User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Օպտիկամանրաթելային կապ

  1. #1
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օպտիկամանրաթելային կապ

    Բարև....
    Կյանքը առաջ է գնում, դրա հետ մեկտեղ զարգանում է տեխնոլոգիական համակարգերը:
    Ռադիոսարքավորումներին եկել է փոխարինելու օպտիկական մալուխը: Որը այսօրվա դրությամբ աչքի է ընկնում իր ստաբիլ ու որակյալ աշխատանքով: Բոլոր մեծ ու փոքր կազմակերպություները զգտում են օգտվել օպտիկական որակյալ կապից: Այդեն Երևանի գրեթե բոլոր մեծ ու փոքր պրովայդերները տրամադրում են օպտիկական կապ: Ֆայբրնետ, ԱԴՍ, Արմինկո, Յուքոմ... այս պահին Երևանում օպտիկամանրաթեային ինտենրնետի քարտեզը ոչ մեծ տարած է ներառում, անգամ կան տեղեր, որ այն անհասանելի է: Բայց առաջ ենք գնում: Հուսով եմ քիչ ժամանակ անց Հայաստանում կլինի օպտիկամանրաթելային որակյալ ցանց:
    Եկեք այս թեմայում քննարկենք այն ամենը ինչը առնչվում է ընդհանրապես օպտիկամանրաթելային ցանցին:
    Վերջին խմբագրող՝ Ապե Ջան: 30.01.2010, 01:57:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.06.2010), Արևհատիկ (30.01.2010)

  3. #2
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    12.06.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող եք ավելի մանրամասն խոսել օպտոմանրաթելային կապի մասին։ Որն է նրա աշխատանքի սկզբունքը։

  4. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rain-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող եք ավելի մանրամասն խոսել օպտոմանրաթելային կապի մասին։ Որն է նրա աշխատանքի սկզբունքը։
    Էդ նո՞ր կապի տեսակա:

    Հարցնե՞նք Գուգլին:


    Լայնաշերտ ինտերնետ միացման համար տվյալների հաղորդման տեխնոլոգիաներից (օպտիկամանրաթելային միացում, պղնձալարային միացում, DSL, անլար կապ և այլն) ամենահզոր և ամենաժամանակակիցն է համարվում օպտիկամանրաթելային ցանցը, որի դեպքում օպտիկամանրաթելային մալուխը հասցվում է մինչև բաժանորդ։ Մեծ հեռավորությունների վրա տեսապատկերների, ձայնի և տվյալների հաղորդման համար բարձր արագությամբ օժտված գծերի ստեղծման նպատակով օգտագործվող օպտիկամանրաթելային մալուխն ունի հսկայական հուսալի թողունակության հնարավորություն` հարյուրավոր գիգաբիթներ վայրկյանում։

    Համեմատաբար վաղուց մշակված, սակայն ցածր արագությունների պատճառով լայն տարածում չստացած շատ մուլտիմեդիա տեխնոլոգիաներ այսօր ամբողջովին հասանելի և իրագործելի են ոչ միայն կորպորացիաների, այլ նաև հանրության համար։ Այսօր բաժանորդները կարող են օգտագործել օպտիկական ինտերնետը ձայնի (Voice-over-IP), տեսապատկերի փոխանցման (Video-over-IP) և այլ նպատակներով:

    Սովորական պղնձալար հաղորդիչի փոխարեն օգտագործվում է օպտիկամանրաթելային հատուկ կվարցային մանրաթելերից կազմված թելիկ, որը առավել նման է ապակուն: Ռադիոալիքների փոխարեն մանրաթելի միջով անցնում է լուսային ճառագայթ, որը հնարավորություն է տալիս ապահովել տվյալների տեղափոխման հսկայական արագություններ:

    Օպտիկամանրաթելային կապը նպատակահարմար է օգտագործել տարբեր շենքերում (այդ թվում՝ բազմահարկ և բազմամուտքային) լոկալ ցանցերի միացման ժամանակ, ինչպես նաև տեղեկատվության անվտանգության և էլեկտրամագնիսական աղմուկներից պաշտպանման նկատմամբ հատուկ մեծ պահանջներ ունեցող ցանցերում։

    Օպտիկական մանրաթելը ներկայումս համարվում է տվյալների հաղորդման ամենակատարյալ ֆիզիկական միջավայրը, ինչպես նաև մեծ հեռավորությունների վրա տվյալների մեծ հոսքերի հաղորդման ամենահեռանկարային միջավայրը։ Այսօր մանրաթելային օպտիկան իրականում իր օգտագործումն է գտնում տվյալների հաղորդման հետ կապված բոլոր խնդիրներում։


  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.06.2010), EgoBrain (14.06.2010), Yellow Raven (14.06.2010), Ձայնալար (14.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •