User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 137 հատից

Թեմա: IPAD - Applе-ի հերթական գլուխգործոցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Applе-ի հերթական գլուխգործոցը.iPad

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    քեզ ա թվում, նեթբուքերին կսատկացնի կտեսնես, ոնց ա պահանջարկ չունենում
    Տեխնիկական փոքրիկ մանրամասնություներ իմ նման տեխնոների համար .

    Էկրանը - 9.7 դյույմ, 1027x768
    Պրոցեսորը - Apple A4 1GHz
    Հիշողությունը - SSD 16/32/64Gb
    Կապ - Wi-Fi 802.11 a/b/g/n, Bluetooth 2.1 EDR-ով, 3G մոդուլ (օպցիոնալ)
    Այլ - աքսելերոմետր, կողմնացույց, aGPS մոդուլ, լուսավորության ցուցիչ, բարձրախոս, միկրոֆոն
    Ավտոնոմ աշխատանքի ժամանակը - 10 ժամ
    Իմ համեստ կարծիքով սա նեթբուկների լիարժեք հակառակորդ չի. iPad-ը, Apple-ի մյուս բոլոր արտադրանքների նման, շատ ավելի իմիջային ու շուկայում առանձին տեղ զբաղեցնող բան ա լինելու և ոչ երբեք՝ մասսայական ապրանք: Տեխնիկական բնութագրերն էլ են տարբեր: Նույն ԱՄՆ-ում հիմա, օրինակ, մոտ $400-450-ով կարելի ա գնել երկմիջուկ 1.6GHz Atom-ով (կամ AMD համարժեքով), 2Gb RAM-ով, 320Gb կոշտ դիսկով, Nvidia ION-ով (9400GS) 11" նեթբուկ, ընդ որում՝ ստեղնաշարով : iPad-ը ավելի շուտ ինտերնետ պլանշետի, eBook-ի ու հենց iPhone-ի միջև ինչ-որ բան ա, քան թե աշխատանքային գործիք: Համ էլ չմոռանանք, որ Apple-ը հաստատ փակ պլատֆորմի վրա ա սա սարքել, էնպես որ՝ լրացուցիչ ծրագրերի մասին կարելի ա համարյա մոտանալ: Էս շատ հետաքրքիր գեջիթ (gadget) ա, բայց ոնց որ iPhone-ը չկարողացավ Նոկիաներին ու Սամսունգներին շատ նեղել, էդպես էլ սա չի սատկացնի նեթբուկներին: Apple-ի արտադրական հնարավորություններն էլ են սահմանափակ: Մեր մեջ ասած՝ նեթբուկների շուկայի կտորն էլ էդքան մեծ չի, շուկայում բոլորի համար էլ ազատ տեղ կգտնվի: Մի բան ա մենակ պարզ. Apple-ը էլի թելադրում ա շուկայի զարգացման տենդենցները: Բնավ չեմ զարմանա, որ շուտով նմանապիտ պլանշետների բում սկսվի, ինչպես որ iPhone-ից հետո սենսորային էկրանով հեռախոսների հեղեղ սկսվեց: Նման բաներ սրանից առաջ էլ կային (Archos 9-ը, օրինակ, և այլն), բայց դե Apple-ը ուրիշ ա (չեմ ուզում խորանալ, թե ինչու): Ես որ մեծ հաճույքով կգնեի սրանից, բայց՝ միայն ու միայն որպես նոթբուկի լրացում ու ոչ՝ հիմնական գործիք: Ընդ որում՝ գայթակղում են հիմնականում երկու բան. գերմոբիլ ինտերնետը և մեծ էկրանով գիրք կարդալու հարմարությունը (մի քիչ էլ կարգին երկար ավտոնոմ աշխատանքը): Բայց դե սրանով, օրինակ, հոդված չես տպի կամ խաղ չես խաղա, իսկ նեթբուկով՝ խնդրեմ: Մի խոսքով՝ տարբեր բաներ են՝ ամեն մեկը իր առավելություններով ու թերություններով. անձամբ ես, մեկ ա, գերադասում եմ 16"-նոց ու գերհզոր վիդեոքարտով նոթբուկները, ոչ թե՝ էսպիսի մանր-մունր թիթիզություններ :
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (28.01.2010), Jarre (28.01.2010), min-mak (11.06.2010), ministr (28.01.2010), Rammer (28.01.2010), Ռուֆուս (28.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաճառք. Apple iPad 3 Wi-Fi + 4G, 16GB
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2013, 16:24
  2. iPad
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.03.2013, 01:31
  3. ipad եվ iphone ձեր իսկ համակարգչում
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.11.2011, 13:17
  4. Հոդված. Applе-ի հերթական գլուխգործոցը.iPad
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.01.2010, 01:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •