User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ռոդեն

  1. #1
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռոդեն

    Ռենե Ֆրանսուա Օգյուստ Ռոդեն
    1840-1917



    Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ծնվել է Փարիզում: 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից նա թողնում է եկեղեցին և սկսում է նորից զբաղվել քանդակագործությամբ: 1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի /Կոտրված քթով մարդը/ ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում /երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է/ սովորելու, նա` որպես օգնական աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ:
    Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ, Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց ազդեցության տակ Ռոդենը ստեղծեց իր «Պարտված»-ը (1876—1877թթ.): Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում: Կատարելով որոշակի փոփոխություն այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն շատերն էին խոսում, նա հայտնի էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է նա ուներ իր արվեստանոցը:
    Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց կան բազմաթիվ կրկնօրինակներ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:
    Ռոդենը մահացել է 1917թ. Մեդոն քաղաքում:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.01.2010), Arpine (28.08.2012), Gayl (14.04.2010), Tig (24.02.2010), Yevuk (31.01.2010), Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010), Դատարկություն (31.01.2010), Դեկադա (01.02.2010), Լեո (31.01.2010), Լուսիանա (14.04.2010), ԿԳԴ (31.01.2010), Մանոն (01.02.2010), Շաքէ (03.02.2010), Շինարար (31.01.2010)

  3. #2
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Ռոդենի վաղ շրջանի գործերը աչքի են ընկնում հասուն վարպետությամբ: «Բրոնզե դարը» արձանին, որը մարմնավորում է մարդկության զարթոնքը, նրա տագնապը գալիքի հանդեպ և մարգարեության պաթոսով ներթափանցված «Հովհաննես Մկրտիչ» քանդակին հատուկ են Ռոդենի հետագա ստեղծագործություններին բնորոշ կերպարային և պլաստիկական որոնումների համարձակությունը, մտահղացման փիլիսոփայական խորությունը, կերպավորման նորարարությունը:

    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.04.2010), Yevuk (31.01.2010), Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010), Շաքէ (03.02.2010), Ֆոտոն (01.02.2010)

  5. #3
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Աստիճանաբար փոխվել է Ռոդենի քանդակելու ձևը, նրա գործերը դարձել են միտումնավոր էսքիզային, ասես ոչ ավարտուն, լույսի և ստվերի խաղերը ավելի հակադիր, իսկ ծավալների ձևավորումը` ընդգծված գեղանկարչական: Ավելի առաջնային է դառնում շարժման ձևավորումը, որը նախկինում սյուժեի ու դիրքի համեմատությամբ համարվում էր երկրորդական: Ըստ նրա խոսքերի` շարժումը քանդակի գլխավոր խորհուրդն է:
    Այս ամենը նրան դարձրել է իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչը քանդակագործության մեջ:
    Ռոդենը միաժամանակ շարունակել է կերտել դիմաքանդակներ, որոնք աչքի են ընկնում մարդկային խառնվածքի ու ներաշխարհի հաղորդման անմիջականությամբ ու խորությամբ:
    Ռոդենի ստեղծագործությունը մի ամբողջ դարաշրջան է քանդակագործության պատմության մեջ: Հավատարիմ մնալով ռոմանտիզմի ավանդույթներին, անտարակույս պատկանելով ռեալիզմին, առնչվելով իմպրեսիոնիզմին ու սիմվոլիզմին, այն խթանել է 20-րդ դարի տարբեր ուղղությունների նշանավոր քանդակագործների` Ռոդենի աշակերտներին:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.04.2010), Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010)

  7. #4
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Իմ ամենասիրել քանդակագործենրից է Ռոդենը (եթե ոչ ամենասիրելին): Փոքր ժամանակ նրա հետ կապված ամեն ինչ հետաքրքրում էր ինձ, կարդում է ձեռքիս տակ ընկած ցանկացած նյութ:
    Նրա կյանքը նկարագրող գիրքը կարդացել եմ 7-րդ դասարանում: Վերջում նույնիսկ հուզվեցի՝ կարդալով հետևյալ տողերը.
    «...Նա փակեց աչքերը և ընկղմվեց երազազուրկ քնի մեջ: Այդ պահին նա նման էր իր քանդակներից մեկին»:

    Իսկ սա ամենասիրածս քանդակն է. «Բրոնզի դար»:

    Վերջին խմբագրող՝ Լեո: 31.01.2010, 19:30:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (22.09.2011), Yeghoyan (31.01.2010), Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010)

  9. #5
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    «Կալեյի քաղաքացիները» արձանախումբը Ռոդենը ստեղծել է 1884-1888թթ.: Այն պատկերում է 16-րդ դարում անգլիացիների կողմից պաշարված քաղաքի փրկության համար իրենց զոհաբերող վեց հայրենասերների դրամատիկ պատմությունը; Կոմպոզիցիայի կոտորակված անհանգիստ ռիթմի, դինամիկ և ստաստիկ մարմինների ու ժեստերի հակադրության շնորհիվ արվեստագետը հասել է պատկերի դրամատիկ հնչողության, հուզական մթնոլորտի լարվածության, յուրաքանչյուր կերպարի հոգեբանորեն խոր, լակոնիկ բնորոշման:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010), ԿԳԴ (31.01.2010), Ֆոտոն (01.02.2010)

  11. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ամենասիրել քանդակագործենրից է Ռոդենը (եթե ոչ ամենասիրելին): Փոքր ժամանակ նրա հետ կապված ամեն ինչ հետաքրքրում էր ինձ, կարդում է ձեռքիս տակ ընկած ցանկացած նյութ:
    Նրա կյանքը նկարագրող գիրքը կարդացել եմ 7-րդ դասարանում: Վերջում նույնիսկ հուզվեցի՝ կարդալով հետևյալ տողերը.
    «...Նա փակեց աչքերը և ընկղմվեց երազազուրկ քնի մեջ: Այդ պահին նա նման էր իր քանդակներից մեկին»:

    Իսկ սա ամենասիրածս քանդակն է. «Բրոնզի դար»:

    Ի միջի այլոց այս քանդակը ի սկզբանե կոչվել է "Հաղթվածը" և զինվորի ձեռքին էլ նիզակ է եղել
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (31.01.2010), Արևհատիկ (31.01.2010), Լեո (31.01.2010)

  13. #7
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    1880թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է «Դժողքի դուռը» քանդակային կոմպոզիցիայի վրա` ոգեշնչվելով Դանթեի «Աստվածային կատակերգություն», անտիկ դիցաբանության և այլ թեմաներով, սիմվոլիկ կերպով մարմնավորում է մարդկային կրքերի աշխարհը: Այդ կոմպոզիցիային բնորոշ թեմաները Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր:

    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.08.2012), Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010), Լեո (31.01.2010), ԿԳԴ (31.01.2010), Հայկօ (01.02.2010), Շաքէ (03.02.2010), Ֆոտոն (01.02.2010)

  15. #8
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց այս քանդակը ի սկզբանե կոչվել է "Հաղթվածը" և զինվորի ձեռքին էլ նիզակ է եղել
    ,,Հաղթվա՞ծը,,, թե՞ ,,Պարտվածը,,
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  16. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Նայած ով կթարգմանի

    Ես իրա գրքից "Հաղթված" եմ հիշում...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գուգօ (12.04.2010)

  18. #10
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Հանճարեղ գործեր ունի Ռոդենը /կրթություն չունենալով հանդերձ, սովորել է միայն դպրոցում/
    Ահա նրա ստեղծագործություններից մի քանիսը առանց մեկնաբանության

    ,,Մտածողը,,


    ,,Հավերժ գարուն,,


    ,,Դանաիդա,,
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  19. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (03.02.2010), Arpine (22.09.2011), CactuSoul (31.01.2010), Gayl (14.04.2010), Ripsim (22.09.2011), Tig (24.02.2010), Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010), Դեկադա (01.02.2010), Լուսիանա (14.04.2010), ԿԳԴ (31.01.2010), Մանուլ (02.02.2010), Շինարար (31.01.2010), Ֆոտոն (01.02.2010)

  20. #11
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Ռոդենի քանդակները մոտիկից տեսել եմ... ապշեցուցիչա.. մանավանդ "Դժոխքի դարպասները": Ի միջի այլոց էդ գործը այդպես էլ կիսատ մնաց...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (13.02.2010), Հայկօ (01.02.2010)

  22. #12
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռոդենի քանդակները մոտիկից տեսել եմ... ապշեցուցիչա.. մանավանդ "Դժոխքի դարպասները": Ի միջի այլոց էդ գործը այդպես էլ կիսատ մնաց...
    ահա, հրաշք են, մենակ նկարներն էլ նայելով զգացվում է, որ հզոր գործեր էն:
    1880թ. ֆրանսիական կառավարության կողմից է պատվիրվել այդ ,,դարպասները,, և հիմա էլ գտնվում է իր անունը կրող թանգարանում:
    Ահա մի փոքր հատված այդ ,,դարպասներից,, ու ընդհանրապես դրանց բնորոշ թեմաները Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր՝ «Եվա», «Դանաիդա», «Համբույր», «Հավերժ գարուն», «Մտածողը» .....
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.08.2012), Sphinx (31.01.2010), Tig (24.02.2010), Գուգօ (12.04.2010), ԿԳԴ (31.01.2010), Ֆոտոն (01.02.2010)

  24. #13
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Ռոդենը, հռչակավոր բանաստեղծ` Վիկտոր Հյուգոյի հուշարձանը աշխատել է հնարավորության սահմաններում շրջապատել համաձայն իր ֆրանսիական ու համաշխարհային գրական դիրքի, նրա նշանակությունն ու վարպետությունը ներկայացնում է ամենաբազմազան պատկերների ու սիմվոլներով տեսքով: Այս տարօրինակ արձանը ցուցադրվել է փարիզյան Սալոնում 1897թ., երբ հեղինակն արդեն բավականին հասցրել էր ընտելացնել հասարակությանը և արվեստի գիտակներին ամեն անսպասելիին ու տարօրինակին:

    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.09.2011), Գուգօ (12.04.2010), ԿԳԴ (31.01.2010), Ֆոտոն (01.02.2010)

  26. #14
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    Եթե տեսողությունը լավ լիներ, հնարավոր է, որ լիներ նկարիչ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  27. #15
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռոդեն

    սա էլ նրա ստորագրությունն է ,,Մտածողը,, քանդակի վրա



    և ևս մեկ անգամ ,,Մտածողը,,

    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.09.2011), Tig (24.02.2010), Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010), Դեկադա (01.02.2010), Լուսիանա (14.04.2010), ԿԳԴ (31.01.2010), Շաքէ (03.02.2010), Շինարար (31.01.2010), Ֆոտոն (01.02.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •