Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
Ախր էտ նույն կարմիր խնձորը նույնպես գլոբալիզացիայի արդյունք է։ Ես հաստատ համոզված եմ որ կարմիր խնձորը դա հայկական ադաթ չի։ Հայերը վերցրել են «երկրի տարածքից դուրս, երկրագնդի վրա գտնվող ուրիշ երկրից»։

Հիմա ցանկացա՞ծ փոփոխություն գլոբալիզացիայա համարվում թե՞ մենակ եվրո-ամերիկականը։ Հիմա կարմիր խնձորը, կամ ինչ որ այլ արաբական ադաթն, եթե վաղը սկսեն նորից տարածում գտնել Հայաստանում դա նո՞ւյնպես կհամարվի գլոբալիզացիա՞։
Ուհու, կհամարվի։ Ժամանակի տարբեր հատվածներում, տարբեր երկրների ազդեցության տակ ա լինում գլոբալիզացիա։ Բայց, իմհկ գլոբալիզացիան դա մի քանի երկրի կողմից փոխառումն է։ Այսինքն եթե միայն Վրաստանը, միայն Հայաստանից վերցնի, դա այնքան էլ գլոբալիզացիա չէ։ Հենց նոր մտածեցի, երևի ֆիզիկական տարածությունն էլ կապ ունի։ Հեռավորության իմաստով։ Հմ... Այն, որ ԶԼՄ-ները մեծ նշանակություն ունեն գլոբալիզացիայի հարցում, փաստ է։