,,Ռոմեո և Ջուլիետա,,
,,Աստծո ձեռքը,,
![]()
,,Ռոմեո և Ջուլիետա,,
,,Աստծո ձեռքը,,
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Վատ տեսողությունից բացի, նկարիչ դառնալուն խանգարել է նաև ներկերի համար փող չունենալը:
Մի փոքր հատված մեջբերեմ Ռոդենի մասին գրքից.
Օգյուստը ձևացնում էր, թե իբր անտարբեր է, որ ներկերով չի նկարում, բայց երբ գարնանային մի առավոտ Լըկոքը կանգնեց նրա կողքին և հարցրեց. ,,Իսկ ինչո՞ւ դուք նկարչության դասերին չեք հաճախում: Դուք արդեն բավականաչափ պատրաստված եք, Ռոդեն,, - նա եռանդի նոր հորդում զգաց և շտապ պատասխանեց.
- Դուք մեզ ասել եք, որ մենք պետք է բոլոր ուժերրը նվիրենք գծանկարին, որ գծանկարը երբեք մինչև վերջ չես ուսումնասիրի:
- Այդ ամենը ճիշտ է, բայց ժամանակն է, որ դուք սկսեք լրջորեն աշխատել ջրաներկով ու յուղաներկով: Եթե չեք ուզում պարզապես փորագրիչ մնալ:
- Ոչ, ես…- Օգյուստը լռեց:
- Դուք ներկերի համար փող չունեք: Ցավալի է:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Magic-Mushroom (14.04.2010), ministr (19.02.2010), Գուգօ (12.04.2010), Ֆոտոն (19.02.2010)
Քանդակագործ դարձավ նորից նույն պատճառով: Նկարչության դասերին գնում էր, բայց ներկեր չունենալու պատճառով չէր նկարում, կամ էլ շատ հազվադեպ գտնում էր որևէ հարուստ ուսանողի կողմից դեն նետված ներկի պարկուճ և դրանով փորձում նկարել: Մի անգամ էլ հիշելով հոր խոսքերը, որ աղքատ է, և մի ճանապարհ ունի` դառնալ բանվոր, կարողանալ մի կերպ պահել գլուխը: Որոշում է պատառոտել գծանկարները, բայց Լըկոքը կանգնեցնում է նրան: Տեսնելով պատանու հուսահատ վիճակը նրան ուղարկում է քանդակագործության դասարան:
Դևիդ Վեյսի ,,Օգյուստ Ռոդեն,, գրքից.
- Ես մի բան կմտածեմ, Ռոդեն: Հարկ չկա, որ դուք այստեղ անգործ նստեք: Գնացեք քանդակագործության դասարանը: Գոնե ինչ-որ բանով կզբաղվեք:
- Մեթր, ես քանդակագործության մասին ոչինչ չգիտեմ:
- Կսովորեք: Դուք արագ եք ըմբռնում, երբ շահագրգռված եք.......…
Օգյուստն անվճռականորեն մտավ քանդակագործության դասարանը: Նա զննեց խոնավ կավը, գիպսի ծանր կույտերը, թրծակավն ու մարմարը, սանդուղքները, բնօրինակի պատվանդանները, գործիքները, որոնց թիվ չկար: Դա նրա համար միանգամայն անծանոթ աշխարհ էր….........
Սենյակում ընդամենը մի քանի ուսանող կար, բայց Օգյուստը հանկարծակի ուրախացավ, որ Լըկոքն իրեն այստեղ է բերել: Անհայտ մի ուժ նրան ձգեց դեպի քարը: Շուրջն ավարտուն արձաներ էին ու նշանավոր ստեղծագործությունների ընդօրինակություներ, և դրանք այնպիսի ուժ ու գեղեցկություն էին ճառագայթում, որ նա ցանկացավ շոշափել: Ամուր մատներով տրորեց կավը, և նրան համակեցին նոր զգացմունքներ: Ուզում էր բղավել. ,,Սա ինձ դուր է գալիս,, բայց վախենում էր, ու դա սենտիմենտալ կհնչի: Այստեղ նա իրեն իրավահավասար էր զգում, պետք չէր կարճատես աչքերը լարել նկարների մանրամասները տեսելու համար: Ինչ առավելություն: Նա պետք չուներ տեսնելու, նա կարող էր զգալ, և որքան կավին մոտ, այնքան ավելի լավ:
Զանազան պատրվակներով Օգյուստն օր-օրի քանդակագործության դասարանում նվիրվեց աշխատանքին: Նա մոռացավ ներկերի ու կտավի մասին: Նրա ամբողջ մարմինն էր ապրում այդ աշխատանքով և ոչ միայն միտքը, ինչպես նկարելիս: Քարն ամուր էր ու սառը, բայց նա էլ իր փափկությունն ու գրավիչ ջերմությունն ուներ: Նրա մոտ նոր սեր երևան եկավ` նա երազում էր Միլոսյան Վեներայի մասին: Անհաղթահարելի մի նոր ցանկություն համակեց նրան` ձեռք տալ քարին, այն քանդակել, ձև տալ նրան:
Երբ Լըկոքը նրան ասաց, որ ժամանակն է գծանկարչության ու գեղանկարչության պարապմունքներին վերադառնալու, և, որ ինքը ներկեր կտա նրան, Օգյուստը հրաժարվեց: Այժմ նրա միակ ցանկությունը քարի հետ աշխատելն էր: Ըստ Ռոդենի քարը ամենահարմար նյութն է մարդկային կերպարի համար.........
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Երեք տարվա տաժանակիր աշխատանքից հետո, Ռոդենը որոշում է, որ պատրաստ է Գեղարվեստի դպրոց ընդունվելուն: Ընդունելության քննությունների համար պատրաստում է հոր կիսանդրին:
Սակայն նրան թույլ չեն տալիս ներկայացնել այդ կիսանդրին: Ըստ այդ դպրոցի կանոնների ընդունվողներն իրավունք չունեին ներկայացնել ինքնուրույն աշխատանքներ, այլ պետք է ծեփակերտեին նախորոշված բնօրինակից: Բայց Ռոդենը չի կարողանում նշված ժամանակում կատարել աշխատանքը և նրան չեն ընդունում Գեղարվեստի դպրոցում սովորելու: Եվ այսպես երեք տարի շարունակ, երեք անգամ մերժում են նրան և այլևս չեն թույլատրում մասնակցել այդ քննություններին: Դրանից հետո մահանում է քույրը:
Սիրելի քրոջ` Մարիի մահվանից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը, որոշում է դառնալ վանական, որպեսզի փոխարինի քրոջը /քույրը սուրբ Երեմիայի վանքում վանաքույր է եղել/: Եկեղեցում երկար անգործ չի մնում, որքան էլ ցանկանում է հեռու մնալ արվեստից, չի կարողանում, մի օր որոշում է ծեփակերտել հայր Էյմարի կիսանդրին:
Ռոդենը եկեղեցում ապրել է մոտ մեկ տարի, այդ ժամանակ նա 22 տարեկան էր: Հայր Էյմարը տեսնելով, թե ինչպես է նա տառապում առանց արվեստի, խորհուրդ է տալիս հեռանալ եկեղեցուց, վերադառնալ քանդակագործությանը: Նա ինքն էլ հասկանում է, որ չի կարող ապրել առանց արվեստ և այդպես էլ անում է. թողնում է եկեղեցին ու նորից սկսում զբաղվել քանդակագործությամբ
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ռոդենի մի քանի այլ աշխատանքների նման այս արձանը մի քանի անուններ է ունեցել: Նիզակը հեռացնելուց առաջ այն կոչվել է Հաղթվածը կամ Վիրավոր զինվորը: Նիզակի հեռացումից հետո այն կոչվել է Բրոնզի դար, Երկաթի դար, Քարի դար, իսկ երբեմն էլ` Մարդկության զարթոնք: Այն հանգամանքը, որ Ռոդենի շատ աշխատանքներ իմաստային տարբեր մեկնաբանություններ են թույլ տալիս, պայմանավորված է դրանց ներքին բարդությամբ և բազմանշանակությամբ: Տվյալ դեպքում նիզակի հեռացումը բացահայտել է կերպարի բովանդակության մի նոր ասպեկտ, իսկ ամբողջ կերպարի շարժումը միանգամայն այլ իմաստ է ստացել:
Հ.Գ. Աս, չգիտեի, որ քանդակագործությամբ ես հետաքրքրվում:
Իրոք շատ լավ աշխատանքներ ունի Ռոդենը: Հետո մի քանի նկար էլ կդնեմ:
Yeghoyan (14.04.2010)
Հանճարներին կրթություն պետք էլ չի, նրանց մեջ ներքին ուժը աշխատասիրությունն ու տաղանդը էնքան շատ է ու արմատացած, որ ակադեմիական կրթությունն ու ճշգրտությունը կարող է խանգարել ստեղծագործելուն: Ռոդենն ինձ համար գագաթն է քանդակագործության, գործերի մեջ և միտք կա և շարժում, վարպետություն, տառապանք:Գրքից մի նախադասություն եմ լավ հիշում, որտեղ ասվում էր, որ ստեղծագործելու համար մուսա չկա, կա միայն աշխատանք, չարչարանք, որ արդյունքի հասնես, կատարելագործվես: Ռոդենի «Մտածողը» ուղղակի հանճարեղ գործ է:
![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Քանդակագործությամբ չէ, այլ Ռոդենի աշխատանքներով![]()
Եվս մի քանի տեղեկություն Ռոդենի կյանքից.
Գեղարվեստի դպրոցում ունեցած անհաջողություններից հետո, աշխատանքի է անցնում Կարրիե-Բելյոզի մոտ, այդտեղ աշխատում է մոտ 3 տարի: Հետո մասնակցում է 1870թ. սկսված պատերազմին: Երբ հետ է վերադառնում Ֆրանսիա, նա իր աշխատանքները գտնում է անվնաս: Ռոզային հաջողվել էր դրանք ճիշտ պահպանել պատերազմի տարիներին: Սակայն չի կարողանում աշխատանք գտնել, և նորից միակ ելքը Կարրիե-Բելյոզի մոտ աշխատանքի անցնելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեկնել Բելգիա: Թողնում է ընտանիքը և մեկնում: Բրյուսելում աշխատում է Կարրիե-Բելյոզի մոտ, իսկ հետո դառնում Վան Ռասբուրգի գործընկերը: Այդ ընթացքում հասցնում է լինել Ամստերդամում, Իտալիայում: Իտալիա կատարած ուղևորությունը 1875թ. և հատկապես Միքելանջելոյի աշխատանքների անմիջական ուսումնասիրությունը կարևորագույն դեր են խաղացել քանդակագործի ստեղծագործական զարգացման մեջ: Իտալիայում գտնվելն ավարտեց Ռոդենի գեղարվեստական ձևավորումը և իհարկե արագացրեց նրա որոշումը վերջ տալ գեղազարդիչի իր աշխատանքին ու ամբողջ ուժերը նվիրել իր սեփական ստեղծագործական մտահղացումների իրականացմանը:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ըստ Դեվիդ Վեյսի Ռոդենը Նեյտին (բնորդին) տեսել է խանութում, որտեղ նա բրոնզե արձանիկ էր փնտրում հարսնացուին նվիրելու համար: Օգյուստին ապշեցրել էին նրա գեղեցիկ կեցվածքն ու հմայքը: Սակայն Ռոդենի առաջին կենսագիրներից մեկը (Բենուա) իր մենագրությունում մեջ է բերում իր իսկ քանդակագործի պատմածն այդ արձանի ստեղծման մասին: Ռոդենը բնօրինակ որոնելով, դիմել է իր արվեստանոցի մոտ գտնվող զորանոցի հրամանատարին: Սա ուղարկել է ինը զինվոր, որոնցից Ռոդենը ընտրել է Նեյտին` հեռագրային ծառայության զինվորին: Նա արձանի վրա աշխատել է մի քանի ամիս երեկոները, արհեստական լուսավորության տակ: «Բրոնզի դարը» Ռոդենի առաջին խոշոր ստեղծագործությունն է և մինչև այժմ նրա ամենահանրածանոթ աշխատանքներից մեկը, չնայած նրան, որ սկզբում ոչ ոք չէր հավանում այս աշխատանքը: Այն առաջին անգամ ցուցադրվել է Բրյուսելյան Սալոնում, որտեղ բոլորը ծաղրում էին այդ աշխատանքը, համարում էին, որ այն պատրաստված է ծեփապատճենից: Վան Ռասբուրգի խորհրդով արձանը անվանվում է «Բրոնզի դար» և հեռացվում նիզակը: Որից հետո Ռոդենը վերադառնում է Փարիզ ու «Բրոնզի դարը» ներկայացնում փարիզյան Սալոնում: Այստեղ ևս նույն մեղադրանքներն են հնչում: Լըկոքի խորհրդով բողոքարկում է ժյուրիի որոշումը և նրան առաջարկում են քննության ենթարկվել: Ռոդենը զարմանում է, բայց համաձայնվում: Նա ժյուրիի 5 անդամների ներկայությամբ հանպատրաստից մի քանի ժամում քանդակում է «Քայլող մարդը»:
«Քայլող մարդը»
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
