Ընդհանրապես սուբյեկտիվ գործոնը միշտ էլ կա, հատկապես, եթե քննությունը գրավոր չէ: Օրիանակ պոլիտեխում կան առարկաներ, որ քննությունը գրավոր ա ու տետրերն էլ ստուգում են ամբիոնի բոլոր դասախոսները: Սա առավելագույնս օբյեկտիվացնում է պրոցեսը, չնայած, օրիանկ իմ ֆիզիկայի դասախոսը վերջում նայում էր իմ տետրը ու անկախ ամեն ինչից ինձ բոնուս էր տալի, որովհետև լավ տպավորություն էի թողել իր վրա՝ առանց թատերական հնարքների Բայց նաև ունեի մաթեմի գործնականի դասախոս ումից ընթացիկ միավորները «քերում» էի՝ չէր սիրում էս մարդը ինձ, փոխարենը շատ լավ էր վերաբերվում բոլոր նրանց, ովքեր Երևանից չէին Ու քանի որ ես էլ հետը շատ գլուխ չէի դնում, ընթացիկ միավորներս ցածր էին լինում, ստիպված քննությանը լավ էի պարապում, որ բարձր ստանամ: Կային քիմիայի լաբորանտներ, որ մենակ կոնսպեկտելու համար բոլոր բութ բայց աշխատասեր համակուրսեցիներիս բարձր էին նշանակում, ես էդ թղթաբանությունը չէի անում ու տուժում էի: Ամեն տեսակ դասախոս կարողա հանդիպի՝ դիմագրավելու միակ եղանակը սովորելն ա, ինչքան էլ որ պատասխանաը պրիմիտիվ հնչի
Հ.Գ. Ավատարդ վերջն ա
Էջանիշներ