Սովորաբար պետությունները սկսում են տարածաշրջանային ինտեգրացումից, ապա գնում համաշխարհային գլոբալացման: Ինտեգրացման նպատակը մասնակից երկրների միաձուլումն է՝ մեկ միասնական տնտեսական համակարգի շրջանակներում՝ աշխատանքի տարածաշրջանային բաժանման խորացման պայմաններում, իսկ Հայաստանը տարածաշրջանային ինտեգրման չի կարող գնալ, որովհետև 4 հարևաններից 2-ի հետ սահմանը փակ է, մեկից էլ մարդ գլուխ չի հանում: Չնայած Սևծովյան համաձայնագրի անդամ է Հայաստանը, բայց Ադրբեջանն ու Թուրքիան չեն թողնում, որ ինչ-որ առաջընթաց ունենա: Գլոբալացումը չի կարող նորմալ ընթանալ, եթե չկա ազառ առևտրի գոտի: Իսկ եթե տնտեսականից բացի մյուս ոլորտներն էլ նկատի ունես, դա արդեն բավական երկար թեմա է…
Էջանիշներ