդները ունեն իրենց մահացածներին հարգելու տարօրինակ սովորույթներ: Եկեք ծանոթանանք դրանց հետ:

    Հ.Գ. Հղի կանանց, թույլ նյարդեր ունեցողներին և երեխաներին խնդրում եմ հեռանալ մոնիտորից


    Կախված դագաղները - Սագադա, Ֆիլիպիններ



    Ֆիլիպինների Իգորոտ ցեղի մոտ գոյություն ունի սովորույթ դագաղները կախել անհասանելի ժայռերից: Այս սովորույթը ձևավորվել է ավելի քան 2000 տարի առաջ, սակայն այն այժմ այնքան էլ մեծ տարածում չունի: Իգորոտները հավատում են, որ ինչքան բարձր է դիակը կախված, այնքան այն մոտ է դրախտին:



    Այս սովորույթը ունի նաև ավելի պրակտիկ պատճառներ: Բարձր ժայռերից կախված դագաղները գրեթե անհնարին է պղծել, այն նաև դիակները պաշտպանում է մուսսոնային անձրևներից և քամիներից: Տարեց իգորոտները իրենք էին պատրաստում իրենց դագաղները, իսկ մահից հետո նրանց մարմինները ծխահարում էին, որպեսզի ավելի լավ պահպանվեին: Սագադայում վերջին դագաղը կախվել է 2008թ-ին, սակայն հիմա Իգորոտները նախընտրում են թաղել մահացածների մարմինները:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 40 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (03.02.2010), Ambrosine (03.02.2010), Arpine (31.07.2011), ars83 (02.02.2010), Benadad (11.07.2010), CactuSoul (02.02.2010), cold skin (02.02.2010), davidus (03.02.2010), E-la Via (02.02.2010), Enigmatic (02.02.2010), Farfalla (02.02.2010), impression (07.02.2010), Inana (10.08.2010), Kita (02.02.2010), Kuk (02.02.2010), Lion (03.02.2010), Monk (02.02.2010), Nadine (02.02.2010), Norton (02.02.2010), REAL_ist (03.02.2010), Renata (08.11.2011), Rhayader (14.11.2010), Safaryan (02.02.2010), Sona_Yar (02.02.2010), s_hrayr (10.08.2010), VisTolog (06.05.2010), Yellow Raven (04.02.2010), Անամնիսիս (07.10.2010), Արծիվ (10.08.2010), Գաղթական (06.03.2010), Դատարկություն (03.02.2010), Ինչուիկ (02.02.2010), Ձայնալար (02.02.2010), Մանուլ (02.02.2010), Նարե (03.02.2010), Ռեդ (02.02.2010), Սլիմ (08.11.2011), Տրիբուն (26.03.2010), Ֆոտոն (03.02.2010), Ֆրեյա (02.02.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Չնայած սա գերեզմանոց չի, սակայն խոսում է թեմայի հետ

    Խաչերի բլուրը - Շիաուլյայ, Լիտվա



    Չնայած շատերը կարծում են, որ լիտվական Շիաուլյայ քաղաքի մոտ գտնվող խաչերը մահվան և տառապանքի խորհրդանիշ են, այն իրականում սիրո և հավատի խորհրդանիշ է:



    Այստեղ առաջին անգամ սկսեցին խաչեր տեղադրել 1831թ-ին, որպես ցարական Ռուսաստանի դեմ ըմբոստության խորհրդանիշ: Խորհրդային ժամանակաշրջանում Խաչերի Բլուրը համարվում էր հակակոմունիստական խորհրդանիշ և այն մի քանի անգամ հիմնահատակ ոչնչացվել է: Սակայն ամեն անգամ հաջորդ օրը բլրի վրա նոր խաչեր էին հայտնվում:



    Լիտվացիների հավատը գոյատևել է նույնիսկ ամենածանր ժամանակներում և խաչերի քանակը անընդհատ աճում է: 1900թ-ին այստեղ կար մոտավորապես 130 խաչ, հիմա կա 14.387 մեծ և 41.000 փոքր խաչեր և նրանց քանակը անընդհատ աճում է:

    1993թ-ին Խաչերի Բլուր է այցելում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը և այն հռչակում սիրո, հավատի, խաղաղության խորհրդանիշ:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 02.02.2010, 14:14: Պատճառ: Տառասխալի ուղղում
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.02.2010), CactuSoul (02.02.2010), cold skin (02.02.2010), davidus (03.02.2010), E-la Via (02.02.2010), Enigmatic (02.02.2010), helium (02.02.2010), impression (07.02.2010), Inana (10.08.2010), Kuk (02.02.2010), Lion (03.02.2010), Monk (02.02.2010), Nadine (02.02.2010), Norton (02.02.2010), One_Way_Ticket (02.02.2010), Rammstein (02.02.2010), REAL_ist (03.02.2010), Renata (08.11.2011), Safaryan (02.02.2010), Sona_Yar (02.02.2010), Yellow Raven (04.02.2010), Անամնիսիս (07.10.2010), Արծիվ (10.08.2010), Գաղթական (06.03.2010), Դատարկություն (03.02.2010), Ինչուիկ (02.02.2010), Ձայնալար (02.02.2010), Մանուլ (02.02.2010), Նարե (03.02.2010), Ներսես_AM (02.02.2010), Սլիմ (08.11.2011), Ֆոտոն (03.02.2010)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,136
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    ԻՆչքան գիտեմ, քաղաքի անունը Շիաուլյայ է

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (02.02.2010)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Ուրախ Գերեզմանոցը – Սեպենցա, Ռումինիա



    Ռումինիա Մարամուրեշ նահանգում գտնվող Սեպենցայի «Ուրախ գերեզմանոցը» Ռումինիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այն «ուրախ» դարձավ 1935թ-ին, երբ Ստան Իոն Պատրաս անունը կրող քանդակագործը սկսեց նկարներ և գրություններ ավելացնել իր ստեղծած փայտե խաչերին: Հաճախ խաչերի վրա նկարում էր մահացածի մասնագիտությունը կամ մահվան պատճառը, կամ էլ ավելացնում տապանագրեր, ոտանավորներ մահացածի ընտանիքի անդամների անունից:



    Այստեղ մարդկանց տխուր պատմությունները հումորով են ներկայացված, ինչը այս գերեզմանոցը դարձնում է յուրահատուկ: Գերեզմանոցներում սովորաբար տառապանք և արտասուք կգտնեք, սակայն Սեպենցայում երբեմն բավականին զվարճալի գերեզմանաքարեր կտեսնեք: Սակայն ավելացնենք, որ Պատրասը սովորաբար մահացածի ընտանիքի համաձայնությունն էր ստանում նախքան զվարճալի խաչերը և տապանաքարերը պատրաստելը: Ամենահաճախ հանդիպող տապանագրերը գյուղացիների և ազնիվ առևտրականների մասին են, սակայն հանդիպում են նաև ոտանավորներ անբարոյականների, մարդասպանների և կոմունիստական կուսակցության անդամների մասին:



    «Այս տապանաքարի տակ հանգչում եմ ես՝ մոլդովացի Գեորգեն: Ես շատ էի աշխատում ձիերի հետ, քանի դեռ ես կենդանի էի, ձիերի օգնությամբ փայտ էի կրում վաճառելու համար: Սակայն մի օր ես ճանապարհին մահացա և ինձ այստեղ թաղեցին: Ես շատ էի ուզում ավելի երկար ապրել, սակայն իմ ճակատագիրն է այստեղ փտել: Ես այս աշխարհը լքեցի 59 տարեկանում, մահացա 1986թ-ին»:



    «Ես ձեզ մի լավ բան կասեմ,
    Ես շատ էի սիրում սալորի օղի,
    Երբ պանդոկում հարբում էի ընկերներիս հետ
    Շատ հաճախ մոռանում էի, թե ինչի համար էի այս աշխարհ եկել:»




    Սեպենցայի գերեզմանոցում կարող եք հանդիպել Երկրորդ համաշխարհային պատերազմին, կոմունիզմին և ազգայնականությանը վերաբերվող բազմաթիվ հիշողությունների: Ստան Իոն Պատրասը մահացավ 1977թ-ին, սակայն նրա երկու աշակերտները՝ Թոադեր Թուրդան և Ստան Վասիլեն շարունակում են նրա գործը: Չնայած հիմա գերեզմանոցը հայտնի զբոսաշրջային կենտրոն է, այն շարունակում է կատարել իր սկզբնական ֆունկցիան:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 02.02.2010, 14:39:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.02.2010), Ariadna (02.02.2010), CactuSoul (02.02.2010), cold skin (02.02.2010), davidus (03.02.2010), E-la Via (02.02.2010), Enigmatic (03.02.2010), helium (02.02.2010), impression (07.02.2010), Inana (10.08.2010), Kita (02.02.2010), Kuk (03.02.2010), Lion (03.02.2010), Monk (02.02.2010), Norton (02.02.2010), One_Way_Ticket (02.02.2010), REAL_ist (03.02.2010), Renata (08.11.2011), Sona_Yar (02.02.2010), Yellow Raven (04.02.2010), Անամնիսիս (07.10.2010), Գաղթական (06.03.2010), Դատարկություն (03.02.2010), Դեկադա (03.02.2010), Ինչուիկ (02.02.2010), Մանուլ (02.02.2010), Մենուա (06.05.2010), Սլիմ (08.11.2011), Ֆոտոն (03.02.2010)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Կապուցինների դամբարանը - Հռոմ, Իտալիա



    Կապուցինների դամբարանը համարվում է Հռոմի ամենավախենալու վայրերից մեկը, այն կազմված է մի քանի փոքրիկ սենյակներից, որոնք զարդարված են ավելի քան 4000 կապուցինյան վանականների և աղքատ հռոմեացիների ոսկորներով: Քանի որ դամբարանի հողը բերվել էր Երուսաղեմից, 1528-1870թթ-ին շատերը ցանկանում էին այստեղ թաղվել:



    Ժամանակի ընթացքում այնքան շատ մարդ թաղվեց այստեղ, որ որոշվեց փորել գերեզմանները և ոսկորները կախել դամբարանի պատերից: Այժմ պատերից, առաստաղից կախված են մարդկային տարբեր ոսկորներ իսկ մի քանի կմախքներ կրում են կապուցինյան վանականների հագուստը:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.02.2010), Ariadna (03.02.2010), Benadad (11.07.2010), CactuSoul (02.02.2010), cold skin (02.02.2010), E-la Via (02.02.2010), Enigmatic (03.02.2010), helium (03.02.2010), impression (07.02.2010), Kita (02.02.2010), Kuk (03.02.2010), Lion (03.02.2010), Monk (03.02.2010), Norton (02.02.2010), REAL_ist (03.02.2010), Renata (08.11.2011), Rhayader (14.11.2010), Safaryan (03.02.2010), Yellow Raven (04.02.2010), Անամնիսիս (07.10.2010), Գաղթական (06.03.2010), Դատարկություն (03.02.2010), Ինչուիկ (02.02.2010), Ձայնալար (02.02.2010), Նարե (03.02.2010), Սլիմ (08.11.2011), Ֆոտոն (03.02.2010)

  11. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,288
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Սիրուն ա

  12. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,188
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Գրողը տանի, անձամբ ինձ տենց սիրունություն պետք չի: Ընդհակառակը, ես կուզենայի, որ իմ ոսկորները հանգիստ թողնեին, երբ ես կլքեմ այս մեղասվոր աշխարհը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #8
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    62
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողը տանի, անձամբ ինձ տենց սիրունություն պետք չի: Ընդհակառակը, ես կուզենայի, որ իմ ոսկորները հանգիստ թողնեին, երբ ես կլքեմ այս մեղասվոր աշխարհը...
    էտ գործը վռազել չի սիրում:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (14.11.2010), VisTolog (03.02.2010)

  15. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    42
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողը տանի, անձամբ ինձ տենց սիրունություն պետք չի: Ընդհակառակը, ես կուզենայի, որ իմ ոսկորները հանգիստ թողնեին, երբ ես կլքեմ այս մեղասվոր աշխարհը...
    Ապեր քո համար մեկ չի?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (14.11.2010), Sagittarius (03.02.2010), Ձայնալար (03.02.2010)

