Սիրելի ակումբցիներ, վերջին այցելությունից հետո միտք ծագեց ավելի օգտակար, մնայուն և հաճելի նվեր մատուցել դպրոցի թե ներկա, թե ապագա երեխաներին:
Համատեղ ուժերով կարելի է խաղահրապարակ կառուցել, որտեղ երեխաները կարող են զբաղվել, զվարճանալ և ժամանակ անցկացնել: Խոսեցինք տնօրենի հետ, նա իր համաձայնությունը տվեց, բայց խնդրեց, որ չլինեն այնպիսի կառույցներ, որոնց շնորհիվ երեխաները կարող են վնասվել՝ դա արագաշարժ պտտվող կարուսելներ, շատ բարձր սղարան և այլն:
Իհարկե սա դեռ միտք է, որը իրականացնելու համար պետք է միշարք բաներ պարզաբանել:
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ տեղեկություններ ունեն, թե ինչ կարժենա նման խաղահրապարակ պատրաստելը, կամ պատրաստի գնելը, որտեղ կարող ենք գտնել մարդու, ով նման գործերով է զբաղվում և այլն:
Ցանկացած ինֆորմացիա շատ պիտանի կլինի., քանի որ դրանից հետո նոր պարզ կլինի՝ արդյոք մեր ուժերի մեջ է նման նախագիծ իրականացնելը:
Էջանիշներ