- Ես մի բան կմտածեմ, Ռոդեն: Հարկ չկա, որ դուք այստեղ անգործ նստեք: Գնացեք քանդակագործության դասարանը: Գոնե ինչ-որ բանով կզբաղվեք:
- Մեթր, ես քանդակագործության մասին ոչինչ չգիտեմ:
- Կսովորեք: Դուք արագ եք ըմբռնում, երբ շահագրգռված եք.......…
Օգյուստն անվճռականորեն մտավ քանդակագործության դասարանը: Նա զննեց խոնավ կավը, գիպսի ծանր կույտերը, թրծակավն ու մարմարը, սանդուղքները, բնօրինակի պատվանդանները, գործիքները, որոնց թիվ չկար: Դա նրա համար միանգամայն անծանոթ աշխարհ էր….........
Սենյակում ընդամենը մի քանի ուսանող կար, բայց Օգյուստը հանկարծակի ուրախացավ, որ Լըկոքն իրեն այստեղ է բերել: Անհայտ մի ուժ նրան ձգեց դեպի քարը: Շուրջն ավարտուն արձաներ էին ու նշանավոր ստեղծագործությունների ընդօրինակություներ, և դրանք այնպիսի ուժ ու գեղեցկություն էին ճառագայթում, որ նա ցանկացավ շոշափել: Ամուր մատներով տրորեց կավը, և նրան համակեցին նոր զգացմունքներ: Ուզում էր բղավել. ,,Սա ինձ դուր է գալիս,, բայց վախենում էր, ու դա սենտիմենտալ կհնչի: Այստեղ նա իրեն իրավահավասար էր զգում, պետք չէր կարճատես աչքերը լարել նկարների մանրամասները տեսելու համար: Ինչ առավելություն: Նա պետք չուներ տեսնելու, նա կարող էր զգալ, և որքան կավին մոտ, այնքան ավելի լավ:
Զանազան պատրվակներով Օգյուստն օր-օրի քանդակագործության դասարանում նվիրվեց աշխատանքին: Նա մոռացավ ներկերի ու կտավի մասին: Նրա ամբողջ մարմինն էր ապրում այդ աշխատանքով և ոչ միայն միտքը, ինչպես նկարելիս: Քարն ամուր էր ու սառը, բայց նա էլ իր փափկությունն ու գրավիչ ջերմությունն ուներ: Նրա մոտ նոր սեր երևան եկավ` նա երազում էր Միլոսյան Վեներայի մասին: Անհաղթահարելի մի նոր ցանկություն համակեց նրան` ձեռք տալ քարին, այն քանդակել, ձև տալ նրան:
Երբ Լըկոքը նրան ասաց, որ ժամանակն է գծանկարչության ու գեղանկարչության պարապմունքներին վերադառնալու, և, որ ինքը ներկեր կտա նրան, Օգյուստը հրաժարվեց: Այժմ նրա միակ ցանկությունը քարի հետ աշխատելն էր: Ըստ Ռոդենի քարը ամենահարմար նյութն է մարդկային կերպարի համար.........
Էջանիշներ