  17. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Հալշտատի Ներկած Գանգերը - Հալշտատ, Ավստրիա



    Ավստրիայի Հալշտատ գյուղում գտնվող Ներկած Գանգերի դամբարանը աշխարհի ամենատարօրինակ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկն է:



    Հալշտատը հայտնի է որպես ամենաերկար մշտական բնակչություն ունեցող բնակավայրը աշխարհում, այստեղ գտնվել են 7000 տարվա վաղեմություն ունեցող հնագիտական գտածոներ: Այն գտնվում է գեղատեսիլ լեռնային լճի կողքին, սակայն Հալշտատ այցելողները այստեղ են գալիս ոչ թե բնությամբ զմայլվելու, այլ Հալշտատում գտնվող դամբարանի գանգերը տեսնելու համար:



    Հալշտատի դամբարանը կառուցվել է 12-րդ դարում, երբ գյուղում ապրում էին ավելի քան 3000 մարդ և երբ գերեզմանոցում այլևս տեղ չկար մահացածներին թաղելու համար, գյուղացիները խնդրի լուծում գտան: Որոշվեց գերեզմանատեղերը «վարձակալել», այսինքն մարմինը թաղելուց 10-15 տարի հետո գերեզմանը քանդում էին, հանում էին դիակի գանգը և տեղը նոր մարմին թաղում: Այնուհետև մաքրում էին գանգը, մի քանի շաբաթ պահում արևի տակ, մինչև այն սպիտակեր և պահպանում դամբարանում:



    Իսկ գանգերի ներկման ավանդույթը սկսվեց 1790թ-ին, երբ մահացածների ընտանիքները սկսեցին գանգերի վրա նկարել ծաղիկներ և ծաղկեպսակներ, քանի որ նրանք այլևս չէին կարողանում գերեզմանի վրա ծաղիկներ դնել: Որոշ գանգերի վրա նկարում էին մահվան պատճառը նշող խորհրդանիշներ, ծննդյան և մահվան թվերը և անունը և այլն: Ինչպես տեսնում եք նկարներում, որոշ գանգեր այնքան գեղեցիկ են ստացվել, որ անհնար է հավատալ, որ դրանք ընդամենը մարդկային գանգեր են:



    Այժմ Հալշտատում ապրում են մոտ 1000 բնակիչ և յուրաքանչյուրը եթե ցանկություն ունենա կարող է թաղվել գյուղի գերեզմանոցում, սակայն 1960թ-ից սկսած դիակիզումը ավելի մեծ տարածում է ստացել: Դամբարանում վերջին անգամ գանգ է տեղադրվել 1997թ-ին, սակայն յուրաքանչյուրը կարող է իր գանգը այստեղ տեղադրել, դրա համար ընդամենը հարկավոր է դիմումի ձև լրացնել և վերջ

    Իհարկե Հալշտատի 610 գանգերը ոչ բոլորը ցանկություն կունենան տեսնել, սակայն Հալշտատում կան նաև ուրիշ տեսարժան վայրեր, օրինակ աշխարհի ամենահին աղի հանքը, կաթոլիկ եկեղեցին կամ էլ Հալշտատի գեղեցիկ բնությունը:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 03.02.2010, 16:05:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (05.02.2010), Ambrosine (03.02.2010), Ariadna (03.02.2010), Benadad (11.07.2010), CactuSoul (03.02.2010), cold skin (03.02.2010), davidus (03.02.2010), Enigmatic (03.02.2010), helium (04.02.2010), impression (07.02.2010), Kita (03.02.2010), Kuk (03.02.2010), Norton (03.02.2010), REAL_ist (03.02.2010), Renata (08.11.2011), Rhayader (14.11.2010), Safaryan (03.02.2010), Sona_Yar (05.02.2010), Tig (14.11.2010), tikopx (06.05.2010), VisTolog (06.05.2010), Yellow Raven (04.02.2010), Անամնիսիս (07.10.2010), Գաղթական (06.03.2010), Ինչուիկ (03.02.2010), Լեո (03.02.2010), Ձայնալար (03.02.2010), Սլիմ (08.11.2011), Ֆոտոն (03.02.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հալշտատի Ներկած Գանգերը - Հալշտատ, Ավստրիա

    Ավստրիայի Հալշտատ գյուղում գտնվող Ներկած Գանգերի դամբարանը աշխարհի ամենատարօրինակ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկն է:
    ժողովուրդ. հիմա ինչ, էս գերեզմանը քաղաքակրթության բարձր մակարդակի խորհրդանիշ ա??? շատ կներեք, բայց էս բարբարոսություն ա, ու քրիստոնյաներին ոչ վայել....

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (10.08.2010)

  21. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Արա բայց դեմք են Մեր մոտ սենց բան լիներ, գանգերի վրա թույն նկարներ կանեին՝ քյոմուր շուշեքով նիվա, կանեփի տերև, մաշնի համարներ…
    Մեղա-մեղա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ. հիմա ինչ, էս գերեզմանը քաղաքակրթության բարձր մակարդակի խորհրդանիշ ա??? շատ կներեք, բայց էս բարբարոսություն ա, ու քրիստոնյաներին ոչ վայել....
    Թաղելու տեղ չունենալու խորհրդանիշ ա: Հեսա մեզ մոտ էլ է այդպես լինելու, եթե երկիրը շարունակի գերեզմանոցի վերածվելը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (03.02.2010), Kuk (03.02.2010), Դեկադա (03.02.2010), Ձայնալար (04.02.2010), Նարե (03.02.2010), Ռուֆուս (04.02.2010)

  24. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    թե չէ որ ցանկանային մարդավարի թաղել, վախենաս տեղ չգտնեին թաղելու???

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (10.08.2010)

  26. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները

    Էս մեկը սարսափ ֆիլմերի, վախենալու հեքիաթներ ժանրից ա

    Կուտնա Հորայի Սեդլեց Եկեղեցի - Կուտնա Հորա, Չեխիա



    Չեխիայի մայրաքաղաք Պրագայի մոտ է գտնվում Կուտնա Հորայի եկեղեցին: Նրա պաշտոնական անվանումը Սեդլեց եկեղեցի է, սակայն այն ավելի հայտնի է Ոսկորների Եկեղեցի անունով, քանի որ ամբողջովին զարդարված է մոտ 40.000 մարդու ոսկորներով:





    1278թ-ին եկեղեցու աբբան այցելում է Երուսաղեմ: Վերադառնալով, նա Կուտնա Հորայում շաղ է տալիս Սուրբ Երկրից բերած հող, որը այդ տարածքը դարձնում է «սրբազան»: Միջնադարում այստեղ բազմաթիվ մարդիկ են թաղվել արևելյան Եվրոպայի տարբեր ծայրերից, 14-րդ դարի ժանտախտից հետո թաղվածների քանակը մի քանի անգամ շատացավ և ստիպված եղան մեծացնել գերեզմանոցի տարածքը:





    1400թ-ին գերեզմանոցի մեջտեղում կառուցվեց եկեղեցի, որի մատուռներից մեկը օգտագործվեց որպես դամբարան՝ կառուցման ժամանակ տեղահանված աճյունների համար: Համաձայն ավանդույթի 1511թ-ին մի կույր վանական սկսեց ոսկորները դասավորել դամբարանում:
    I may be paranoid but no android!

  27. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.02.2010), Ariadna (06.05.2010), CactuSoul (05.02.2010), cold skin (05.02.2010), davidus (05.02.2010), Enigmatic (04.02.2010), Kuk (05.02.2010), Rhayader (14.11.2010), Sona_Yar (05.02.2010), Yellow Raven (04.02.2010), Անամնիսիս (07.10.2010), Գաղթական (06.03.2010), Սլիմ (08.11.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 18.07.2013, 19:20
  2. Աշխարհի ամենատարօրինակ ու զզվելի ուտեստները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 96
    Վերջինը: 06.08.2011, 23:40
  3. Աշխարհի պարեր
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.07.2010, 16:56
  4. Աշխարհի նոր 7 հրաշալիքները
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.03.2010, 17:12
  5. Հոդված. Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.02.2010, 16:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •