Ինչպես գիտենք բնական աղետը մեծ վնաս հասցրեց լատինամերիկյան Հայիթի պետությանը: Մի քանի րոպեյի ընթացքում ամբողջ երկիրը հայտնվեց քաոսի մեջ: Անսահման մարդկային զոհեր եղան: Այս լատինաամերիկյան երկիրը համարվում է աշխարհի ամենաաղքատներից մեկը: Եվ դա էլ ավելի երևաց ավերիչ երկրաշարժից հետո, երբ պետությունը, չունենալով մարդկային և ամենակարևորը ֆինանսական ռեսուսներ,չկարողացավ օգնել հայիթիի բնակիչներին: Սկսեց գալ մարդասիրական օգնություն, սակայն մեծ դժվարությունների գնով: Այժմ Հայիթին կանգնած է էլ ավելի ծանր խնդրի առաջ: Երկրաշարժից հետո միլիոնավոր երեխաներ մնացին առանց ծնողների, առանց տան ու հացի: Հաշվի առնելով այն փաստը, որ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում բավարարել մարդկանց պարզագույն պահանջները և փողոցներում մոլեգնող կրիմինալ վիճակը, պետք է պատկերացնել այդ խեղճ, անմեղ երեխաների վիճակը: Փաստորեն սկսվում է երեխաների առևանգումները, զարկ է տրվում երեխաների ոչ լեգալ առևտուրը, որը ըստ ինձ էլ ավելի սարսափելի է քան հենց ինքը բուն երկրաշարժը: Ահա այստեղ հետաքրքիր կլինի մտածել, թե ինչպես կարելի է կանխել այս աղետալի վիճակը: Սա իրոք, որ աղետ է երեխաների նկատմամբ և մարդասիրական տեսանկյունից միջազգային հանրությունը պետք է արագ լուծումներ գտնի:
468339_source.jpg Ես հասկանում եմ, որ խոսալով գործը գլուխ չի գա, բայց և այնպես գոնե ինչ-որ չափով մենք մեր տեսակետները կներկայացնենք այս հարցի վերաբերյալ, գոնե ինչ-որ չափով մենք ընդհանրապես կտրված չենք մնա այս երեխանների ճակատագիրներից: Բացի այդ մենք էլ երկրաշարժ տեսած երկիր ենք, և ով գիտի մեր պետության փորձը կարող է օգնել արագ վերացնել բռնությունը այդ խեղճ երեխաների հանդեպ:
Էջանիշներ