User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Պլացեբո/Placebo

  1. #1
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պլացեբո/Placebo

    Placebo-ն բրիտանական խումբ է, հանդես է գալիս ալտերնատիվ ռոք ժանրում: Խումբը ձևավորվել է 1994-ին Բրայան Մոլկոյի(Brian Molko) և Ստեֆան Օլսդալի(Stefan Olsdal) կողմից: 1996ին Ռոբերտ Շուլցբերգին(հարվածային) փոխարինեց Սթիվ Հյուիտը, որը նույնպես լքեց խումբը 2007ին: 2008ի ամռանը Placebo-ն գտավ իրենց նոր հարվածողին` Սթիվ Ֆորեսթին; 2009-ի նոյեմբերին խումբը ստացավ մրցանակ EMA 2009 «Լավագույն ալտերնատիվ խումբ» նոմինացիայում: Խումբը ելույթ է ունեցել The cure-ի, U2-ի, David Bowie-ի հետ, վերջինիս շնորհիվ նրանք ահագին առաջ են գնացել:

    Խմբի այժմյան կազմն է`
    Բրայան Մոլկո (Brian Molko) – վոկալ, գիթառ, ստեղնաշար, հարմոնիկա, սակսաֆոն
    Ստեֆան Օլսդալ (Stefan Olsdal) – գիթառ, բաս, ստեղնաշար, բեք վոկալ
    Սթիվ Ֆորեսթ (Steve Forrest) – հարվածային
    1996-ին թողարկվեց առաջին ալբոմը, որը հենց կրեց Placebo անվանումը: Որը 2006ին իրենց տասնամյակի առթիվ կրկին վերաթողարկեցին, մի քանի երգերի ավելացմամբ (Paycheck (Demo), Flesh Mechanic (Demo), Drowning By Numbers, Slackerbitch ): Ալբոմի հիմնական թեման էր «Sex, drugs and rock'n roll»-ը, ինչը զգացվում է Teenage Angst, 36 Degrees կամ Come Home երգերում, պարզ է, որ թեմատիկան պիտի նպաստեր ալբոմի առաջընթացին դեռահասների շրջանակներում: Ալբոմի հայտնիության հարցում մեծ դեր խաղաց նաև Բրայանի իմիջը` սև եղունգներ, տուշ, մինչև ուսերը մազեր և իհարկե բազմաթիվ հարցազրույցները, որտեղ նա պատմում էր իր դաժան մանկության, սեքսի հետ կապված խնդիրների, թմրադեղերի և նմանատիպ խնդիրների մասին: Այսպիսով նա դարձավ բազմաթիվ դեռահասների համար իդալական կերպար: Հետաքրքիր փաստ էլ ասեմ, ալբոմի «I Know» երգում օգտագործվել է «Դիջերիդու» (անգլ. didjeridoo), որը Ավստրալիայի աբորիգենների(անդրածինների) փողային գործիք է: Ես որ էս ալբոմը էտքան էլ չեմ սիրում, մի տեսակ շատ ալտերնատիվ է ինձ համար, բացի դրանից Բրայանի վոկալը դուրս չի գալիս մի տեսակ այստեղ:
    1998 ին թողարկվեց երկրորդ ալբոմը`Without you I'm nothing- ը, որն ավելի հայտնի ստացվեց առաջնեկից և կարևորը աշխարհռչակ դարձրեց Placebo-ին: Ալբոմի առաջին` Pure Morning սինգլը, անգլիական չարթերում մեկից 4որդ տեղը զբաղեցրեց, ինչին իհարկե նպաստեց երգի հիանալի տեսահոլովակը: Ինչպես Մալկոն է ասում. « Ալբոմը նման է դեպրեսիայի, որը սեռական ակտից հետո է հետևում: Նրա տրամադրությունը. դա դաժան հիասթափությությունն է և մենակությունը, որոնք բառացիորեն թևածում են օդում:»:

    2000ին թողարկվեց երրորդ`Black Market Music ալբոմը, որը տարբերվում էր մնացածից` ավելի ծանրոտ, մռայլ, մի խոսքով ալբոմը այսպես ասած եզրափակում էր տրիլոգիան: Ալբոմը բավականին տարբերվում է մյուսներից. այստեղ կան էլեկտրոնային տարեր, բացի դրանից երգերի տեքստերն են փոխվել, Բրայանը սիրո թեման 2որդ պլան էր ուղարկել:
    2003ին դուրս եկավ չորորդ սպասված ալբոմը`Sleeping With Ghosts-ը, որը բավականին հակասական ընդունեցին: «Sleeping With Ghosts»- ում էքսպիրիմենտները բավականին հստակ են արված, ի տարբերություն անցած ալբոմի և միևնուն ժամանակ այս ալբոմում զգացվում է երաժիշտների աճը, նրանք իրենց ուզածին հասել էին: Այս ալբումում էլեկտրոնային ազդեցությունը աչքի է ընկնում, բացի դրանից բազմաթիվ կենդանի գործիքներ էին օգտագործվել: Երգերի բառերը նույնպես փոխվել էին, երկիմաստություն, սև ռոմանտիկա չկար և չնայած երգերի մեծ մասը էլի սիրուն էին վերաբերվում, բայց գոնե ապագա ունեցող, այլ ոչ թե մռայլ և թախծոտ: Ամեն դեպքում բազմաթիվ ֆանատների ալբոմը դուր չեկավ հենց իր տարբերությամբ մնացածից: Կարևորը էս ալբոմում իմ սիրելի երգերից մեկն է`Protect Me From What I Want, բայց ֆրանսերեն տարբերակով ավելի եմ սիրում` Protège-moi:

    Հինգերորդ` Meds ալբոմը դուրս եկավ 2006ին: Ալբոմի «Meds» երգը դուետով կատարվել է The Kills խմբի Alison Mosshart-ի հետ, իսկ «Broken Promise»-ը R.E.M.-ի Michael Stipe-ի հետ, ով Բրայանի կումիրն էր դեռ մանկուց: Էս ալբոմում էլ է իմ սիրելի երգերից մեկը իր ավելի քան արտակարգ տեսահոլովակով` Song To Say Goodbye:

    Եվ վերջապես 2009ին թողարկվեց Battle for the Sun ալբոմը: Ալբոմի ձայնագրման ժամանակ խումբը օգտագործել է նոր գործիքներ` սակսաֆոն և շեփոր:
    Battle for the Sun-ում նաև զգացվում է PJ Harvey և My Bloody Valentine ազդեցությունը; Եվ ի տարբերություն «Meds»-ի այս ալբոմը ավելի ծանր է հնչում:

    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 02.02.2010, 19:18:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.06.2013), CactuSoul (02.02.2010), enna (11.06.2013), GriFFin (05.06.2014), Jarre (03.02.2010), Katka (07.02.2010), Tyler (05.02.2010), Անվերնագիր (11.06.2013), մարիօ (04.06.2014), Ռուֆուս (02.02.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլացեբո

    Տեսնես ինչու հենց պլացեբո??

  4. #3
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլացեբո

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ինչու հենց պլացեբո??
    Մարկիզ տղա
    Կարդա`
    Placebo տերմինը նշանակում է դեղային պատրաստուկ, որը ընդամենը տալիս է հոգեբանական էֆեկտ, լատիներենից բառացիորեն` «Ես կլինեմ պիտանի»: Հիմա ինչպես խմբի սալիստն է ասում` Բրայանը, որ քանի որ բազմաթիվ խմբեր ընտրում են իրենց համար թմրամիջոցների անվանումներ, իրենք ընտրում են իրենց համար այն, որը չի ազդում:
    Վոտ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (05.06.2014)

