Տեխնիկական փոքրիկ մանրամասնություներ իմ նման տեխնոների համար.
Իմ համեստ կարծիքով սա նեթբուկների լիարժեք հակառակորդ չի. iPad-ը, Apple-ի մյուս բոլոր արտադրանքների նման, շատ ավելի իմիջային ու շուկայում առանձին տեղ զբաղեցնող բան ա լինելու և ոչ երբեք՝ մասսայական ապրանք: Տեխնիկական բնութագրերն էլ են տարբեր: Նույն ԱՄՆ-ում հիմա, օրինակ, մոտ $400-450-ով կարելի ա գնել երկմիջուկ 1.6GHz Atom-ով (կամ AMD համարժեքով), 2Gb RAM-ով, 320Gb կոշտ դիսկով, Nvidia ION-ով (9400GS) 11" նեթբուկ, ընդ որում՝ ստեղնաշարովԷկրանը - 9.7 դյույմ, 1027x768
Պրոցեսորը - Apple A4 1GHz
Հիշողությունը - SSD 16/32/64Gb
Կապ - Wi-Fi 802.11 a/b/g/n, Bluetooth 2.1 EDR-ով, 3G մոդուլ (օպցիոնալ)
Այլ - աքսելերոմետր, կողմնացույց, aGPS մոդուլ, լուսավորության ցուցիչ, բարձրախոս, միկրոֆոն
Ավտոնոմ աշխատանքի ժամանակը - 10 ժամ: iPad-ը ավելի շուտ ինտերնետ պլանշետի, eBook-ի ու հենց iPhone-ի միջև ինչ-որ բան ա, քան թե աշխատանքային գործիք: Համ էլ չմոռանանք, որ Apple-ը հաստատ փակ պլատֆորմի վրա ա սա սարքել, էնպես որ՝ լրացուցիչ ծրագրերի մասին կարելի ա համարյա մոտանալ: Էս շատ հետաքրքիր գեջիթ (gadget) ա, բայց ոնց որ iPhone-ը չկարողացավ Նոկիաներին ու Սամսունգներին շատ նեղել, էդպես էլ սա չի սատկացնի նեթբուկներին: Apple-ի արտադրական հնարավորություններն էլ են սահմանափակ: Մեր մեջ ասած՝ նեթբուկների շուկայի կտորն էլ էդքան մեծ չի, շուկայում բոլորի համար էլ ազատ տեղ կգտնվի: Մի բան ա մենակ պարզ. Apple-ը էլի թելադրում ա շուկայի զարգացման տենդենցները: Բնավ չեմ զարմանա, որ շուտով նմանապիտ պլանշետների բում սկսվի, ինչպես որ iPhone-ից հետո սենսորային էկրանով հեռախոսների հեղեղ սկսվեց: Նման բաներ սրանից առաջ էլ կային (Archos 9-ը, օրինակ, և այլն), բայց դե Apple-ը ուրիշ ա (չեմ ուզում խորանալ, թե ինչու): Ես որ մեծ հաճույքով կգնեի սրանից, բայց՝ միայն ու միայն որպես նոթբուկի լրացում ու ոչ՝ հիմնական գործիք: Ընդ որում՝ գայթակղում են հիմնականում երկու բան. գերմոբիլ ինտերնետը և մեծ էկրանով գիրք կարդալու հարմարությունը (մի քիչ էլ կարգին երկար ավտոնոմ աշխատանքը): Բայց դե սրանով, օրինակ, հոդված չես տպի կամ խաղ չես խաղա, իսկ նեթբուկով՝ խնդրեմ: Մի խոսքով՝ տարբեր բաներ են՝ ամեն մեկը իր առավելություններով ու թերություններով. անձամբ ես, մեկ ա, գերադասում եմ 16"-նոց ու գերհզոր վիդեոքարտով նոթբուկները, ոչ թե՝ էսպիսի մանր-մունր թիթիզություններ
:
Էջանիշներ