Ինչպես գիտենք աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն կառավարման համակարգը, սակայն այդ ուրույնությունը գալիս է կառավարման առավել տարածված ձևերից: Այստեղ խոսքը գնում է պետության գագաթի կառավարման մասին: Այսպես այսօր աշխարհում հայտնի են կառավարման հետևյալ ձևերը.
[COLOR="rgb(139, 0, 0)"]նախագահական երկրներ[/COLOR]- որտեղ երկրի նախագահը ստանում է բարձրագույն իշխանություն և նախագահը հանդիսանում է վարչապետը:
[COLOR="rgb(139, 0, 0)"]նախագահական երկրներ[/COLOR], որոնցում նախագահի գործադիր իշխանությունը կախված է պառլամենտից:
[COLOR="rgb(139, 0, 0)"]Խառը կառավարման ձև[/COLOR], ասենք կիսանախագահական, երբ վարչապետը, որն առաջադրվում է նախագահի կողմից հաշվետու է նախագահին և պառլամենտին:
[COLOR="rgb(139, 0, 0)"]Պառլամենտական[/COLOR], երբ կառավարությունը ընտրվում է պառլամենտի կողմից:
[COLOR="rgb(139, 0, 0)"]Պառլամենտական սահմանադրական միապետություն[/COLOR], երբ կառավարությունը նշանակվում է պարլամենտի կողմից սակայն միապետը էական իշխանություն չունի:
[COLOR="rgb(139, 0, 0)"]Սահմանադրական միապետություն[/COLOR] -որտեղ միապետը ունի իրական իշխանություն, հաճախ թույլ պարլամենտով, սակայն ոչ միշտ
[COLOR="rgb(139, 0, 0)"]Բացարձակ միապետություն[/COLOR]
Գոյություն ունի երկրի ղեկավարման մի ձև ըստ որի երկրում առկա [COLOR="rgb(139, 0, 0)"]առաջադեմ կուսակցության իշխանությունը ամրագրվում է սահմանադրությունում [/COLOR]
Երկրներ, որտեղ սահմանադրությունում չկա հիմնական օրենք կառավարության մասին, ասենք [COLOR="rgb(139, 0, 0)"]խունտաները, ռազմական հեղաշրումով երկրները[/COLOR]:
Ահա այսքան բազմազանության մեջ չկարողացա ՀՀ-ն որևէ մեկի մեջ մտցնել: Այս թեման իմ կարծիքով առանձին ներկայացնելը ճիշտ է, քանի որ նման հարցերը շատ կարևոր նշանակություն ունեն: Եվ այստեղ կցանկանայի ձեր կարծիքները իմանալ, որ տարբերակի դեպքում Հայաստանը ավելի լավ ապագա կունենա` ի նկատի ունենալով ստեղծված քաղաքական ներքին և արտաքին դրությունը:
Էջանիշներ