User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ռոդեն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռոդեն

    Ռենե Ֆրանսուա Օգյուստ Ռոդեն
    1840-1917



    Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ծնվել է Փարիզում: 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից նա թողնում է եկեղեցին և սկսում է նորից զբաղվել քանդակագործությամբ: 1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի /Կոտրված քթով մարդը/ ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում /երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է/ սովորելու, նա` որպես օգնական աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ:
    Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ, Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց ազդեցության տակ Ռոդենը ստեղծեց իր «Պարտված»-ը (1876—1877թթ.): Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում: Կատարելով որոշակի փոփոխություն այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն շատերն էին խոսում, նա հայտնի էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է նա ուներ իր արվեստանոցը:
    Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց կան բազմաթիվ կրկնօրինակներ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:
    Ռոդենը մահացել է 1917թ. Մեդոն քաղաքում:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.01.2010), Arpine (28.08.2012), Gayl (14.04.2010), Tig (24.02.2010), Yevuk (31.01.2010), Արևհատիկ (31.01.2010), Գուգօ (12.04.2010), Դատարկություն (31.01.2010), Դեկադա (01.02.2010), Լեո (31.01.2010), Լուսիանա (14.04.2010), ԿԳԴ (31.01.2010), Մանոն (01.02.2010), Շաքէ (03.02.2010), Շինարար (31.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •