Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
հայ կա, որ նստի կարող թ 2 լիտր օղի խմել… բայց խոսքս ալկաշության մասին է, որպես հիվանդություն: հայերի մեջ էլ կան ալկաշներ: ու նրանք այդպիսին դառնում են հենց ռուսասանում աշխատելուց:
հերիք է ռուսների համար էտքան ապրումներ ունենաս սկի ռուսները իրանց համար սենց ատամներով չեն դոշ տալի
Գարեջրի ալկոհոլիզմ էլ կա, եթե տեղյակ չես: Պակաս հիվանդություն չէ, քան օղու ալկոհոլիզմը:
Ինչ վերաբերվում է "ով ինչքան կարող է խմել", վերևում արդեն ասել եմ: Նույն գործընկերս, որի մասին մի քանի գրառում վերև հիշատակել եմ, ասում էր. "ռուսները գոնե շատ են խմում մինչև հարբելը, ինչ-որ իմաստով հասկանալի է պահվածքը: Էս անգլիացիները մի-երկու շիշ գարեջուր են խմում ու սկսում են իրար տփել":

Ինքս Ռիգայում (անգլիացի երիտասարդների սիրած քաղաքն է) տեսա թե փաբերում ինչ էր կատարվում: Դա դեռ ձմեռ էր, բա պատկերացնում եմ ամռանը... Մի լատվիացի ասում էր, որ ուրբաթ օրը իրենց մոտ ժամանում են լոու-քոստ ավիաընկերությունները Մանչեստերից և Լիվերպուլից, և շաբաթ-կիրակի օրերին թերթերում հոդվածների ստանդարտ վերնագրերն են` "հարբած անգլիացիները ծեծել են բարմենին", "հարբած անգլիացիները եսիմ ինչ են արել"...