Վախենում եմ նույնիսկ ինչ-որ մեկնաբանություն գրել:
Հրաշալի ու խորը...
Այսպիսի ստեղծագործությունների պակաս է զգում աչքս...
Վախենում եմ նույնիսկ ինչ-որ մեկնաբանություն գրել:
Հրաշալի ու խորը...
Այսպիսի ստեղծագործությունների պակաս է զգում աչքս...
Yeghoyan (10.02.2010)
Կենտրոնում` Դժոխքի դարպասները
Ձախ կողմում` Ադամ
Աջ կողմում` Եվա
Սթենֆորդի համալսարան
IMG_4008.jpg
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
,,Վիրավոր մարտիկը,, կամ ,,Հաղթվածը,, ստեղծվել է 1876-77թթ., և Սալոնում դրա ցուցադրումը մերժվել է: Ռոդենին մեղադրում էին պատանուն չափազանց իրական ցուցադրելու համար, արվեստն ու մերկությունը չհամատեղվող տարրեր էին համարվում: Հետագայում նա վերափոխում է և ստանում ,,Բրոնզե դարը,, անվանումը:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
,,Կոտրված քթով մարդը,, Ռոդենի առաջին աշխատանքն է, որի ցուցադրումը փարիզյան Սալոնում մերժվում է արվեստի կանոններին չհամապատասխանելու պատճառով: Այն իրենից ներկայացնում էր կոտրված քթով մի թափառական, տգեղ ծերուկի, որին Ռոդենը գտել էր փողոցում:
Այս աշխատանքով Ռոդենը սկսեց թելադրել իր կանոնները: Այդ ժամանակ նա ընդամենը 24 տարեկան էր:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Անունն ել Բիբի
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Դե որ Բիբիից սկսեցինք, երևի պետք ա հիմա ներկայացնել Ռոզա Բյորեի դիմաքանդակը
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Լեո (02.02.2010)
Ռոզան Ռոդենի կինն էր (չնայած նրանք այդպես էլ չօրինականացրին իրենց ամուսնությունը), իսկ բնորդուհին և կրքոտ սիրուհին Կամիլան էր:
Ռոդենը Ռոզայից որդի ուներ՝ Օգյուստ կրտսերը, ով մահացավ երիտասարդ հասակում (ալկոհոլիզմից)՝ իրենից հետո ժառանք չթողնելով:
Վերջին խմբագրող՝ Լեո: 02.02.2010, 21:02:
,,Համբույրը,,
Վերջին խմբագրող՝ Yeghoyan: 02.02.2010, 21:04:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Կամիլա Կլոդել
Նախ առանձնահատուկ շնորհակալություն Եղոյան ջան քեզ` թեման բացելու համար:
Ռոդենը իմ ամենասիրած քանդակագործն է, նրա կենսագրականը ոչ թե կարդացել եմ, այլ ապրել… /վաղուց էր, բայց…/ արդեն բավական մանրամասներ կան ու էլ չկրկնվեմ, ուղղակի կարծիքս արտահայտեմ.
Ռոդենի շնորհիվ սիրահարվեցի քանդակագործությանը… Նրա հետ մտովի ժամերով թափառել եմ Փարիզի փողոցներով, յուրաքանչյուր գործից հետո սպասել շրջապատի արձագանքին...
Նա առաջինն էր, որ քանդակագործության մեջ ներմուծեց յուրովի շարժը: Ռոդենից հետո յուրաքանչյուր քանդակի գեղեցկություն ուզում եմ շոշոփելիքի շնորհիվ զգալ…
Մի երազանք ունեմ, գնալ Ֆլորենցիա և Վենետիկ Սիքստինյան և Մեդիչի կապելաներում պառկել գետնին ու հմայվել Միքելանջելոյի գլուխգործոցներով, Ռոդենն ասում էր, որ ընկալես ողջ գեղեցկությունը, պետք է այդ դիրքից նայես:
Հիմա էլ նրա յուրաքնչյուր գործ այնքան հարազատ են ինձ…
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Ես նույնպես Ռոդենի հետ ապրել եմ նրա ողջ կյանքը... Նրա հոգեվոր հույզերը, շրջապահի և ֆրանսիական Ակադեմիայի կողմից քննադատությունն ու ճնշվածությունը, և միևնույն ժամանակ հզոր կամքն ու ճշմարիտ արվեստին հասնելու որոնումները կարծես իմը լինեին: Աշխարհայացքիս ու ճաշակիս ձևավորման հարցում Ռոդենը իր տեղն ունի անշուշտ: Երազում եմ լինել Փարիզում՝ նրա թանգարանում:
Եվ պետք է շնորհակալ լինենք նաև Դեվիդ Վեյսին, ով լավագույնն է կարողացել ներկայացնել նրա կյանքն ու արվեստը:
Վերջին խմբագրող՝ Լեո: 04.02.2010, 21:07:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