Շին, հասկանալ-չհասկանալու հարցը չի, այլ էն, որ ես չեմ ուզում ինձ գերծանրաբեռնված զգալ ընթերցելիս, իսկ իր գրածներից հենց էդ զգացողությունն է առաջանում:
Լիլ, արի համեմատության համար նայենք հենց թեկուզ Ջորջ Ռ.Ռ. Մարտինին, ինքն էլ է ֆենթեզի ժանրում գրում (ռեալիստական ֆենթեզի), դե հա, Բորխեսը նաև մոգական ռեալիզմ է, բայց դա մի կողմ թողնենք, վերցնենք միայն ֆենթեզին, որը նույնպես իր ժանրն է: Մարտինն էլ հաստատ ահավոր ինտելեկտուալ մարդ է ու էնպիսի ֆանտազիա ունի, որ գնա գալիս եմ: Բայց ինքը չի խեղդում: Ինքը ժամանակ է թողնում, որ մի բանը մարսես, անցնես մյուսին: Իսկ Բորխեսը մի բարդ նախադասության հետևից մյուսն է քշում՝ նոր մտքերով ու տեսարաններով: Ես դա ուղղակի չեմ սիրում, ինձ դա դուր չի գալիս: Հաճույք չեմ ստանում կարդալիս:
Էջանիշներ