«Հովհաննես Մկրտիչ» արձանը գիպսից պատրաստ է եղել դեռևս 1878թ.: «Քայլող մարդը», ըստ երևույթին նրա համար էտյուդ է ծառայել: Թե ով է եղել այդ արձանի բնօրինակը, մինչև այժմ ստույգ պարզված չի: Որոշ տվյալներով Հովհաննեսի գլխի համար կեցվածք է ընդունել գրող ու սիրող-նկարիչ Դանիելլին: Այլ տվյալներով Ռոդենի բնօրինակը եղել է իտալացի Պինյատելլին, որի հետ Ռոդենը ծանոթացել է Իտալիա կատարած ճանապարհորդության ժամանակ, գրքում հիշատակվում է որպես Պեպինո: Բազմաթիվ անգամներ և շատ քանդակների համար է Պեպինոն կեցվածք ընդունել Ռոդենի մոտ:
1880թ. Սալոնի ժյուրին երրորդ աստիճանի մեդալ է շնորհել «Բրոնզե դարին»: Հենց նույն տարում էլ արձանը գնել է պետությունը և այն կանգնեցվել է Լյուքսեմբուրգյան այգու ծառուղիներից մեկում: 1889թ. փոխադրվել է Լյուքեմբուրգյան թանգարան:
«Հովհաննես Մկրտիչ» արձանի բրոնզե ձուլվածքը գնվել է 1881թ. ցուցահանդեսից և նորից տեղադրվել Լյուքսեմբուրգյան թանգարանում: 1883թ. արձանը ցուցադրվել է Վիեննայի Համաշխարհային ցուցահանդեսում:
1880թ. Սալոնում «Բրոնզե դար» և «Հովհաննես Մկրտիչ» արձանների հաջողությունը սկիզբ դրեցին Ռոդենի հռչակին, սակայն նրա աշխատանքների վերաբերյալ դիսկուսիաներն ու սալոնային-ակադեմիական արվեստի կողմնակիցների կատաղի հարձակումները չեն դադարեցվել:
«Հովհաննես Մկրտիչ»
«Բրոնզե դար»
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Վիկտոր Հյուգոյի առաջին կիսանդրին Ռոդենը պատրաստել է 1883թ.: Հայտնի են քանդակագործի պատմածի երկու տարբերակներ իր աշխատանքի մասին: Առաջինի համաձայն, որ գրի է առել Գզելը, նրան Հյուգոյի հետ ծանոթացրել է իր բարեկամ ժուռնալիստ Բազիրը: «Ի դժբախտություն ինձ, Վիկտոր Հյուգոն հենց նոր էր ծանր տանջաքննության ենթարկվել. վատ կիսանդրի պատրաստելու համար միջակ քանդակագործ Վիլլենը բանաստեղծին ստիպել էր երեսունութ սեանս կեցվածք ընդունելու, և երբ ես վախվխելով հայտնեցի իմ հերթին պատկերել «Մտորումների» հեղինակի դիմագծերը, նա ահեղորեն կիտեց իր օլիմպիական հոնքերը: «Ես չեմ կարող ձեզ խանգարել աշխատելու, - ասաց նա, - բայց նախազգուշացնում եմ, ես կեցվածք չեմ ընդունի և իմ կյանքում ոչինչ չեմ փոխի ձեզ համար. ձեր գործերը կարգավորեցեք, ինչպես ուզում եք»: Ես սկսեցի գնալ նրա մոտ և սկզբում մատիտով բազմաթիվ ճեպանկարներ արեցի, որպեսզի հեշտացնեմ հետագա աշխատանքս: Հետո ես բերեցի շտատիվը և կավը: Բայց, իհարկե, ես չէի կարող այս կեղտոտ իրերով տեղավորվել հյուրասենյակում, որտեղ նա սովորաբար ընդունում էր իր բարեկամներին, և պետք է բավարարվեի պատշգամբով: Կարող եք պատկերացնել իմ խնդրի դժվարությունը: Ես ուշադիր նայում էի մեծ բանաստեղծին, աշխատելով հիշողությանս մեջ դրոշմել նրա կերպարը, հետո վազվզելով նետվում էի պատշգամբ, որպեսզի կավի մեջ դրոշմեմ տեսածս: Բայց այդ երկու-երեք րոպեում տպավորությունս նսեմանում էր, և ես կանգնում էի կավի առջև, վախենալով ձեռք տալ սկսածին: Հարկ էր լինում կրկին վերադառնալ բնօրինակին»:
Գյուստավ Կոկիոյի հաղորդումով այս պատմությունը մի քիչ այլ կերպ է եղել. «Հիշում եմ, որ երբ հնարավորություն էի ունենում մոտենալ մեծ մարդու` Վիկտոր Հյուգոյին, Էժեն Դելակրուային, ես սրտապնդվելու համար մի մեծ բաժակ շամպայն էի խմում: Ա՜խ, Վիկտոր Հյուգոյի այդ կիսանդրին: Ինչպիսի՜ վատ պայմաններում եմ ես այն պատրաստել: Կարծում եմ, որ առանց բանաստեղծի ընկերուհի Ժյուլիետ Դրուեի ես երբեք չէի կարողանա Վիկտոր Հյուդոյից ստանալ կեցվածք ընդունելու նույնիսկ այն կես ժամը, որ մեկ անգամ առմիշտ նա հատկացրել է ինձ: Նա հաշտվեց իմ ներկայության հետ իր տան պատշգամբում միայն այն պայմանով, որ ես ոչինչ չեմ խնդրի, որ կբավարարվեմ նրա վրա թռուցիկ հայացք նետելով և մի քանի էական դիմագծեր ֆիքսելով: Բնականաբար ես կարողանում էի հիշողությամբ աշխատել. իմ ուսուցիչ Լըկոք դե Բուաբոդրանն այս իմաստով ինձ ամուր դաստիարակություն է տվել, և կարող եմ պնդել, որ այդ կիսանդրին ես կարողացա հիշողությամբ պատրաստել` այդ կերպ համադրելով կիսադեմից արած մեծաքանակ ուրվանկարները: Այդ կիսանդրին, - ես պետք է այդ մասին հայտարարեմ, - բոլորովին դուր չեկավ ո՛չ բանաստեղծին, ո՛չ էլ նրան շրջապատողներին»:
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Մի քիչ «Կալեի քաղաքացիների» մասին:
Կալեի քաղաքացիներից առաջինի, որը որոշել էր իր կյանքը տալ հանուն հարազատ քաղաքի փրկության` Էստաշ դե Սեն-Պիեռի հուշարձանի կառուցման միտքն առաջացել է 1884թ.: Ռոդենի բարեկամներից մեկը` Ալֆոնս Իսահակը, որն ապրում էր Կալեում, այդ մասին հայտնել է Ռոդենին և, ըստ երևույթին, միջնորդ է հանդիսացել նրա ու Կալեի քաղաքագլխի միջև: Ռոդենը ստացել է Էստաշ դե Սեն-Պիեռի հուշարձանի պատվերը, և անմիջապես ձեռնամուխ եղել աշխատանքին, և ընթերցելով Ֆրուասսարի ժամանակագրությունը, եկել է այն համոզման, որ հուշարձանը պետք է ընդգրկի բոլոր վեց քաղաքացիների կերպարները, որոնց մասին հիշատակում է ժամանակագրության հեղինակը: Հուշարձանի նախագիծը պատրաստ է եղել 1885թ., և Կալեի մունիցիպալիտետի հետ ունեցած մի շարք վիճաբանություններից հետո վերջ ի վերջո ընդունվել է: 1886թ. քանդակախումբը լրիվ ավարտված է եղել գիպստից և 1889թ. առաջին անգամ ցուցադրվել է Ռոդենի ու Մունեի համատեղ ցուցահանդեսում` Ժորժ Պտիի պատկերասրահում: Հուշարձանի բրոնզից ձուլման և տեղադրման աշխատանքը ձգձգվել է շատ տարիներ: Հուշարձանը բացվել է միայն 1895թ.:
![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Agni (15.04.2010), ars83 (22.09.2011), Gayl (15.04.2010), Magic-Mushroom (14.04.2010), ԿԳԴ (16.04.2010)
Երբ որոշվել է Պանթեոնում կանգնեցնել Ֆրանսիայի մեծ երախտավորների հուշարձանները, Ռոդենն առաջիններից մեկն է եղել, որ ստացել է Պանթեոնում թաղված Հյուգոյի հուշարձանի պատվերը: Նա աշխատաքը սկսել է 1889թ. որոշ որոնումներից հետո հանգել է նրան Գերնզեյ կղզում պատկերելու մտքին: Հուշարձանի պատրաստման աշխատանքը ձգձգվել է շատ տարիներ և դրա ընթացքում մի շարք տարբեր լուծումներ են ծագել: Առաջին նախագծում Հյուգոն` մերթ հագնված էր, մերթ մերկ պատկերված էր ժայռի վրա նստած և տիրական ժեստով ծովային տարերքը սանձելիս: Բանաստեղծի, մտածողի, ստեղծագործողի վեհապանծ կերպարը մի քանի տարբերակներում լրացվում է «Ողբերգական մուսա», «Ներքին ձայն» կանացի այլաբանական կերպարներով, որոնց ունկնդրում է բանաստեղծը: Այդ առաջին տարբերակը, որն անհամապատասխան համարվեց ենթադրվող միջավայրի (Պանթեոնի ներսակողմի) համար, շատ ժամանակ անց, 1909թ. առանց լրացուցիչ այլաբանական կերպարների կանգնեցվեց Փարիզի Պալե-Ռուայալ այգում (այժմ գտնվում է Ռոդենի թանգարանում): Ավելի ուշ քանդակախումբը` ներառյալ Հյուգոյի կերպարը, «Ողբերգական մուսա», «Ներքին ձայնը» Փարիզի մունիցիպալիտետի նախաձեռնությամբ ձուլվել է բրոնզից և կանգնեցվել Վիկտոր Հյուգոյի ու Հանրի Մարտեն պողոտաների անկյունում:
Պանթեոնի համար 1891թ. Ռոդնին պատվիրել են մի նոր հուշարձան` Փառքով պսակվող Հյուգոյի կերպարը` կանգնած վիճակում: Սակայն, թեև պատվերը մի քանի անգամ կրկնվել է` ընդհուպ մինչև 1914թ., հուշարձանի այդ տարբերակն այդպես էլ չի իրականացվել:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Magic-Mushroom (14.04.2010), ԿԳԴ (16.04.2010)
Ոնց եմ նախանձում ձեզԵս 9-րդ դասարանում կարդացել էի նրա կյանքի մասին (ցավոք հեղինակին չեմ հիշում) ու այդ ժամանակվանից մինչև հիմա երազում եմ տեսնել նրա քանդակները մոտիկից: Իսկ այն ժամանակ այնքան էի տպավորվել, որ փորձում էի քանդակել...
Եթե չեմ սխալվում երիտասարդ ժամանակ քանդակել է "Բաքոսուհի"-ն: Ռոզայի և Ռոդենի ապրումները այդ քանդակի ստեղծման ընթացքում այնքան խորն էին...ցավոք այդ քանդակը տեղափոխման ընթացքում ընկնում է...
Կամիլան շատ գեղեցիկ է...Ափսոս, որ խելագարվում էՆա էլ էր քանդակագործուհի, Ռոդենը օգնել էր նրան ցուցահանդես կազմակերպել նույնիսկ...
Ճիշտ է, բայց այդպես էլ Ռոդենը չընդունեց իր որդուն որպես սեփական զավակ (չնայած Ռոզան շատ էր ուզում) և բավարարվեց միայն անունը տալով...
Իսկ Ռոզայի հավատարմության վրա իրոք կարելի է զարմանալ...Եթե չեմ սխալվում մինչև կյանքի վերջն ապրում է Ռոդենի համար, նրա ծնողների հետ ու շատ մանրամասն հետևում է նրա քանդակներին անկախ ամեն ինչից...
Yeghoyan (11.01.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