Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ, ախր նույնիսկ էլեկտրոնային գրքեր կարդալու համար iPad–ը ամենահարմարը չի։ Դրա համար ավելի հարմար սարքեր կան. այսպես կոչված e-reader–ները։ Մասնավորապես, նորմալ e-reader–ների էկրանի համար սովորաբար օգտագործվում է e-ink տեխնոլոգիան, որի դեպքում աչքերը շատ ավելի քիչ են հոգնում։ Իսկ iPad–ի էկրանը սովորական աչք քոռացնող էկրան է։
Կարդա օրինակ ստեղ. http://en.wikipedia.org/wiki/List_of_e-book_readers

Մի խոսքով, բացի սիրուն «սծիլնի» խաղալիք լինելուց, ոչ մի բանի համար «ամենան» չի։ Այլ արտադրողների ծալվող եկրանով նոթբուքերն ու նեթբուքերը քո ուզած ծնկներին դրած գիրք կարդալը նույն մակարդակով ապահովում են, բայց գոնե USB պորտ ունեն, multitask նորմալ ՕՀ, ավելի մեծ հիշողություն և այլն:
Արշ ջան, չեմ վիճում, որ գուցե ավելի պրակտիկ ա աչքը չհոգնեցնելու առումով, բայց ես, ես իմ անունից եմ խոսում, e-reader չեմ օգտագործի գիրք կարդալու համար, համարելով անհարմար, իսկ սա կօգտագործեմ: Իսկ այ նեթբուքերը միշտ համարել են անիմաստ բան:

Կարճ ասած, «էս տիպի» սարքերից միակն ա, որ կուզեմ ունենալ ու գինն ավելի մատչելի լինելու դեպքում կունենամ: