Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ առավոտյան նախաճաշ անելը, թերթ կարդալը, գիրք կարդալը, կամ թեյ խմելը, կամ լողանալը, կամ զուգարան գնալը, կամ ատամներ լվանալը, կամ կոշիկ հագնելը, դրանք բոլորը նո՞ւյնպես գլոբալիզացիա է թե ո՞նց։

Իսկ հեռախոս օգտագործելը՞։

Իմ համար ճիշտն ասած անհասկանալի մնաց այդ «գլոբալիզացիա» հասկացողությունը։

Աստղը սահմանեց դա որպես «տարբեր երկրներում, տարածաշրջաններում մարդկանց կենսաձևերի մերձեցման» գործընթաց։ Բայց կենսաձևերի ո՞ր մասերի մերձեցման։

Ես իսկականից չեմ հասկանում այդ բառի իմաստը։

ԱՄՆ-ում կան գյուղեր որոնք շատ դեմ են որ իրենց գյուղում էլեկտրականություն քաշեն, և մինչև հիմա այդ մարդիկ ապրում են առանց էլէկտրականության։ Հիմա էլեկտրականություն օգտագործելը գլոբալիզացիային մասնակցել ա՞։
Չէ։ Նայի։ Հայերի մոտ առաջ կար կարմիր խնձորիկ երևույթ, որը գլոբալիզացիայի արդյունքում համարյա վերացավ։
Կարճ ու մարդավարի ասած, որևէ երկրի ներսում կայացած արժեհամակարգի, ապրելակերպի, հայացքների փոփոխությունը երկրի տարածքից դուրս, երկրագնդի վրա գտնվող երկրների արժեհամակարգով, ապրելակերպով, հայացքներով։
Շատ ամերիկացիներ (հիմնականում հայտնի) գլոբալիզացման արդյունքում սկսել են հնդկական, բուդիստական ապրելակերպը, աշխարահայցքը ընդունել, սեփականացնել։ Ամերիկանացում, եվրոպականացում, ռուսականացում և այլն… Վրաստանի ապրելակերպը օրինակ եվրոպա-ամերիկանացվում ա, իհարկե դա շատ ցավալի է տեղի ունենում 70 տարի սովետականացված, ռուսկանացված բնակչության համար, որը այս ամենի հետ ունի կովկասյան արմատներ։
Կարճ ասած, ընդհանուր առմամբ երևի սենց։