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    Էս երգը շատ եմ սիրում



    Kate Bush-ի Running Up That Hill երգի քավրը Պլասեբոյի կատարմամբ

    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (11.06.2013)

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    Էս էլ Without You I'm Nothing երգը Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ

    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (11.06.2013)

  10. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    Վաու, ես էլ հենց ուզում էի գրել, որ ամենաշատը "Without You I'm Nothing"-ն եմ սիրում, ու հենց Bowie-ի հետ: Էն էլ չդիմացա, որոշեցի նայել տեսահոլովակը, նոր գրել, մինչև նայեցի, արդեն Ռուֆուսը դրեց:

    Լա՜վն ա

    Բա Brian-ի «գրգռաճեղքով» շրջազգեստը՜
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (03.02.2010), Kita (03.02.2010), Ռուֆուս (02.02.2010)

  12. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը

    Բա Brian-ի «գրգռաճեղքով» շրջազգեստը՜


    Ես էլ վիդեոն նայում էի ու փորձում էի հասկանալ, թե ինչ ա հագել Պարզվեց իսկականից յուբկա էր
    I may be paranoid but no android!

  13. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզվեց իսկականից յուբկա էր
    Մեղմ ասած՝ յուբկա Ամբողջական շրջազգեստ, «պլեչիկներով»
    Ուծյու


    Իմ ամենասիրածներից մեկը. "The Bitter End"
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (11.06.2013)

  15. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    Մի հատ էլ վիդեո գտա The Cure-ի հետ երգում են The Cure-ի If Only We Could Sleep երգը

    Այլ կերպ այս վիդեոն կանվանեի Գոթերն (The Cure) ու Գ*ոթերը (Placebo) (ով հասկացավ, հասկացավ)

    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.06.2013), Jarre (03.02.2010)

  17. #10
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    Ձեր տեղադրածներից 4 երգ լսեցի ու էդպես էլ չհասկացա՝ ինչը պիտի հավանեի: Ո՛չ երգչի ձայնը, ոչ էլ երգերը չհավանեցի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (07.02.2010)

  19. #11
    Cold One Tyler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2009
    Գրառումներ
    290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    Լավ խումբ ա, էս վերջերս սկսեցի ալբոմները հերթով լսել, դեռ Sleeping with the ghosts-ին եմ հասել: Brit-pop-ը առհասարակ դուրս գալիս ա, Coldplay, Muse, Radiohead, հիմա նաև Placebo
    Մոլկոյի ձայնը շատ օրիգինալ ա, իսկական բիսեքսուալի ձայն ա Ամեն դեպքում կարողանում ա շատ էմոցիոնալ ինտոնացիաներ տալ բառերին: Տեքստերն էլ են լավը:
    Yere-1.am

    Մասնակցեք Yere1-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.02.2010), Kita (05.02.2010), Ռուֆուս (07.02.2010)

  21. #12
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    միայն մի բան էլի..ոչ թե պլասեբո, այլ փլեյսբո...

    իսկ ինչ վերաբերումա խմբին..շատ եմ սիրում, վոկալը հիանալիա ու մի տեսակ կախարդող, փսիխադելիկ տարրերով...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.02.2010, 05:30:
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  22. #13
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Placebo/Պլասեբո

    մենակ թե ուրախ տրամադրությամբ կարելի է իրանց լսել, թե չէ նենց նյարդեր են սղոցում


  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (11.06.2013)

  24. #14
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրանք վերջն են, տարե՜լ են, տարել են ինձ

    Հ.Գ. Իսկ ես՝ հիմարս, կարծում էի, որ էս թեման հնարավոր ա ակումբում չլինի
    A long time ago, in a galaxy far, far away...

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.06.2013), Ruby Rue (11.06.2013), Վահե-91 (11.06.2013)

  26. #15
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աշխատում եմ կլիպները չնայեմ, որ չներվայնանամ երգերը լավն են

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (11.06.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Placebo/Պլացեբո
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.02.2010, 11:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •